Добавить в избранное
В стадии разработки
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - За
-
4 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Սարաֆյան 11.10.2019 11:40:46 | 1. 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելը պետք է անպայման հստակեցվի սահմանափակ շրջանակով և ապացուցվի որ վարկը ստացվել է բացառապես հեռուստացույց, լվացքի մեքենա, փոշեկուլ, սառնարան, գազօջախ կամ էլ. օջախ գնելու նպատակով, պետք է սահմանել դրանց առավելագույն գնային շեմերը: քանի որ այդ նպաստների նպատակը ընտանիքի կենսամակարդակին աջակցելն է, ոչ թե հանրության հաշվին ավելի բարելավելը, 2. զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից օգտվելը կամ օրինական աշխատելու հանգամանքները ինչպես են պարզվելու, | 1. 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելը ճշտվելու է ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջոցով: Այստեղ խոսքը մանր կենցաղային տեխնիկա գնելու մասին չէ, այլ ամսական 100.000 դրամ վճարողների մասին, որոնց նպաստ ստանալու հանգամանքը պետք է ուսումնասիրվի: 2. Զբաղվածության ակտիվ ծրագրերից օգտվողների վերաբերյալ տեղեկատվությունն առկա է զբաղվածության գործակալությունում, իսկ օրինական աշխատողներինը ՊԵԿ-ում: |