Добавить в избранное

В стадии разработки

«Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

….. ……..-ի 2019 թվականի N ….Լ

 

«ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը»` համաձայն N 1 հավելվածի:

          2) Ռազմավարության իրականացումն ապահովող գործողությունների ծրագիր-ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

          Հայաստանի Հանրապետության

                   վարչապետ                                                           Ն.Փաշինյան

 

 

  • Обсуждалось

    08.10.2019 - 23.10.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 17153

Принт

Предложения

Տիգրան Սարաֆյան

09.10.2019

1.1.7 կետի միջոցառման համար նոր հարթակ ստեղծել պետք չէ,ՓՄՁ կայքում այն ստեղծեք, 1 Ֆինանսական ռեսուրսների հասանելիություն ավելացում բաժնի հաշվով ինչու չի դիտարկված Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիայի մասնակցության աստիճանը և ձևերը, 3.1 ՓՄՁ-ներին նոր շուկաներ մուտք գործելիս շարունակական աջակցություն կետի մասով անհրաժեշտ է նաև 3.1.6 ենթակետ արտահանման ներուժ ունեցող ՓՄՁ ների ներկայացվածությանն աջակցում դրա համար ստեղծվելիք հարթակի միջոցով, որտեղ կգրանցվեն սւոբյեկտները և կգովազդեն իրենց գործունեությունը և կկատարեն մնացած հաջորդական աշխատանքները, այն կապակցել 3.5.4, 3.5.5, 3.5.6 ենթակետերի աշխատանքների հետ, 3.6 Խթանել ՓՄՁ-ների մասնակցությունը պետական գնումներին, դրա համար պետք է նախատեսել որ որոշակի ցանկի գնումների դեպքում պետք է նույն սուբյեկտները 2 տարի անընդմեջ մասնակցելուց հետո 2 տարով սահմանափակվի նրսնց մասնակցությունը մրցույթներին, հսկողական աշխատանքներ տանել օր.ՊԵԿ-ի միջոցով, փոխկապակցված սուբյեկտների բացահայտման ուղղությամբ, նաև խոշոր ծավալի գնումների դեպքում դրա մի մասի՝օր. 25 տոկոսի չափով ՓՄՁ սուբյեկտների հետ համագործակցելով կամ համատեղ մասնակցությամբ մասնակցություն կամ ծավալի պատվիրակում, 4.3 կետի հաշվով առաջինը պետք է համատեղ մեթոդիկա և ցուցանիշների ցանկ սահմանել, դրանց հիման վրա տվյալների բազաներ ձևավորել, 4.5 ՓՄՁ ազդեցության գնահատման մեխանիզմների մշակում և գործադրում կետի հաշվով անհրաժեշտ է մշակել ազդեցության գնահատման մեթոդիկա,

Գևորգ Նազարյան

09.10.2019

Ընդհանուր առմամբ մշակված ՓՄՁ զարգացման ռազմավարության նախագիծը համահունչ է ԵՄ "Փոքր բիզնեսի ակտի" գաղափարախոսությանը և սկզբունքներին։ Այդուհանդերձ, ռազմավարության բարելավման նպատակով Նախագծի Հավելված 1 վերաբերյալ առկա են հետևյալ առաջարկները՝ 1. էջ 4 նշվում է՝ "Հայաստանում 1000 բնակչի հաշվով ՓՄՁ միջին խտությունը ցածր է կազմում է 20.1:" Սակայն չեն բերվում այլ երկրների կամ միջազգային համեմատական ցուցանիշներ, ինչից պարզ չէ, թե կոնկրետ որքան բարձր պետք է լինի խտությունը։ 2. Բաժին 2. - սահմանված առաքելությունը և տեսլականը, ինչպես նաև նպատակները և թիրախները պետք է վերաբերվեն ոչ թե ռազմավարությանը, այլ դրա առարկային, այսինքն՝ ՓՄ ձեռնարկատիրության զարգացմանը։ Այսինքն, ռազմավարությունը սահմանում է ՓՄ ձեռնարկատիրության զարգացման առաքելությունը, տեսլականը, նպատակները, սակայն "ռազմավարության առաքելություն" արտահայտությունը իմաստազուրկ է։ Միաժամանակ, բաժին 2.1-ում սահմանված ռազմավարության նպատակը հարկավոր է տանել ներածության մաս։ 3. Փաստորեն, բաժին 2.1-ում սահմանվում է մեկ նպատակ՝ "ՓՄՁ-ների արտադրողականության ավելացում", որի համար բերվում են համապատասխան թիրախներ։ Միաժամանակ, բաժին 3-ում սահմանվում են "ռազմավարական ուղղությունները", որոնք սակայն Հավելված 2-ի գործողությունների ծրագրում ներկայացված են որպես "Ռազմավարության նպատակներ"։ Հատկանշական է, որ բաժին 3-ի ռազմավարական ուղղությունների նկարագրություններում բերվում են նաև թիրախային ցուցանիշներ։ Արդյունքում, փաստաթղթում առկա է զգալի խառնաշփոթ՝ ռազմավարական նպատակների, թիրախների և ուղղությունների միջև։ Առաջարկում եմ, ռազմավարական ուղղությունների փոխարեն սահմանել ենթանպատակներ, որոնք փոխկապակցված պետք է լինեն նպատակի(ների) հետ։ Ավելին, եթե գերնպատակը ՓՄՁ արտադրողականության աճն է, ապա ենթանպատակներից (ուղղություններից) միայն 2-րդը և 3-րդն են, որ կոնկրետ թիրախավորված են այդ նպատակի իրագործմանը։ Մինչդեռ ենթանպատակներից (ուղղություններից) 1-ը և 4-րդը ծառայում են ավելի շատ այլ նպատակի՝ ՓՄՁ-ների զարգացման համար խթանող միջավայրի ստեղծմանը։ Հետևաբար, առաջարկում եմ սահամանել նշված նոր նպատակը 2.1 ենթաբաժնում։ Արդյունքում, կունենանք 2 նպատակ, որոնցից յուրաքանչյուրն ունի 2 ենթանպատակ՝ համապատասխան թիրախներով։ 4. Ռազմավարությամբ չեն արծարծվում ՓՄՁ-ների զարգացման համար խիստ կարևոր ազգային որակի ենթակառուցվածքի հետ կապված խնդիրները (տեխնիկական կանոնակարգման պահանջներին համապատասխանության ապահովում, ստանդարտացման գործընթացներին ՓՄՁ-ների ներգրավում և ազգային ստանդարտների մատչելիություն ՓՄՁ-ների համար, չափագիտական կարողությունների ապահովում, համապատասխանության գնահատման ընթացակարգերի կիրառման մատչելիություն և այլն)։ Առաջարկում եմ, ռազմավարության 2-րդ ենթանպատակի, այն է՝ "2) ՓՄՁ սուբյեկտների կարողությունների և ձեռնարկատիրական մշակույթի զարգացում" առաջնահերթ գործողություններում ներառել համապատասխան գործողություն։ 5. Ռազմավարության Հավելված 1-ի "ՓՄՁ հիմնական տնտեսական ցուցանիշները" բաժնում բերված որոշ գծապատկերներում և աղյուսակներում բացակայում են չափման միավորները, օրինակ՝ աղյուսակներ 8, 9, 10, 11, գծապատկերներ 3 և 4։ Ընդ որում, գծապատկերներ 2, 8 և 9-ում "թվաքանակի կառուցվածք" արտահայտությունը հարկավոր է փոխարինել "թվաքանակի տեսակարար կշիռ" արտահայտությամբ։

Узнать больше