Добавить в избранное

«Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվա­կանի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­­տակը «Պետա­­­­­­­­կան տուրքի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապա­հո­վելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիր­ները. Ս.թ. հունիսի 25-ին ընդունվել է «Պետական տուրքի մասին» Հայաս­տանի Հան­րա­պե­տու­թյան օրեն­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

Նշյալ օրենքի համաձայն՝ 2020 թվականի հուն­վարի 1-ից կազմա­կեր­պու­թյուն­ների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահա­գործվող ավտո­­­­մատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման և մետաղադրամով շահա­գործվող ավտո­­մատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղա­տ­ների գործու­նեու­­թյան) կազմակերպման գոր­ծու­նեու­թյան տեսակները արտոնագրային հարկի համա­­կար­գից տեղափոխվում են պետական տուրքի համակարգ: Ներկայումս մետաղադրամով և (կամ) թղթա­դրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետա­ղա­դ­րամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղա­տների գործունեության) կազմակերպման գոր­ծու­նեու­թյան տեսակը գործում է արտո­նագ­րային հարկի հարկման համակարգում և ՀՀ հարկային օրենս­գրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` արտո­նագրային հարկի հաշ­վարկ­ման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարած­քային գոտիները սահմանված են ՀՀ կառա­­­­վարության 2017 թվականի հունիսի 1-ի Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտի­­­ների սահմանելու մասին թիվ 580-Ն որոշ­մամբ:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Պետա­­­­­­­կան տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խություն­ներ և լրա­­­­ցումներ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-69-Ն օրենքի համաձայն՝ նշյալ գործունեության տեսակ­­­­ների մասով պետական տուրքի հաշվարկման համար լրացուցիչ գործակիցների կիրառ­­ման նպա­տակով հիմք են ընդունվելու Երևան քաղաքի այս կամ այն գոտի­ներում գտնվելու հանգամանքը: Միաժամանակ, նույն օրենքի համաձայն՝ Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտի­ների, սահմանում է Կառավարությունը, որը սահմանված չէ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել մետա­­ղա­դրա­մով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազ­մա­կերպման և մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջո­­ցով խաղերի (բացա­ռու­թյամբ շահումով խաղերի և խաղատների գոր­ծու­նեու­թյան) կազմակերպման գոր­ծու­նեու­թյան տեսակ­ների մասով արտոնագիր տրա­մադ­րելու նպատակովպետական տուրքի հաշ­­­վարկ­ման նպատակով լրացուցիչ գործա­կից­ների կիրառ­ման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարած­քային գոտիները:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան մետա­­ղա­դրա­մով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազ­մա­կերպման և մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջո­­ցով խաղերի (բացա­ռու­թյամբ շահումով խաղերի և խաղատների գոր­ծու­նեու­թյան) կազմակերպման գոր­ծու­նեու­թյան տեսակ­ների մասով արտոնագիր տրա­մադ­րելու նպատակովպետական տուրքի հաշ­վարկ­ման նպատակով լրացուցիչ գործա­կից­ների կիրառ­ման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարած­­քա­յին գոտիների սահմանումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել մետա­­ղա­դրա­մով և (կամ) թղթադրամով շահա­գործ­վող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազ­մա­կերպման և մետաղադրամով շահա­գործ­վող ավտոմատների միջո­­ցով խաղերի (բացա­ռու­թյամբ շահումով խաղերի և խաղատների գոր­ծու­­նեու­­թյան) կազմակերպման գոր­ծու­նեու­թյան տեսակ­ների մասով արտոնագիր տրա­մադ­րելու նպատակովպետական տուրքի հաշ­վարկ­ման նպատակով լրացուցիչ գործա­կից­ների կիրառ­­ման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարած­քային գոտիները:

  • Обсуждалось

    26.09.2019 - 12.10.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11731

Принт