«Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Հիմնավորում
«Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի թիվ 580-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ս.թ. հունիսի 25-ին ընդունվել է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:
Նշյալ օրենքի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 1-ից կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման և մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության տեսակները արտոնագրային հարկի համակարգից տեղափոխվում են պետական տուրքի համակարգ: Ներկայումս մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության տեսակը գործում է արտոնագրային հարկի հարկման համակարգում և ՀՀ հարկային օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` արտոնագրային հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարածքային գոտիները սահմանված են ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին թիվ 580-Ն որոշմամբ:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-69-Ն օրենքի համաձայն՝ նշյալ գործունեության տեսակների մասով պետական տուրքի հաշվարկման համար լրացուցիչ գործակիցների կիրառման նպատակով հիմք են ընդունվելու Երևան քաղաքի այս կամ այն գոտիներում գտնվելու հանգամանքը: Միաժամանակ, նույն օրենքի համաձայն՝ Երևան քաղաքի բաշխումը` ըստ տարածքային գոտիների, սահմանում է Կառավարությունը, որը սահմանված չէ:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման և մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության տեսակների մասով արտոնագիր տրամադրելու նպատակովպետական տուրքի հաշվարկման նպատակով լրացուցիչ գործակիցների կիրառման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարածքային գոտիները:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման և մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության տեսակների մասով արտոնագիր տրամադրելու նպատակովպետական տուրքի հաշվարկման նպատակով լրացուցիչ գործակիցների կիրառման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարածքային գոտիների սահմանումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման և մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության տեսակների մասով արտոնագիր տրամադրելու նպատակովպետական տուրքի հաշվարկման նպատակով լրացուցիչ գործակիցների կիրառման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարածքային գոտիները:
-
Քննարկվել է
26.09.2019 - 12.10.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 11722
Տպել