ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
2 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի № 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք» ՀՀ օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը` ՀՀ կառավարությունը որոշում է.
- ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» № 1467-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը.
1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետով. «11) հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող նավթամթերքի տեղափոխման և պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը` համաձայն № 11 հավելվածի»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:
- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո այն չի տարածվում մինչ այդ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կիրառվող բնական կորստի նորմերի վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
_______________ ____ №____-Ն որոշման
Հավելված 11
ՀՀ կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 13-ի № 1467-Ն որոշման
ՉԱՓԵՐ
ՀԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Նավթամթերքի բնական կորուստը բեռնափոխադրման, բեռնաթափման, բեռնաբարձման և պահպանման ժամանակ վառելիքի զանգվածի բնականոն նվազումն է որակի պահպանմամբ, ինչը ֆիզիկաքիմիական, մեխանիկական, բնակլիմայական գործոնների ազդեցության հետևանք է:
- Բնական կորուստներին չեն վերաբերում նավթամթերքի այն պակասորդները, որոնք առաջացել են տնտեսավարող սուբյեկտի կողմից սահմանված պահանջների և տեխնիկական շահագործման կանոնների խախտման կամ բնական աղետների հետևանքներով:
- Բնական կորուստներ չեն այն կորուստները, որոնք առաջացել են տարողությունների և խողովակաշարերի մաքրման և վերանորոգման ցանկացած տեսակի աշխատանքների հետևանքով, վթարային կորուստները, ինչպես նաև կորուստները գողոնից, բնական աղետներից և ներպահեստային պոմպային մղումներից:
- Բնական կորուստների հաշվարկն իրականացվում է սույն հավելվածով սահմանված չափերին համապատասխան՝ դրանք համադրելով նավթամթերքի փաստացի մնացորդային զանգվածի հետ: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի մեծ է, քան սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում փաստացի մնացորդային զանգվածը: Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի փոքր է, քան սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը:
- Նավթամթերքի ըստ տեսակների դասերը ներկայացված են սույն հավելվածի N 6-րդ աղյուսակով:
ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ
6. Նավթամթերքի տեղափոխման դեպքում բնական կորստի չափաքանակը, ըստ տրանսպորտային միջոցների (տեսակների) տեղափոխման, հաշվարկվում է ապրանքաուղեկից փաստաթղթերով տեղափոխման համար հայտարարագրված և փաստացի բարձված բեռի ընդհանուր զանգվածը բազմապատկելով Աղյուսակ 1-ում ներկայացված տոկոսներով արտահայտված կորստի նորմերով:
7. Եթե նավթամթերքը տեղափոխվում է տարբեր տեսակի տրանսպորտային միջոցներով, ապա նավթամթերքի բնական կորստի հաշվարկման չափը ընդունվում է Աղյուսակ 1-ով ներկայացված տրանսպորտային միջոցների տեսակների համար սահմանված կորստի չափերի հանրագումարի չափով:
Աղյուսակ N 1.
(կգ-ներով 1 տոննա նավթամթերքի տեղափոխման դեպքում) |
Նավթամթերքի |
Նավթամթերքի տեղափոխման դեպքում բնական կորուստների չափերը, ըստ՝ |
||
Ավտոմոբիլային |
Երկաթուղային |
Ջրային |
|
1, 2, |
0.15 |
0.25 |
2.46 |
3, 4 |
0.015 |
0.17 |
1.42 |
5 |
0.004 |
0.08 |
1.26 |
6 |
0.015 |
0.092 |
1.26 |
- Նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններում ընդունման (բեռնաբարձման) դեպքում ներկայացված է Աղյուսակ N 2-ով:
Աղյուսակ N 2
(կգ-ներով՝ 1 տոննա նավթամթերքի ընդունման (բեռնաբարձման) դեպքում)
Տարողության տեսակ |
Նավթամթերքի դաս |
Նավթամթերքի բնական կորստի չափերը |
Վերգետնյա մետաղական |
1 |
0,39 |
2 |
0,32 |
|
3 |
0,08 |
|
4 |
0,05 |
|
5 |
0,04 |
|
6 |
1,08 |
|
Վերգետնյա մետաղական ներքին պոնտոններով |
1 |
0,25 |
2 |
0,26 |
|
Ստորգետնյա
|
1 |
0,22 |
2 |
0,16 |
|
3 |
0,04 |
|
4 |
0,03 |
|
5 |
0,02 |
|
6 |
1,07 |
- Բնական կորստի չափը մազութի համար՝ բաց հորային ամբարներում պահպանման, ընդունման (բեռնաբարձման) և դատարկման (բեռնաթափման) դեպքում կգ-ներով 1 տոննա մազութի համար կազմում է 2.36 կգ:
- Նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններից տրանսպորտային միջոցների համապատասխան տարողություններ ընդունման (բեռնաբարձման) դեպքում ներկայացվում է Աղյուսակ N 3-ով:
Աղյուսակ N 3
(կգ-ներով 1 տոննա բարձվող նավթամթերքի քանակի)
Տարողության տեսակ
|
Նավթամթերքի դաս |
Կորստի չափը |
Երկաթուղային գլանատակառներ (վագոն ցիստեռներ) |
1 |
0,16 |
2 |
0,12 |
|
3 |
0,02 |
|
4 |
0,02 |
|
5 |
0,025 |
|
6 |
0,05 |
|
Ավտոցիստեռներ (բենզավոզներ) |
1 |
0,14 |
2 |
0,11 |
|
3 |
0,02 |
|
4 |
0,02 |
|
5 |
0,025 |
|
6 |
0,05 |
|
Ջրային տրանսպորտ |
1 |
0,15 |
2 |
0,11 |
|
3 |
0,02 |
|
4 |
0,018 |
|
5 |
0,02 |
|
6 |
0,05 |
Նավթամթերքի տարողություններում պահպանման ընթացքում բնական կորուստների չափերը
- Նավթամթերքի տարողություններում պահպանման դեպքում բնական կորստի չափը հաշվարկվում է փաստաթղթերով ձևակերպված պահուստավորման ընդունված ու տարողություններում պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը բազմապատկելով Աղյուսակ N 4-ում և Աղյուսակ N 5-ում ներկայացված կորստի չափերով:
- Պահվող նավթամթերքի միջին ամսական փաստացի զանգվածը հաշվարկվում է որպես ամսվա ընթացքում յուրաքանչյուր օրացուցային օրվա ավարտին տարողություններում պահվող նավթամթերքի զանգվածների միջին թվաբանական մեծություն:
- Կորստի նորմերը սահմանվում են ելնելով նավթամթերքի դասից, հաշվի առնելով նաև բեռնաբարձման և բեռնաթափման հետևանքով նավթամթերքի բնական կորուստների առաջացումը:
- Առաջին և երկրորդ խմբի նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններում պահպանման յուրաքանչյուր ամսվա ընթացքում ներկայացվում է Աղյուսակ N 4-ով:
Աղյուսակ N 4
(կգ-ներով 1 տոննա պահպանվող նավթամթերքի քանակի համար, ամսական կտրվածքով)
Տարողության տեսակ |
Նավթա մթերքի դաս |
|
|
Կորստի չափը |
||
|
|
Տարողությունների ծավալը ըստ մետր խորանարդ |
||||
Մինչև 400 (մ3) |
400-ից մինչև 700 (մ3) |
700-ից մինչև 1000 (մ3) |
1000-ից մինչև 2000 (մ3) |
2000 և ավելի (մ3) |
||
Վերգետ նյա մետաղական |
1 |
0,78 |
0.74 |
0,71 |
0.51 |
0,32 |
Վերգետ նյա մետաղական ներքին պոնտոններով |
1 |
0,18 |
0.17 |
0,16 |
0.12 |
0,09 |
Վերգետ նյա մետաղական |
2 |
0,7 |
0.63 |
0,57 |
0.44 |
0,32 |
Վերգետ նյա մետաղական ներքին պոնտոններով |
2 |
0,15 |
0.14 |
0,13 |
0.11 |
0,085 |
Ստորգետ նյա |
1 |
0,15 |
||||
Ստորգետ նյա |
2 |
0,05 |
- 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ դասերի նավթամթերքի բնական կորստի չափը տարողություններում պահպանման յուրաքանչյուր ամսվա ընթացքում ներկայացվում է Աղյուսակ N 5-ով:
Աղյուսակ N 5
(կգ-ներով 1 տոննա պահպանվող նավթամթերքի քանակի համար, ամսական կտրվածքով)
Տարողության տեսակ
|
Կորստի չափը
|
|||
3 |
4 |
5 |
6 |
|
Վերգետնյա մետաղական |
0,13 |
0,09 |
0,04 |
0,12 |
Ստորգետնյա |
0,07 |
0,06 |
0,02 |
0,12 |
Աղյուսակ N 6.
Նավթամթերքի դաս |
Նավթամթերքի տեսակները |
|
1 |
Ավտոմոբիլային բենզիններ բոլոր տեսակների. Ուղղակի թորված բենզին. Գազի կայուն կոնդենսատ. Բենզին գազային կայուն (գազային կոնդենսատից). |
|
2 |
Նավթային լուծիչներ բոլոր տեսակների՝ +500 C-ից մինչև +1000 C եռման ջերմաստիճանով Ավիացիոն բենզիններ բոլոր տեսակների Տեխնիկական իզոoկտան Նորմալ հեպտան Նավթային բենզոլ Օգտագործված նավթամթերքներ CHO մակնիշի Ռեակտիվ շարժիչների վառելիք T-2 |
|
3 |
Նավթային լուծիչներ բոլոր տեսակների +1000 C-ից բարձր եռման ջերմաստիճանով Ռեակտիվ շարժիչների վառելիք +1000 C-ից մինչև +1500 C եռման ջերմաստիճանով, բացառությամբ T-2 Նավթային սոլվենտ Տեխնիկական կերոսին Լիգրոյին Նավթային քսիլոլ Նավթային տոլուոլ Էթիլբենզոլ տեխնիկական |
|
4 |
Կեռոսին լուսավորման համար բոլոր տեսակների Դիզելային և նավային վառելիքներ մինուս 100 C-ից ցածր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով Ռեակտիվ շարժիչներ վառելիք, +1500 C-ից բարձր եռման ջերմաստիճանով Իզոպռոպիլբենզոլ տեխնիկական |
|
5 |
Դիզելային և նավային վառելիքներ մինուս 100 C-ից բարձր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով Վառարանային վառելիք կենցաղային Միջին և ցածր պտույտով դիզելային շարժիչային վառելիք |
|
6 |
Բոլոր տեսակի մազութներ Քսայուղեր բոլոր տեսակի Այլ հեղուկ նավթամթերքներ, որոնք պահանջում են տաքացում Օգտագործված նավթամթերքներ բացառությամբ CHO մակնիշի |
|
-
Обсуждалось
04.09.2019 - 25.09.2019
-
Тип
Pешение
-
Область
Государственные доходы, Экономика, Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство экономики
Просмотры 6941
Принт