Добавить в избранное
В стадии разработки
Հայաստանի Հանրապետության օրենքը «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
-
3 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմեն Վարդանյան 28.08.2019 16:12:04 | «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում հիմնավորման կարիք ունի համայնքային ծառայության դեպքում կադրերի համապատասխան ռեզերվում գտնվող անձին հանրային ծառայող չհամարելը՝ հաշվի առնելով Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի տարամաբանությունը: Իրավական որոշակիության սահմանադրական պահանջից ելնելով՝ առաջարկում եմ <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի բովանդակային իմաստով օրենքի նախագծում տալ համայնքային պաշտոնի, ինչպես նաև պետական պաշտոնների բնորոշումները, որովհետև 4-րդ հոդվածի 1-ին մասով բնորոշված է հանրային պաշտոնը, իսկ 2-րդ մասով հանրային պաշտոնները դասակարգվում են պետական և համայնքային պաշտոնների, 3-րդ և 4-րդ մասերով դասակարգվում են համապատասխանաբար՝ պետական և համայնքային պաշտոնները, սակայն պարզ չեն պետական և համայնքային պաշտոնների տարբերությունները և դրանց բնորոշումները, ինչը անհրաժեշտ է հստակեցնել և սահմանել: | ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքային կադրերի ռեզերվում գտնվող անձինք չեն վարձատրվում, ինչպես նաև վերջիններս կարող են զբաղվել այլ վճարովի աշխատանք, քանի որ նրանց վրա չի տարածվում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով նախատեսված սահմանափակումները։ Հավելենք նաև, որ համայնքային ծառայության կադրերի ռեզերվում կարող են գրանցվել ինչպես հաստիքների կրճատման հիմքով համայնքային ծառայողները, այնպես էլ համայնքային ծառայության պաշտոն չզբաղեցրած, սակայն մրցույթում հաղթող ճանաչված և պաշտոնին չնշանակված անձինք։ 4 -րդ հոդվածում առաջարկվող փոփոխության վերաբերյալ հայտնում ենք, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում հստակ սահմանված է <<հանրային պաշտոն>> հասկացությունը, որը իմաստային առումով նույնաբովանդակ է համայնքային և պետական պաշտոնների բնորոշման համար և առանձին հստակեցման անհրաժեշտությունը բացակայում է: |