Добавить в избранное
В стадии разработки
«Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների եվ սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
7 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Մալխասյան 16.08.2019 14:05:38 | ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԲՌՆԱԴԱՏՎԱԾԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի պահանջներին: Բացի այդ պարզ չէ թե ինչու կրկին ամուսնացած կինը չի համարվում առաջին հերթի ժառանգ, իսկ կրկին ամուսնացած տղամարդը համարվում է առաջին հերթի ժառանգ: Նույն մասի 3-րդ կետից պարզ չէ թե ինչ իրավական հիմքով բռնադատվածի կինը, ամուսինը կամ զավակները կարող էին զրկվել առաջին հերթի ժառանգի իրավունքից: Պետք է ճիշտ կիրառել տերմինները, քանի որ մի տեղ օգտագործվում է «երեխա» տերմինը, իսկ այլ տեղ «զավակ» տերմինը: Բացի այդ նշված հոդված 1-ին կետի համաձայն երեխաները համարվում են բռնադատված, իսկ 2-րդ կետի համաձայն բռնադատվածի առաջին հերթի ժառանգ, 3-րդ կետում բռնադատվածի ընտանիքի անդամ: 2. «Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության» բառերը գրվում են մեծատառերով՝ «Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության». 3. 7-րդ հոդվածից պարզ չէ թե որ մարմինն է բռնադատվածներին վերադարաձնելու նրանց ստացած պետական պարգևները, կոչումները, շքանշաններն ու մեդալները կամ որտեղից են դրանք գտնելու: Բացի այդ պարզ չէ թե որն է այն իրավասու մարմինը, որը կարող է վերականգնել ԽՍՀՄ համապատասխան մարմինների կողմից տրված կոչումները: 4. 8-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ հաշվարկներ իրականացնելիս պետք է ի նկատի ունենալ, որ էականորեն ընդլայնվել է բռնադատվածներին հավասարեցված անձանց ցանկը: Նույնը վերաբերվում է 9-րդ կետին: 5. 10-րդ կետը չի բխում ՀՀ Սահմանադրության պահանջներից, քանի որ որևէ անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն պարտավոր չէ մատուցել անվճար ծառայություններ ու դրա դիմաց նաև վճարել ԱԱՀ: Անվճար ծառայությունների տրամադրման մոտեցումը 1998 թվականից: Դրա փոխորեն պետությունը անձանց տալիս է փոխահուցումներ: 6. Գտնում եմ, որ նախագիծը լուրջ լրամշակման կարիք ունի: Կարելի է քննարկել նաև դրա ընդունման նպատակահարմարության հարցը ևս: | 1. Ընդունվել է, Նախագծի 4-րդ հոդվածի համապատասխան կետերը խմբագրվել են, տերմինները միասնականացվել են: 2. Ընդունվել է մասամբ, Նախագծում ներառված 7-րդ հոդվածը եղել է 1994թ. ընդունված և մինչ օրս գործող օրենքում (հոդված 4.) և երբևէ այդ հարցում խնդիրներ չեն ծագել, սակայն հաշվի առնելով առաջարկությունը, Նախագծի նշված հոդվածը նույնպես խմբագրվել է: 3. Չի ընդունվել, Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել բռնադատվածների և նրանց առաջին հերթի ժառանգների սոցիալական պաշտպանության բարելավման և պետության բարոյական պատասխանատվության անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է օգտվողների շրջանակի ավելացմանը, ապա դա այնքն էական չի լինի պայմանավորված բռնադատվածների թվի բնականորեն նվազեցմամբ, իսկ նրանց առաջին հերթի ժառանգները հիմնականում բոլորն էլ ունեն կարգավիճակ, թերևս կավելանան միայն աքսորավայրերում և արտաքսման վայրերում ծնվածները, որոնց մի մասը նույնպես այսօրվա դրությամբ ունի կարգավիճակ: 4. Չի ընդունվել, Նախագծով սահմանվող բոլոր արտոնությունները նախատեսված եղել են կամ գործող օրենքով կամ ՀՀ կառավարության որոշումներով, Նախագծով որևէ նոր արտոնություն չի ավելացվել, միայն կառավարության որոշումներում (ՀՀ կառավարության 1997թ. հուլիսի 8-ի N 251, ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի N318-Ն) նշված արտոնությունները ամրագրվել են օրենքի նախագծում (անվճար բուժօգնություն և սպասարկում ստանալու, 50% զեղչով դեղորայք, տրանսպորտային սպասարկում): 5. Ընդունվել է մասամբ, Նախագիծը լրամշակվել է հաշվի առնելով ՀՀ ֆինանսների նախարարության և «Հուշամատյան» հասարակական կազմակերպության (բռնադատվածների հարցերով զբաղվող միակ հասարակական կազմակերպությունն է և անդամներն էլ միայն բռնադատվածներ և նրանց առաջին հերթի ժառանգներ են), ինչպես նաև սույն կարծիքի հեղինակի առաջարկությունները: Նախագիծն ուղարկվել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, վերջիններիս կարծիքներն ստանալուց հետո, դրանք նույնպես հաշվի կառնվեն, իսկ նոր օրենքի ընդունումը գտնում ենք անհրաժեշտ է, քանի որ գործող օրենքի առնվազն 5 հոդված ներկայումս չի գործում ժամանակավրեպ լինելու պատճառով և անհրաժեշտություն էր առաջացել օրենքում ավելացնել դրույթներ, որոնք մինչ այդ կարգավորվել են կառավարության որոշումներով: | |
2 | Գևորգ Մալխասյան 19.08.2019 11:35:13 | Ինչու իմ առաջարկությունները տեղ չեն գտել ամփոփոթերթում: | Նախարարությունը կարևորելով օրենքի կարգավորման խնդիրը և ստացված առաջարկությունների հեղինակների կարծիքները, առաջարկությունների բոլոր հեղինակներին և այլ շահագրգիռ անձանց հրավիրեց մասնակցելու նախարարությունում օգոստոսի 23-ին կայացած հանրային քննարկմանը: Հանրային քննարկմանը տեսազանգի միջոցով մասնակցեց նաև տիկին Հ.Խառատյանը: Տեղի ունեցավ շատ արդյունավետ և օգտակար քննարկում, հնչեցին բազում առաջարկություններ, քննարկվեցին օրենքի սկզբունքներին վերաբերող հարցեր, հստակեցվեցին մոտեցումները, որոնք հիմնականում ընդունելի էին: Որոշվեց, որ մինչ սեպտեմբերի 10-ը բոլոր շահագրգիռ անձինք կներկայացնեն իրենց ավելի հստակեցված և առարկայական առաջարկությունները, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը մեկ անգամ ևս կհանդիպեն օրինագծի վերջնական տարբերակը քննարկելու համար: | |
3 | Հրայր Զոհրաբյան 17.08.2019 09:51:00 | Հոդված 4․1․1-ում ավելացնել նոր կետ հետևյալ բովանդակաությամբ՝ Այն անձինք, ովքեր ենթարկվել են բռնաճնշումների՝ փորձելով փախչել ուղղիչ աշխատանքային գաղութներից, աքսորավայրերից և հարկադիր պահման այլ վայրերից, եթե անձը նշված վայրում հայտնվել է քաղաքական բռնաճնշումների արդյուքնում։ | Նախարարությունը կարևորելով օրենքի կարգավորման խնդիրը և ստացված առաջարկությունների հեղինակների կարծիքները, առաջարկությունների բոլոր հեղինակներին և այլ շահագրգիռ անձանց հրավիրեց մասնակցելու նախարարությունում օգոստոսի 23-ին կայացած հանրային քննարկմանը: Հանրային քննարկմանը տեսազանգի միջոցով մասնակցեց նաև տիկին Հ.Խառատյանը: Տեղի ունեցավ շատ արդյունավետ և օգտակար քննարկում, հնչեցին բազում առաջարկություններ, քննարկվեցին օրենքի սկզբունքներին վերաբերող հարցեր, հստակեցվեցին մոտեցումները, որոնք հիմնականում ընդունելի էին: Որոշվեց, որ մինչ սեպտեմբերի 10-ը բոլոր շահագրգիռ անձինք կներկայացնեն իրենց ավելի հստակեցված և առարկայական առաջարկությունները, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը մեկ անգամ ևս կհանդիպեն օրինագծի վերջնական տարբերակը քննարկելու համար: | |
4 | Հրայր Զոհրաբյան 17.08.2019 09:51:00 | Ինչ-որ ձևակերպումով օրենքում հիշատակել նաև այն անձնաց, որոնք բռնաճնշումների են ենթարկվել վարչական կարգով․ օրինակ՝ ձայնազուրկները։ | Նախարարությունը կարևորելով օրենքի կարգավորման խնդիրը և ստացված առաջարկությունների հեղինակների կարծիքները, առաջարկությունների բոլոր հեղինակներին և այլ շահագրգիռ անձանց հրավիրեց մասնակցելու նախարարությունում օգոստոսի 23-ին կայացած հանրային քննարկմանը: Հանրային քննարկմանը տեսազանգի միջոցով մասնակցեց նաև տիկին Հ.Խառատյանը: Տեղի ունեցավ շատ արդյունավետ և օգտակար քննարկում, հնչեցին բազում առաջարկություններ, քննարկվեցին օրենքի սկզբունքներին վերաբերող հարցեր, հստակեցվեցին մոտեցումները, որոնք հիմնականում ընդունելի էին: Որոշվեց, որ մինչ սեպտեմբերի 10-ը բոլոր շահագրգիռ անձինք կներկայացնեն իրենց ավելի հստակեցված և առարկայական առաջարկությունները, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը մեկ անգամ ևս կհանդիպեն օրինագծի վերջնական տարբերակը քննարկելու համար: | |
5 | Հրայր Զոհրաբյան 17.08.2019 09:51:00 | Օրենքում առանձին անդրադառնալ 1949թ․ հունիսի 14-ի աքսորին։ Այն լիարժեք չի մտնում 4․1․1-ի կերից որևէ մեկի տակ (չնայած, որ որոշումները դատական կարգով չեն կայացվել։ Այս գործերով աքսորվողները երկու մեղադրանքով են՝ որպես դաշնակ-նացիոնալիստ կամ որպես գերմանական բանակի հայկական լեգիոնի անդամ)։ Բացի այդ միայն այս օրը աքսորվել է շուրջ 13 000 մարդ և ՀՀ-ում ապրող բռնադատվածների մեծ մասը այս աքսորի ենթարկվածները կամ աքսորավայրում ծնվածներն են։ | Նախարարությունը կարևորելով օրենքի կարգավորման խնդիրը և ստացված առաջարկությունների հեղինակների կարծիքները, առաջարկությունների բոլոր հեղինակներին և այլ շահագրգիռ անձանց հրավիրեց մասնակցելու նախարարությունում օգոստոսի 23-ին կայացած հանրային քննարկմանը: Հանրային քննարկմանը տեսազանգի միջոցով մասնակցեց նաև տիկին Հ.Խառատյանը: Տեղի ունեցավ շատ արդյունավետ և օգտակար քննարկում, հնչեցին բազում առաջարկություններ, քննարկվեցին օրենքի սկզբունքներին վերաբերող հարցեր, հստակեցվեցին մոտեցումները, որոնք հիմնականում ընդունելի էին: Որոշվեց, որ մինչ սեպտեմբերի 10-ը բոլոր շահագրգիռ անձինք կներկայացնեն իրենց ավելի հստակեցված և առարկայական առաջարկությունները, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը մեկ անգամ ևս կհանդիպեն օրինագծի վերջնական տարբերակը քննարկելու համար: | |
6 | Հրայր Զոհրաբյան 17.08.2019 09:51:00 | Հոդվածների քանակը ակնհայտ քիչ է, այլ հոդվածներ ևս կան(այս պահին հնարավորություն չունեմ գտնելու, բայց մի քանի օրվա ընթացքում կփորձեմ նայել)։ պետք է ուսումնասիրել ԽՍՀՄ և ՀԽՍՀ տարբեր տարիների քրեական օրենսգրքերը։ Նաև բռնադատվածների տվյալների բազայում կփորձեմ գտնել և ուղարկել։ | Նախարարությունը կարևորելով օրենքի կարգավորման խնդիրը և ստացված առաջարկությունների հեղինակների կարծիքները, առաջարկությունների բոլոր հեղինակներին և այլ շահագրգիռ անձանց հրավիրեց մասնակցելու նախարարությունում օգոստոսի 23-ին կայացած հանրային քննարկմանը: Հանրային քննարկմանը տեսազանգի միջոցով մասնակցեց նաև տիկին Հ.Խառատյանը: Տեղի ունեցավ շատ արդյունավետ և օգտակար քննարկում, հնչեցին բազում առաջարկություններ, քննարկվեցին օրենքի սկզբունքներին վերաբերող հարցեր, հստակեցվեցին մոտեցումները, որոնք հիմնականում ընդունելի էին: Որոշվեց, որ մինչ սեպտեմբերի 10-ը բոլոր շահագրգիռ անձինք կներկայացնեն իրենց ավելի հստակեցված և առարկայական առաջարկությունները, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը մեկ անգամ ևս կհանդիպեն օրինագծի վերջնական տարբերակը քննարկելու համար: | |
7 | Հրայր Զոհրաբյան 17.08.2019 09:51:00 | Օրենքում անդրադարձ չկա այն անձնաց, ովքեր բռնադատվելուց հետո չեն արդարացվել դատական կարգով։ Այս մարդիկ փաստացի՝ ըստ օրենքի մնում են որպես մեղավոր/պատժված/հանցագործ։ Այսպիսի անձնաց թիվը ընդհանուր բռնադատվածների ավելի քան 30 տոկոսն է կազմում։ | Նախարարությունը կարևորելով օրենքի կարգավորման խնդիրը և ստացված առաջարկությունների հեղինակների կարծիքները, առաջարկությունների բոլոր հեղինակներին և այլ շահագրգիռ անձանց հրավիրեց մասնակցելու նախարարությունում օգոստոսի 23-ին կայացած հանրային քննարկմանը: Հանրային քննարկմանը տեսազանգի միջոցով մասնակցեց նաև տիկին Հ.Խառատյանը: Տեղի ունեցավ շատ արդյունավետ և օգտակար քննարկում, հնչեցին բազում առաջարկություններ, քննարկվեցին օրենքի սկզբունքներին վերաբերող հարցեր, հստակեցվեցին մոտեցումները, որոնք հիմնականում ընդունելի էին: Որոշվեց, որ մինչ սեպտեմբերի 10-ը բոլոր շահագրգիռ անձինք կներկայացնեն իրենց ավելի հստակեցված և առարկայական առաջարկությունները, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը մեկ անգամ ևս կհանդիպեն օրինագծի վերջնական տարբերակը քննարկելու համար: | |
8 | Հրայր Զոհրաբյան 17.08.2019 09:51:00 | Չի նշվում քաղաքական բռնաճշումներում մեղավորների մասին(առնվազն պետական կառույցի մակարդակով): Օրինակը կարող եք տեսնել ՌԴ համապատասխան օրենքում՝ https://drive.google.com/file/d/0B5EVzBhAaAbjemFWdGJZbVJzQ0k/view Статья 18. ... Признанные в установленном порядке виновными в преступлениях против правосудия работники органов ВЧК, ГПУ - ОГПУ, УНКВД - НКВД, МГБ, прокуратуры, судьи, члены комиссий, «особых совещаний», «двоек», «троек», работники других органов, осуществлявших судебные полномочия, лица, участвовавшие в расследовании и рассмотрении дел о политических репрессиях, несут уголовную ответственность на основании действующего уголовного законодательства. Сведения о лицах, признанных в установленном порядке виновными в фальсификации дел, применении незаконных методов расследования, преступлениях против правосудия, периодически публикуются органами печати. | Նախարարությունը կարևորելով օրենքի կարգավորման խնդիրը և ստացված առաջարկությունների հեղինակների կարծիքները, առաջարկությունների բոլոր հեղինակներին և այլ շահագրգիռ անձանց հրավիրեց մասնակցելու նախարարությունում օգոստոսի 23-ին կայացած հանրային քննարկմանը: Հանրային քննարկմանը տեսազանգի միջոցով մասնակցեց նաև տիկին Հ.Խառատյանը: Տեղի ունեցավ շատ արդյունավետ և օգտակար քննարկում, հնչեցին բազում առաջարկություններ, քննարկվեցին օրենքի սկզբունքներին վերաբերող հարցեր, հստակեցվեցին մոտեցումները, որոնք հիմնականում ընդունելի էին: Որոշվեց, որ մինչ սեպտեմբերի 10-ը բոլոր շահագրգիռ անձինք կներկայացնեն իրենց ավելի հստակեցված և առարկայական առաջարկությունները, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը մեկ անգամ ևս կհանդիպեն օրինագծի վերջնական տարբերակը քննարկելու համար: | |
9 | Հրայր Զոհրաբյան 17.08.2019 09:51:00 | Նշված չի թե օրենքը ում է վերաբերում քաղաքացիության մասով և սա նույնպես պետք է հստակեցնել։ Օրինակ Խ Ուկրաինայի քաղաքացին, որ Խ Հայաստանում բռնաճնշումների է ենթարկվել, այս օրենքի շահառու է թե՞ ոչ։ Վրաստանի օրենքում այս մասով նման կետ կա՝ Действие настоящего закона распространяется на граждан Грузии, подвергшихся политическим репрессиям на территории бывшего СССР с февраля 1921 года до 28 октября 1990 года и впоследствии на территории независимой Грузии | Նախարարությունը կարևորելով օրենքի կարգավորման խնդիրը և ստացված առաջարկությունների հեղինակների կարծիքները, առաջարկությունների բոլոր հեղինակներին և այլ շահագրգիռ անձանց հրավիրեց մասնակցելու նախարարությունում օգոստոսի 23-ին կայացած հանրային քննարկմանը: Հանրային քննարկմանը տեսազանգի միջոցով մասնակցեց նաև տիկին Հ.Խառատյանը: Տեղի ունեցավ շատ արդյունավետ և օգտակար քննարկում, հնչեցին բազում առաջարկություններ, քննարկվեցին օրենքի սկզբունքներին վերաբերող հարցեր, հստակեցվեցին մոտեցումները, որոնք հիմնականում ընդունելի էին: Որոշվեց, որ մինչ սեպտեմբերի 10-ը բոլոր շահագրգիռ անձինք կներկայացնեն իրենց ավելի հստակեցված և առարկայական առաջարկությունները, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը մեկ անգամ ևս կհանդիպեն օրինագծի վերջնական տարբերակը քննարկելու համար: | |
10 | Հրայր Զոհրաբյան 17.08.2019 09:51:00 | Օրենքում նշված է միայն 1929-1949թթ, սակայն սա իր մեջ չի ներառում նույնիսկ ամբողջ ստալինյան շրջանը։ Խաղաքական բռնաճնշումներ սկսվել են արդեն 1921-ից։ Բացի այդ օրենքում հստակ նշված չէ, այն վերաբերում է ԽՍՀՄ որոշակի շարջանի թե՞ ամբողջ գոյության ընթացքին․ օրինակ Պարույր Հյրիկյանը օրենքի շահառու է/պետք է լինի թե՞ ոչ։ | Նախարարությունը կարևորելով օրենքի կարգավորման խնդիրը և ստացված առաջարկությունների հեղինակների կարծիքները, առաջարկությունների բոլոր հեղինակներին և այլ շահագրգիռ անձանց հրավիրեց մասնակցելու նախարարությունում օգոստոսի 23-ին կայացած հանրային քննարկմանը: Հանրային քննարկմանը տեսազանգի միջոցով մասնակցեց նաև տիկին Հ.Խառատյանը: Տեղի ունեցավ շատ արդյունավետ և օգտակար քննարկում, հնչեցին բազում առաջարկություններ, քննարկվեցին օրենքի սկզբունքներին վերաբերող հարցեր, հստակեցվեցին մոտեցումները, որոնք հիմնականում ընդունելի էին: Որոշվեց, որ մինչ սեպտեմբերի 10-ը բոլոր շահագրգիռ անձինք կներկայացնեն իրենց ավելի հստակեցված և առարկայական առաջարկությունները, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը մեկ անգամ ևս կհանդիպեն օրինագծի վերջնական տարբերակը քննարկելու համար: | |
11 | Աիդա Պապիկյան 20.08.2019 18:15:29 | 1. Հոդված 2-ի վերաբերյալ, կարծում եմ պետք է փոփոխել օրենքի նպատակի շարադասությունը և հստակություն մտցնել։ Մասնավորապես, օրենքը նախևառաջ դատապարտում է, և հետո վերականգնում է քաղաքացիների իրավունքները։ Եվ երկրորդ, ձևակերպման վերջին հատվածում բռնադատման մի քանի ձևեր իրար են խառնվել, անհրաժեշտ է հստակություն մտցնել։ Նախ, ինչպես արդեն նշվել է, քաղաքական բռնության մարդիկ ենթարկվել են սկսած 1920թ․-ից։ Լավ կլինի նշել նաև զանգվածային դեպորտացիայի տարեթիվը, որպեսզի հասկանալի լինի, թե որի մասին է խոսքը, քանի որ ՀԽՍՀ-ից եղել է ավելի վաղ նաև քրդերի դեպորտացիա։ Դրանից հետո ևս չկա հստակություն․ նշվում է, որ մարդիկ աքսորվել են, գնդակահարվել են (ընդ որում գնդակահարությունը եղել է և մեղադրանքով, և առանց մեղադրանքի՝ կախված տարեթվից և որոշումը կայացնողից)։ Ինչ վերաբերում է «Սիբիրյան բանտեր» հատվածին, նրանց մի մասը արտաքվել և հետ է վերադարձվել, մի մասը մահացել է։ Այսինքն, բանտերի հետ կապված միայն նշել, որ մի մասը մահացել է, հուզական և գույների խտացմամբ է ստացվում, եթե միայն «մահանալ» տերմինն է գործածվում։ Բացի այդ, Հայաստանից աքսորել են ոչ միայն Սիբիրյան բանտեր։ Ուրիշ բանտեր և գուլագներ ևս եղել են, այսինքն՝ նշել, որ մահացել են Սիբիրյան բանտերում ինֆորմացիայի թերի տրամադրում է։ Եվ վերջապես, նշված թիվը 40000՝ իրականում ավելի քան 50 հազար (ընդհանուր բռնադատված՝ չհաշված ձայնազուրկներին, կուլակաթափ արվածներին և այլն) չեն կազմում միայն հայերը։ Դրանց մեջ մտնում են նաև մոլոկաններ, ադրբեջանցիներ, քրդեր, ռուսներ, հույներ, լեհեր և այլն։ Քաղաքացիները դատապարտվել են ոչ միայն օրենքի նախագծում բերված պատճառներով, այլև մի շարք այլ, ինչպես օրինակ, լրտեսություն, քարոզչություն, սահմանը հատելու մտադրություն կամ փորձ, Ստալինի անձի վերաբերյալ հայհոյանք, կապիտալիստական կյանքի գովերգում և այլն։ ՀԽՍՀ-ից ինչքան հիշում եմ էթնիկական պատկանելության պատճառով որևէ մեկը չի աքսորվել։ Այդ ինֆորմացիան ավելի հստակ Հրանուշ Խառատյանը կարող է տրամադրել։ 2. Հոդված 4, բռնադատման համար հիմք հանդիսացող հոդվածներն իրոք ավելի քիչ են նշված, քան իրականում եղել են, կան նաև 58, 58ա, 61, 63, 64 և այլն։ Եվ քրեական օրենսգրքում հստակ նշված է, թե որ հոդվածն ինչի համար է։ Դրանք միայն քաղաքական չեն։ Հոդված 4-ում նաև նշվում է, որ բռնադատված անձնինք արդարացվել են, բայց կան նաև անձինք, ովքեր չեն արդարացվել, այն պատճառով, որ կամ նրանց հերթը չի հասել, կամ բռնադատումը չի որակվել իբրև քաղաքական, այդ պատճառով չեն արդարացվել։ Ռեաբիլիտացիայի չենթարկվածների ճակատագիրը մնում է անհայտ։ Օրենքով, կարծում եմ՝ պետք է նախատեսվի կրկին քննել նրանց գործը, արդարացնել, կամ եթե օրենքի շրջանակը դա թույլ չի տալիս, առնվազն սահմանել, թե օրենքի ինչ կետեր են նրանց վերաբերում, կամ եթե ոչ մի կետ նրանց չի վերաբերում, դա ևս նշել։ է. ենթարկվել է անհիմն քրեական պատասխանատվության և նրա վերաբերյալ գործերը կարճվել են ոչ արդարացման հիմնավորումներով - այս կետն անհասկանալի է, թե օրենքը որ քրեական պատասխանատվությունն է համարում անհիմն և ինչ է նշանակում «ոչ արդարացման հիմնավորում»։ «Բռնադատվածի առաջին հերթի ժառանգ» - «առաջին հերթի» արտահայտությունը լավ կլինի փոխարինել այլ բառակապակցությամբ։ 3. Հոդված 10։ Կարիք կա առավել հստակ սահմանել այս հոդվածի կիրառման կարգը, կամ պետք է օրենքը հավելված ունենա, որ պարզաբանվի։ Ոմանց տրվել են քարտեր, որը ցուցում է բռնադատվածների այդ իրավունքը, բայց ոչ բոլորն ունեն դրանք։ Քաղաքացիներին պետք է պարզաբանել, թե ինչ միջոցով են նրանք իրացնելու իրենց այդ իրավունքը՝ քարտի միջոցով, թե որևէ այլ ճանապարհով։ Օրենքից դուրս որևէ կերպ պետք է տեղեկացնել հանրային տրանսպորտի ցանցերին, որպեսզի վարորդները նախևառաջ տեղյակ լինեն, և առավել հանդուրժողական լինեն այդ քաղաքացիների նկատմամբ, քանի որ ոմանք, ունենալով հանդերձ այդ քարտը, չեն օգտվում դրա արտոնությունից, քանի որ վարորդները դրանք չեն ընդունում։ 4. Կարծում եմ ավելորդ չի լինի նաև սահմանել, թե ինչ կարգով օտարերկրյա քաղաքացին կամ օտարերկրացին, որը բռնադատվել է ՀԽՍՀ-ում, կարող է ծանոթանալ սեփական գործին, և որ պետությունից պետք է ստանա փոխհատուցում։ | Նախարարությունը կարևորելով օրենքի կարգավորման խնդիրը և ստացված առաջարկությունների հեղինակների կարծիքները, առաջարկությունների բոլոր հեղինակներին և այլ շահագրգիռ անձանց հրավիրեց մասնակցելու նախարարությունում օգոստոսի 23-ին կայացած հանրային քննարկմանը: Հանրային քննարկմանը տեսազանգի միջոցով մասնակցեց նաև տիկին Հ.Խառատյանը: Տեղի ունեցավ շատ արդյունավետ և օգտակար քննարկում, հնչեցին բազում առաջարկություններ, քննարկվեցին օրենքի սկզբունքներին վերաբերող հարցեր, հստակեցվեցին մոտեցումները, որոնք հիմնականում ընդունելի էին: Որոշվեց, որ մինչ սեպտեմբերի 10-ը բոլոր շահագրգիռ անձինք կներկայացնեն իրենց ավելի հստակեցված և առարկայական առաջարկությունները, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը մեկ անգամ ևս կհանդիպեն օրինագծի վերջնական տարբերակը քննարկելու համար: | |
12 | Վահրամ Մարտիրոսյան 23.08.2019 11:38:06 | Առաջարկում եմ Հոդված 2. Օրենքի նպատակը բաժնի հետևյալ խմբագրությունը, որը բռնաճնշումների և դրանց հետևանքների ավելի լայն ընդգրկում ունի, խմբավորում է պատճառներն ու հետևանքները. ...փոխհատուցումը, ինչպես նաև խորհրդային իշխանության կողմից իրականացված քաղաքական բռնաճնշումների դատապարտումը, որոնք առանձնահատուկ դաժանությամբ են իրականացվել ստալինյան վարչակարգի օրոք, երբ առանց օրինական մեղադրանքի, միայն քաղաքական ու կուսակցական հայացքների, կրոնական ու էթնիկական պատկանելության, հաճախ էլ սուտ մատնության պատճառով գնդակահարվել են հազարավոր մարդիկ, զանգվածային արտաքսման զոհ դարձել տասնյակ հազարավորներ, որոնցից շատերը մահացել են բանտերում ու աքսորում, կորցրել առողջությունը, երկար տարիներով զրկվել բնականոն կյանքի, կրթության, մասնագիտական զարգացման, հնարավորություններից։ | Նախարարությունը կարևորելով օրենքի կարգավորման խնդիրը և ստացված առաջարկությունների հեղինակների կարծիքները, առաջարկությունների բոլոր հեղինակներին և այլ շահագրգիռ անձանց հրավիրեց մասնակցելու նախարարությունում օգոստոսի 23-ին կայացած հանրային քննարկմանը: Հանրային քննարկմանը տեսազանգի միջոցով մասնակցեց նաև տիկին Հ. Խառատյանը: Տեղի ունեցավ շատ արդյունավետ և օգտակար քննարկում, հնչեցին բազում առաջարկություններ, քննարկվեցին օրենքի սկզբունքներին վերաբերող հարցեր, հստակեցվեցին մոտեցումները, որոնք հիմնականում ընդունելի էին: Որոշվեց, որ մինչ սեպտեմբերի 10-ը բոլոր շահագրգիռ անձինք կներկայացնեն իրենց ավելի հստակեցված և առարկայական առաջարկությունները, իսկ մինչև սեպտեմբերի 20-ը մեկ անգամ ևս կհանդիպեն օրինագծի վերջնական տարբերակը քննարկելու համար: | |
13 | Ստելլա Չանդիրյան 02.09.2019 23:05:28 | Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի ժ) ենթակետում առաջարկում ենք ավելացնել նաեւ այն երեխաներին, ովքեր աքսորավայրերում, արտաքսման կամ ազատազրկման վայրերում, հատուկ բնակավայրերում գտնվել են ծնողական խնամք իրականացնող այլ անձանց հետ, ինչպես նաեւ այն երեխաներին, ում ծնողները կամ ծնողներից մեկը սույն հոդվածի ա) բ) գ) դ) ե) զ) է) ը) ենթակետերով նախատեսված կարգով ենթարկվել են զրկանքների։ | Առաջարկությունը ենթակա է քննարկման, կայանալիք վերջնական հանրային քննարկման ժամանակ այդ հարցը ևս կդարձնենք քննարկման առարկա (կան ևս մի քանի՝ դեռևս վերջնական լուծում չստացած ձևակերպումներ և դրույթներ) և եթե բոլոր մասնակիցների համար առաջարկությունն ընդունելի լինի՝ համապատասխան ենթակետերը կխմբագրվեն։ | |
14 | Ստելլա Չանդիրյան 02.09.2019 23:05:28 | Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ եւ 3)-րդ կետերով որպես առաջին հերթին ժառանգներ նշվում են միայն բռնադատված անձի կինը, ամուսինը, զավակները, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածը սահմանում է, որ առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծում կատարել փոփոխություն եւ այն համապատասխաեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածին։ | Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ օրենսդիրն այստեղ <<բռնադատվածի առաջին հերթի ժառանգ>> հասկացությունը սահմանում է սույն օրենքի իմնաստով, այլ ոչ՝ քաղաքացիական օրենսդրությամբ՝ հակառակ դեպքում սուբյեկտների շրջանակը շատ կլայնանա, ինչն իրատեսական չէ։ | |
15 | Ստելլա Չանդիրյան 02.09.2019 23:05:28 | Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետի համաձայն՝ բռնադատվածի առաջին հերթի ժառանգ, ի թիվս այլոց, համարվում է նաեւ ազատազրկման վայրերում մահացած կամ գնդակահարված եւ հետմահու արդարացված անձի կինը՝ եթե վերջինս կրկին չի ամուսնացել։ Անհասկանալի է նախագծում տեղ գտած այս ձեւակերպումն այն պարագայում, երբ առաջին հերթի ժառանգ լինելու վերաբերյալ նման կարգավորում չի նախատեսում Քաղաքացիական օրենսգիրքն ու ավելին, նախագծով նման կարգավորում նախատեսված չէ բռնադատված անձի ամուսնու համար։ Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածով ամրագրված կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության սկզբունքով, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով՝ առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխություններ։ | Առաջարկությունն ընդունելի է, նախագծի նշված հոդվածն արդեն իսկ խմբագրվել է։ |