Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների եվ սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Սույն Նախագծի ընդունման նպատակն է ընդունել նոր օրենք, քանի որ գործող օրենքի հոդվածների կեսից ավելին կամ փոփոխվում են, կամ ճանաչվում՝ ուժը կորցրած, ինչպես նաև նոր նախագծով առավել իրատեսական և առարկայական կդառնան բռնադատվածների սոցիալական պաշտպանությանն ուղղված` օրենքի դրույթները, մասնավորապես՝ բռնադատվածների համար սահմանելով ամենամսյա դրամական աջակցություն, ինչը մասամբ կմեղմի բռնադատվածների սոցիալական վիճակը: Գործող օրենքում այժմ կան մի շարք հոդվածներ, որոնք կիրառելի չեն և կորցրել են իրենց արդիականությունը:

Միաժամանակ, օրենքի նախագիծ են ներառվել նաև այն արտոնությունները (բուժօգնություն, տրանսպորտային սպասարկում), որոնք այսօր ամրագրված են միայն ՀՀ կառավարության որոշումներով:

  • Обсуждалось

    16.08.2019 - 02.09.2019

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10560

Принт

Предложения

Ստելլա Չանդիրյան

02.09.2019

Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի ժ) ենթակետում առաջարկում ենք ավելացնել նաեւ այն երեխաներին, ովքեր աքսորավայրերում, արտաքսման կամ ազատազրկման վայրերում, հատուկ բնակավայրերում գտնվել են ծնողական խնամք իրականացնող այլ անձանց հետ, ինչպես նաեւ այն երեխաներին, ում ծնողները կամ ծնողներից մեկը սույն հոդվածի ա) բ) գ) դ) ե) զ) է) ը) ենթակետերով նախատեսված կարգով ենթարկվել են զրկանքների։

Ստելլա Չանդիրյան

02.09.2019

Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ եւ 3)-րդ կետերով որպես առաջին հերթին ժառանգներ նշվում են միայն բռնադատված անձի կինը, ամուսինը, զավակները, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածը սահմանում է, որ առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծում կատարել փոփոխություն եւ այն համապատասխաեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածին։

Ստելլա Չանդիրյան

02.09.2019

Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետի համաձայն՝ բռնադատվածի առաջին հերթի ժառանգ, ի թիվս այլոց, համարվում է նաեւ ազատազրկման վայրերում մահացած կամ գնդակահարված եւ հետմահու արդարացված անձի կինը՝ եթե վերջինս կրկին չի ամուսնացել։ Անհասկանալի է նախագծում տեղ գտած այս ձեւակերպումն այն պարագայում, երբ առաջին հերթի ժառանգ լինելու վերաբերյալ նման կարգավորում չի նախատեսում Քաղաքացիական օրենսգիրքն ու ավելին, նախագծով նման կարգավորում նախատեսված չէ բռնադատված անձի ամուսնու համար։ Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածով ամրագրված կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության սկզբունքով, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով՝ առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխություններ։

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: