Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N626-Լ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 650–Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ 

___ ___________2019 թ. N ____- Լ

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N626-Լ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի  N 650–Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի և վարչապետի 2019 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման, քննարկման, միջոցառումների կատարման ընթացքի նկատմամբ հսկողության և հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N244-Լ որոշման 6-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի «Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին>> N626-Լ որոշման հավելված

1) 2-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2019թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2021թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով,

2) 3-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2020թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ ֆինանսավորման առկայության դեպքում» բառերը փոխարինել «2023թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով,

3) 4-րդ կետի «Կատարման ժամկետը» սյունակում «2020 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ («ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո)» բառերը փոխարինել «2022թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին>> N 650-Լ որոշման 1-ին հավելվածի.
  • 93.1 կետի «Ժամկետ» սյունակում «2020թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2023թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով,
  • 93.4 կետի «Ժամկետ» սյունակում «2021թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2022թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով,
  • 94.1 կետի «Ժամկետ» սյունակում «2019թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2021թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով,
  • 94.2 կետի «Ժամկետ» սյունակում «2020թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2022թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:

 

  • Обсуждалось

    12.08.2019 - 27.08.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6944

Принт

Предложения

«Արազա» ԲՀԿ

12.08.2019

Այս որոշումն կարող է լուրջ բարելավում ապահովել Հաշմանդամություն ունեցող անձան կյանքում, սակայն մենք այսօր խնդիր ունենք ոչ միայն այդ հարցում այլ առավել խնդրահարույց է դարձել հաշմանդամության կարգ ստանալու առկա չափորոշիչների հարցը:

Узнать больше