Добавить в избранное

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Ընթացիկ իրավիճակը և օրենքի ընդունման անհրաժեշտությունը

Պետական անվտանգության ապահովման բնագավառում, որում ներառվում է

նաև քաղաքացիական պաշտպանությունը, բնութագրական է դառնում ինտեգրված կառավարման սկզբունքների կիրառման գործընթացը: Վերջին տարիներին քաղաքացիական պաշտպանության ոլորտում կատարվել են հայեցակարգային բնույթի փոփոխություններ, որոնցից են` խնդիրների և գործընթացների ընդլայնումը, ինչպես նաև ուժերի և միջոցների կիրառումը ոչ միայն պատերազմական, այլև արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար, ներառյալ տեխնոլոգիական ահաբեկչության հետևանքների վերացումը:

         Քաղաքացիական պաշտպանության արդյունավետությունը մեծանում է նրա միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործընթացներում քաղաքացիական հասարակության բոլոր շերտերի և բոլոր մարմինների մասնակցության շնորհիվ:

         Ելնելով քաղաքացիական պաշտպանության զարգացման միջազգային փորձի վերլուծությունից և նպատակ ունենալով քաղաքացիական պաշտպանությունը աստիճանաբար դարձնել ավելի օպերատիվ, ունակ գործելու ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ պայմաններում անհրաժեշտ է իրականացնել բնագավառը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում:

         Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը որպես ռազմական անվտանգության ներքին սպառնալիք սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում և սահմանամերձ շրջաններում արտակարգ իրավիճակների առաջացման սպառնալիքները կամ դրանց առաջացումը, ինչպես նաև պատերազմի հետևանքներից բնակչության պաշտպանության և տնտեսության կայունության ոչ լիարժեք ապահովումը»:

        Նշված իրավական ակտերի կատարման ապահովման նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի նիստի N 28 արձանագրային որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրի» 1-ին կետը մշակվել է «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

        2002 թվականին ընդունված «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սպառիչ և լիովին չի կարգավորում այն հարաբերությունները, որոնք կապահովեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացումը:

        Երկրում ներկայումս իրականացվում են պետական կառավարման համակարգի բարեփոխումներ, որոնք առաջացնում են նաև քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական կառավարման մարմինների իրավասությունների հստակեցման անհրաժեշտություն` ելնելով միասնական գործունեության ապահովման իրականացման անհրաժեշտությունից:

        Տնտեսական փոփոխված պայմանները պահանջում են պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների մակարդակներում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ֆինանսավորման մեխանիզմների հետագա կատարելագործում, քաղաքացիական պաշտպանության հիմքերի և քաղաքացիական պաշտպանության բնագավառում իրավասությունների հստակեցում, կառավարման մարմինների միջև քաղաքացիական պաշտպանության պարտավորությունների սահմանազատում:   

        Քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության նպատակը երկրում անհրաժեշտ պայմանների ստեղծումն է, որոնք ռազմական դրության ժամանակ կկանխեն կամ առավելագույնս կնվազեցնեն կորուստներն և վնասները, կպահպանեն տնտեսության կայուն գործունեության համար անհրաժեշտ կազմակերպությունները:

       Քաղաքացիական պաշտպանության համակարգը, որպես երկրի ազգային անվտանգության անքակտելի բաղադրիչ, պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունների և ահաբեկչությունների ընթացքում օպերատիվ գործողությունների կատարմանը, մասնակցելու արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների պաշտպանությանը:

         Նշված հանգամանքների առկայությունը առաջացնում է անհրաժեշտություն

  «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություն:

 

2.    Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը

 

           Քանի որ նշված օրենքում առաջարկվող փոփոխությունները կարգավորում են պարտադիր ճանաչման, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ և վարքագծի կանոններ ընդգրկող իրավահարաբերություններ, անհրաժեշտ է այն կարգավորել օրենքով:

      Մշակված նախագծում ավելացվել են դրույթներ քաղաքացիական պաշտպանության խնդիրների վերաբերյալ, հստակեցվել են քաղաքացիական պաշտպանության ղեկավարման, ՀՀ կառավարության, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության  բնագավառում իրավասությունների, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ֆինանսավորմանը վերաբերվող հարաբերությունները:

    «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ավելացվել է նոր գլուխ. «Քաղաքացիական պաշտպանության  պաշտպանական կառույցները» վերնագրով, որը նպատակ ունի կարգավորելու պաշտպանական կառույցների համակարգի, ֆոնդերի կուտակման, ապահովման, պահպանության ֆինանսավորման հետ կապված նախկինում օրենքով չկարգավորված իրավահարաբերությունները:

 

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

  Նախագիծը մշակվել է  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կողմից:

 

 

 

4.Ակնկալվող արդյունքը

 

Օրենքի մեջ փոփոխության կատարման արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը, այդ թվում`

1)     բնակչության ազդարարման համակարգի արդիականացումը,

2)    պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման

 հարաբերությունները,

3)    պետական կառավարման  համակարգի և տեղական ինքնակառավարման

 մարմինների, կազմակերպությունների, Լիազոր մարմնի, քաղաքացիների լիազորությունների շրջանակները,

4)    քաղաքացիական պաշտպանության ուժերի հիմնումը և գործունեության

 ապահովումը,

5)    քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական ապահովումը և

 ֆինանսավորումը:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:

 

  • Обсуждалось

    01.08.2019 - 17.08.2019

  • Тип

    Закон

  • Область

    Чрезвычайные ситуации

  • Министерство

    Министерство по чрезвычайным ситуациям

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 19383

Принт

Предложения

Գևորգ Մալխասյան

14.08.2019

7. 22-րդ հոդվածի սահմանափակումները հիմնավորված չեն և խապխտում են սափականատիրոջ իրավունքները: Նման սահմանափակումների դեպքում որևէ մեկը ապաստարան կամ թաքստոց չի կառուցի: Նույն հոդվածի 6-րդ մասն անհրաժեշտ է հանել, քանի որ մետրոպոլիտենի հիմնական նպատակը ուղևորափոխադրումն է: Բացի այդ նշված հոդվածը հակասում է 24-րդ հոդվածի պահանջներին: 24-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ հայտնում ենք, որ իրավաբանական անձինք պարտավոր չեն կնքել որևէ պայմանագիր, քանի որ պայմանագրային հարաբերությունները կամավոր բնույթ ունեն: Բացի այդ սեփականության իրավունքի ցանկացած սահմանափակում կարող է նախատեսվել միայն օրենքով և դրանք պետք է համապատասխանեն ՀՀ Սահմանադրության 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին: 8. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը: Առաջարկում եմ 26-րդ հոդվածը համապատասխանեցնել վերոհիշյալ պահնջներին:

Գևորգ Մալխասյան

14.08.2019

3. Կարծում եմ, որ տարածքային կառավարման մարմինների լիազորությունները շոտ են ընդլայնված ու դրանք չեն կարող այն իրականացնել: 4. Պետք է սահմանել նաև, թե համայնքի ղեկավարի նշված լիազորությունները պարտադիր են թե կամավոր թե պատվիրակված, քանի որ պարտադիր լրազորությունների չկատարման համար նախատեսված են պատասխանատվության միջոցներ, իսկ պատվիրակված լիազորությունները պետք է ֆինանսավորվոն: 5. 15-րդ հոդվածով կազմակերպությունների վրա դրված են լայն պարտականություններ, որոնք կազմակերպություններ չեն կարող իրականացնել՝ հատկապես խոսքը վերաբերվում է փոքր ու միջին կազմակերպություններին: 6. 16-րդ հոդվածի վերաբերյալ գտնում եմ, որ քաղաքացիների վրա չի կարող դրվել քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին մասնակցելու պարտականություն: Իսկ եթե այն դրվում է, ապա պետք է պահպանվեն ՀՀ Սահմանադրության 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջները: Նույնը վերաբերվում է մնացած բոլոր նորմերին: Իսկ ռազմական դրության ժամանակ առաջացած խնդիրները կարգավորվում են միայն համապատասխան օրենքով սահմանված կարգով ու պայմաններով:

Գևորգ Մալխասյան

14.08.2019

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Նախագծի համարակալումները պետք է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին. 2. 11-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ լիազոր մարմինը չունի ու չի էլ կարող ունալ այլ մարմինների գործունեությունը համարագելու և վերահսկելու իրավունք: Վերահսկման իրավունքը վերապահված է համապատասխան տեսչական մարմնին: Բացի այդ ռազմական դրության ժամանակ գործում են համապատասխան օրենքի պահանջները: Պարզ չէ թե ինչ փաստաթուղթ է իրենից ներկայացնում քաղաքացիական պաշտպանության նախապատրաստման ամենամյա կազմակերպական ցուցումները: Բացի այդ նշված հոդվածով նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում, սակայն սահմանված չեն դրա իրականացման պայմանները, գնահատման կարգն ու չափանիշներ, ինչպես նաև գնահատման հետևանքները: Ցանկացած շինարարական նոր սահմանվում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համաձայն: Բացի այդ լիազոր մարմինև չի կարող սահմանել քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցի օգտագործման կարգը, որը կարող է տարածվել ոչ պետական կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց վրա:

Узнать больше