Добавить в избранное
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Մալխասյան 14.08.2019 12:08:01 | «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1. Նախագծի համարակալումները պետք է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին. 2. 11-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ լիազոր մարմինը չունի ու չի էլ կարող ունալ այլ մարմինների գործունեությունը համարագելու և վերահսկելու իրավունք: Վերահսկման իրավունքը վերապահված է համապատասխան տեսչական մարմնին: Բացի այդ ռազմական դրության ժամանակ գործում են համապատասխան օրենքի պահանջները: Պարզ չէ թե ինչ փաստաթուղթ է իրենից ներկայացնում քաղաքացիական պաշտպանության նախապատրաստման ամենամյա կազմակերպական ցուցումները: Բացի այդ նշված հոդվածով նախատեսվում է քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում, սակայն սահմանված չեն դրա իրականացման պայմանները, գնահատման կարգն ու չափանիշներ, ինչպես նաև գնահատման հետևանքները: Ցանկացած շինարարական նոր սահմանվում է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի համաձայն: Բացի այդ լիազոր մարմինև չի կարող սահմանել քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցի օգտագործման կարգը, որը կարող է տարածվել ոչ պետական կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց վրա: | ||
2 | Գևորգ Մալխասյան 14.08.2019 12:08:01 | 3. Կարծում եմ, որ տարածքային կառավարման մարմինների լիազորությունները շոտ են ընդլայնված ու դրանք չեն կարող այն իրականացնել: 4. Պետք է սահմանել նաև, թե համայնքի ղեկավարի նշված լիազորությունները պարտադիր են թե կամավոր թե պատվիրակված, քանի որ պարտադիր լրազորությունների չկատարման համար նախատեսված են պատասխանատվության միջոցներ, իսկ պատվիրակված լիազորությունները պետք է ֆինանսավորվոն: 5. 15-րդ հոդվածով կազմակերպությունների վրա դրված են լայն պարտականություններ, որոնք կազմակերպություններ չեն կարող իրականացնել՝ հատկապես խոսքը վերաբերվում է փոքր ու միջին կազմակերպություններին: 6. 16-րդ հոդվածի վերաբերյալ գտնում եմ, որ քաղաքացիների վրա չի կարող դրվել քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին մասնակցելու պարտականություն: Իսկ եթե այն դրվում է, ապա պետք է պահպանվեն ՀՀ Սահմանադրության 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջները: Նույնը վերաբերվում է մնացած բոլոր նորմերին: Իսկ ռազմական դրության ժամանակ առաջացած խնդիրները կարգավորվում են միայն համապատասխան օրենքով սահմանված կարգով ու պայմաններով: | ||
3 | Գևորգ Մալխասյան 14.08.2019 12:08:01 | 7. 22-րդ հոդվածի սահմանափակումները հիմնավորված չեն և խապխտում են սափականատիրոջ իրավունքները: Նման սահմանափակումների դեպքում որևէ մեկը ապաստարան կամ թաքստոց չի կառուցի: Նույն հոդվածի 6-րդ մասն անհրաժեշտ է հանել, քանի որ մետրոպոլիտենի հիմնական նպատակը ուղևորափոխադրումն է: Բացի այդ նշված հոդվածը հակասում է 24-րդ հոդվածի պահանջներին: 24-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ հայտնում ենք, որ իրավաբանական անձինք պարտավոր չեն կնքել որևէ պայմանագիր, քանի որ պայմանագրային հարաբերությունները կամավոր բնույթ ունեն: Բացի այդ սեփականության իրավունքի ցանկացած սահմանափակում կարող է նախատեսվել միայն օրենքով և դրանք պետք է համապատասխանեն ՀՀ Սահմանադրության 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին: 8. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը: Առաջարկում եմ 26-րդ հոդվածը համապատասխանեցնել վերոհիշյալ պահնջներին: |