Добавить в избранное
«Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - За
-
0 - Против
Հիմնավորում
«Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն, Երևան քաղաքում արտոնագրային հարկով հարկվող որոշակի տեսակի գործունեության տեսակների օրինակ` վարսավիրական ծառայությունների մատուցման համար արտոնագրային հարկի հաշվարկման համար կիրառվում են լրացուցիչ գործակիցներ Երևան քաղաքի տարածքային գոտիներից կախված: Ներկայումս Արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենքով սահմանված` արտոնագրային վճարների հաշվարկման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարածքային գոտիները սահմանված են ՀՀ կառավարության 2012 թվականի Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին թիվ 372-Ն որոշմամբ:
Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 279-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանում է ՀՀ կառավարությունը, մինդեռ ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքի նշյալ կետի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում հաստատված չէ:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել արտոնագրային հարկով հարկվող որոշ գործունեության տեսակների համար կիրառվող արտոնագրային հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարածքային գոտիները:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան արտոնագրային հարկով հարկվող որոշ գործունեության տեսակների համար կիրառվող արտոնագրային հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարածքային գոտիների սահմանումն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել արտոնագրային հարկով հարկվող որոշ գործունեության տեսակների համար կիրառվող արտոնագրային հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարածքային գոտիները:
-
Обсуждалось
27.04.2017 - 22.05.2017
-
Тип
Pешение
-
Область
Финансовая, Экономическая
-
Министерство
Министерство финансов
Просмотры 10627
Принт