Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 279-րդ հոդ­վածի համաձայն, Երևան քաղաքում արտոնագրային հարկով հարկվող որոշակի տեսակի գործունեության տեսակների օրինակ` վարսավիրական ծառա­յու­թյուն­ների մատուցման համար արտոնագրային հարկի հաշվարկման համար կիրառվում են լրա­ցուցիչ գործակիցներ Երևան քաղաքի տարածքային գոտիներից կախված: Ներկայումս Արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենքով սահմանված` արտո­նագրային վճարների հաշվարկման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարած­քային գոտիները սահմանված են ՀՀ կառավարության 2012 թվականի Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանելու մասին թիվ 372-Ն որոշ­մամբ:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 279-րդ հոդ­վածի 3-րդ մասի համաձայն Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների սահմանում է ՀՀ կառավարությունը, մինդեռ ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքի նշյալ կետի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում հաստատված չէ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել արտոնագրային հարկով հարկվող որոշ գործունեության տեսակների համար կիրառվող արտոնագրային հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարածքային գոտիները:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան արտոնագրային հարկով հարկվող որոշ գործունեության տեսակների համար կիրառվող արտոնագրային հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարածքային գոտիների սահմանումն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել արտոնագրային հարկով հարկվող որոշ գործունեության տեսակների համար կիրառվող արտոնագրային հարկի հաշվարկման համար հիմք հանդիսացող Երևան քաղաքի տարածքային գոտիները:

 

  • Քննարկվել է

    27.04.2017 - 22.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10628

Տպել