Добавить в избранное

Проект принят

«Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծն ուղղված է չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխա­դրա­մի­ջոց­ների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգի, ինչպես նաև  հողի հարկի և գույքահարկի գծով առկա գերավճարները 2018 թվականի հունվարի 1-ից հաշ­­վանցելու և (կամ) վերադարձնելու ընդհանուր կարգի սահմանմանը:

  • Обсуждалось

    27.04.2017 - 22.05.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10197

Принт

Предложения

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

27.04.2017

Հիմնականում համաձայն լինելով նախագծի հետ, պետք է նշեմ հետեւյալ դիտողությունն ու առաջարկը: Նախ, նախագիծը կազմված է "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի` օրենսդրական տեխնիկայի մասին դրույթների խախտմամբ (ի նկատի ունեմ հոդվածների, մասերի, պարբերությունների համարակալումները): Ապա, առաջարկության կարգով ցանկանում եմ նշել, որ նախագծում բացակայում է դրույթ առ այն, որ գերավճարների պարագայում դա իրականացնողների համար պետք է հաշվարկվի վնասի փոխհատուցման վերաբերյալ, այն տոկոսադրույքների չափով, որոնցով տույժ է գանձվում այդ հարկատեսակները չվճարելու դեպքում: Հակառակ պարագայում խախտվում է ՀՀ սահմանդրության այն նորմը, որ Օրենքի առաջ բոլորը հավասար են: Ստացվում է, որ, եթե հարկատուն ուշացնում է հարկի վճարելը, ապա նա պատժվում է տույժով եւ տուգանքով, իսկ հակառակ դեպքում, երբ նրանից ավելի գումար է գանձվում, ապա նրան չի փոխհատուցվում համարժեք կերպով նրանից ավել գանձված հարկերի համար: Ելնելով վերոհիշյալից, առաջարկում եմ համապատասխան փոփոխություն կատարել ինչպես Հարկային Օրենսքրքում, այնպես էլ` քննարկվող նախագծում: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

Узнать больше