"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն
27.04.2017
Հիմնականում համաձայն լինելով նախագծի հետ, պետք է նշեմ հետեւյալ դիտողությունն ու առաջարկը: Նախ, նախագիծը կազմված է "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի` օրենսդրական տեխնիկայի մասին դրույթների խախտմամբ (ի նկատի ունեմ հոդվածների, մասերի, պարբերությունների համարակալումները): Ապա, առաջարկության կարգով ցանկանում եմ նշել, որ նախագծում բացակայում է դրույթ առ այն, որ գերավճարների պարագայում դա իրականացնողների համար պետք է հաշվարկվի վնասի փոխհատուցման վերաբերյալ, այն տոկոսադրույքների չափով, որոնցով տույժ է գանձվում այդ հարկատեսակները չվճարելու դեպքում: Հակառակ պարագայում խախտվում է ՀՀ սահմանդրության այն նորմը, որ Օրենքի առաջ բոլորը հավասար են: Ստացվում է, որ, եթե հարկատուն ուշացնում է հարկի վճարելը, ապա նա պատժվում է տույժով եւ տուգանքով, իսկ հակառակ դեպքում, երբ նրանից ավելի գումար է գանձվում, ապա նրան չի փոխհատուցվում համարժեք կերպով նրանից ավել գանձված հարկերի համար: Ելնելով վերոհիշյալից, առաջարկում եմ համապատասխան փոփոխություն կատարել ինչպես Հարկային Օրենսքրքում, այնպես էլ` քննարկվող նախագծում: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ