Հիշել նախագիծը
«Չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 27.04.2017 16:51:20 | Հիմնականում համաձայն լինելով նախագծի հետ, պետք է նշեմ հետեւյալ դիտողությունն ու առաջարկը: Նախ, նախագիծը կազմված է "Իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի` օրենսդրական տեխնիկայի մասին դրույթների խախտմամբ (ի նկատի ունեմ հոդվածների, մասերի, պարբերությունների համարակալումները): Ապա, առաջարկության կարգով ցանկանում եմ նշել, որ նախագծում բացակայում է դրույթ առ այն, որ գերավճարների պարագայում դա իրականացնողների համար պետք է հաշվարկվի վնասի փոխհատուցման վերաբերյալ, այն տոկոսադրույքների չափով, որոնցով տույժ է գանձվում այդ հարկատեսակները չվճարելու դեպքում: Հակառակ պարագայում խախտվում է ՀՀ սահմանդրության այն նորմը, որ Օրենքի առաջ բոլորը հավասար են: Ստացվում է, որ, եթե հարկատուն ուշացնում է հարկի վճարելը, ապա նա պատժվում է տույժով եւ տուգանքով, իսկ հակառակ դեպքում, երբ նրանից ավելի գումար է գանձվում, ապա նրան չի փոխհատուցվում համարժեք կերպով նրանից ավել գանձված հարկերի համար: Ելնելով վերոհիշյալից, առաջարկում եմ համապատասխան փոփոխություն կատարել ինչպես Հարկային Օրենսքրքում, այնպես էլ` քննարկվող նախագծում: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ | Ընդունվել է ի գիտություն: | «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի` օրենսդրական տեխնիկայի մասին դրույթների խախտման (հոդվածների, մասերի, պարբերությունների համարակալումները) վերաբերյալ՝ Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն իրավական այլ ակտերում դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեսքով: Միաժամանակ, կետերը կարող են բաժանվել միայն համարակալված ենթակետերի, իսկ ենթակետերը՝ միայն համարակալված պարբերությունների: Գերավճարի առկայության պարագայում հարկատեսակը չվճարելու համար սահմանված տույժի չափով վնասի փոխհատուցման վերաբերյալ՝ Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ նշյալ հարցադրումը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կքննարկվի Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստում: |