Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈԻ ՄԸ

 

«____» «________________»   2019 թվականի N      - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի        1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի «Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը հաստատելու, գործառույթների իրականացումն օպերատորին պատվիրակելու, գործառույթների ցանկը հաստատելու, օպերատորի հետ կնքվող ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և օպերատորին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանելու մասին» N 1109-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը՝

   1) Որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 51-րդ կետով.

   «51. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե»:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
  2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված պետական մարմինը օպերատորին վերապահված գործունեությունը սկսում է իրականացնել 2019 թվականի օգոստոսի 1-ից:

 

 

   Հայաստանի Հանրապետության

   վարչապետ՝                                                              Նիկոլ Փաշինյան

 

 

 

  • Обсуждалось

    13.06.2019 - 28.06.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8416

Принт

Предложения

Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն ՀԿ

20.06.2019

Նախագիծն ու հիմնավորումը բացակայում են:

Գևորգ Մալխասյան

14.06.2019

Նախագիծը բացակայում է:

Շահեն Շահինյան

14.06.2019

փաստաթուղթը բացակայում է

Узнать больше