Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի №455Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Մալխասյան 10.06.2019 12:51:28 | Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ, լրացումներ կատարելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №455Ն որոշման 11-րդ կետով սահմանվում է՝ Պայմանագրային կողմերին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչեւ 2019 թվականի հունիսի 1-ը վերակնքել սույն որոշման 1-ին, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերում նշված պայմանագրերը: Փաստորեն հանձնաժողովը պայմանագիրը փոփոխելու պարտականություն է սահմանում ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար, որի իրավունքը չունի: Բացի այդ հետադարձ ուժ է տրվում պարտականություն սահմանող նորմին: | 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի 38-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 18 ամսվա ընթացքում հանձնաժողովը պարտավոր է իր ընդունած որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին և ընդունել սույն օրենքի կիրարկման համար անհրաժեշտ նոր իրավական ակտեր: «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին պարբերության «Է» կետի համաձայն՝ հանձնաժողովն իրավասու է սահմանելու լիցենզավորված անձանց միջև կնքվող էներգիայի մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձևերը։ Իր կարգավորման ներքո գտնվող լիցենզավորված անձանց համար պայմանագրի վերակնքման պարտավորություն սահմանելը բխում է օրենքի պահաջներից։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս նախագծով առաջարկվող ժամկետի երկարաձգմանը, ապա դրանով պարզապես երկարաձգվում է արդեն իսկ սահմանված պարտավորության կատարման ժամկետը՝ հնարավորություն տալով լիցենզավորված անձանց վերակնքելու համապատասխան պայմանագրերը։ | |
2 | Գևորգ Մալխասյան 11.06.2019 10:46:19 | Առաջարկում եմ նաև հանրային քննարկման դնել պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մշակվող ՀՀ վարչապետի նորմատիվ և ներքին իրավական ակտերի նախագծերը: Այդ կապակցությամբ առաջարկում եմ որոշման հավելվածի 3-րդ կետում "Հայաստանի Հանրապետության կառավարության" բառերից հետո լրացնել ", Հայաստանի Հանրապետության վարչապետի" բառերը: | Առաջարկությունը քննարկվող որոշման նախագծի հետ առնչություն չունի։ |