Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի №455Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 12.12.2018թ. №455Ն որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հունիսի   1-ը վերակնքել նույն որոշման 11-րդ կետում նշված համապատասխան պայմանագրերը: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ նշված պայմանագրերի մի մասը օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել վերակնքել՝ խնդրելով երկարաձգել վերակնքման ժամկետը երկու ամսով:

  • Обсуждалось

    08.06.2019 - 24.06.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6879

Принт

Предложения

Գևորգ Մալխասյան

11.06.2019

Առաջարկում եմ նաև հանրային քննարկման դնել պետական կառավարման համակարգի մարմինների կողմից մշակվող ՀՀ վարչապետի նորմատիվ և ներքին իրավական ակտերի նախագծերը: Այդ կապակցությամբ առաջարկում եմ որոշման հավելվածի 3-րդ կետում "Հայաստանի Հանրապետության կառավարության" բառերից հետո լրացնել ", Հայաստանի Հանրապետության վարչապետի" բառերը:

Գևորգ Մալխասյան

10.06.2019

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներում փոփոխություններ, լրացումներ կատարելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №455Ն որոշման 11-րդ կետով սահմանվում է՝ Պայմանագրային կողմերին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչեւ 2019 թվականի հունիսի 1-ը վերակնքել սույն որոշման 1-ին, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերում նշված պայմանագրերը: Փաստորեն հանձնաժողովը պայմանագիրը փոփոխելու պարտականություն է սահմանում ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար, որի իրավունքը չունի: Բացի այդ հետադարձ ուժ է տրվում պարտականություն սահմանող նորմին:

Узнать больше