Արտակ Պողոսյան
09.06.2019
Ներկայացված նախագիծը անհրաժեշտ է ներկայացնել լիարժեք, ինչը հնարավոր կլինի համեմատել այն իրավական ակտի հետ որում կատարվում եմ համապատասխան փոփոխությունները կամ լրացումները: Բացի այդ, WORD տարբերակը հնարավոր չէ ներբերնել:
4 - За
3 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հոգեկան խանգարումներ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավման գործընթացը հստակեցնելու անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 404-Ն որոշման ընդունումից հետո անցկացված զորակոչերը ցույց տվեցին, որ առանց վարքային խանգարումների թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց մոտ զինվորական ծառայության ընթացքում խնդիրներ են առաջանում հարմարվողականության և զինծառայողի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման առումով, ինչը բացասաբար է անդրադառնում զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման վրա: Միաժամանակ, սոցմանկավարժական բարձիթողի վիճակ և թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց նկատմամբ նույն հարթության մեջ կիրառվող սահմանափակումը համարժեք չէ նրանց հնարավորություններին, որի արդյունքում սոցմանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող անձանց համար մարտական հերթապահության մեջ ներգրավվելու սահմանափակումը փաստացի նախատեսվել էր բացառապես թեթև աստիճանի մտավոր հետամնացություն ունեցող անձանց հետ նույն կետում սահմանված լինելու պատճառով:
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինվորական ծառայության պատշաճ կազմակերպումը, բացառելու այնպիսի առողջական վիճակ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավումը, որոնց մոտ առկա խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ:
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր ունեցող անձինք ժամանակավորապես ոչ պիտանի են զինվորական ծառայության համար, ինչպես նաև սոցմանկավարժական բարձիթողի վիճակ ունեցող անձանց համար հանվում է մարտական հերթապահության մեջ ներգրավվելու սահմանափակումը:
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
Որոշման նախագծի ընդունումը կապահովի զինվորական ծառայության պատշաճ կազմակերպումը և իրականացումը, կբացառվի այնպիսի առողջական վիճակ ունեցող անձանց զինվորական ծառայության ներգրավումը, որոնց մոտ առկա խնդիրը համատեղելի չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջում լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի
N 404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
Обсуждалось
07.06.2019 - 22.06.2019
Тип
Pешение
Область
Безопасность
Министерство
Министерство обороны
Просмотры 7944
Принт09.06.2019
Ներկայացված նախագիծը անհրաժեշտ է ներկայացնել լիարժեք, ինչը հնարավոր կլինի համեմատել այն իրավական ակտի հետ որում կատարվում եմ համապատասխան փոփոխությունները կամ լրացումները: Բացի այդ, WORD տարբերակը հնարավոր չէ ներբերնել:
07.06.2019
Երկու տարբեր հարցեր դրել եք նույն քննարկման տակ? Երեխայի կարիքի գնահատման մեջ էլ է նույն թերությունը, որն էլ պատճառ է հանդիսանում ոչ լիարժեք գնահատման։