Արտակ Պողոսյան
09.06.2019
Ներկայացված նախագիծը անհրաժեշտ է ներկայացնել լիարժեք, ինչը հնարավոր կլինի համեմատել այն իրավական ակտի հետ որում կատարվում եմ համապատասխան փոփոխությունները կամ լրացումները: Բացի այդ, WORD տարբերակը հնարավոր չէ ներբերնել:
4 - За
3 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2019 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի
N 404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1) հավելված 1-ով սահմանված հիվանդությունների ցանկի 1-ին հոդվածի՝
ա. «բ» կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) թեթև աստիճանի մտավոր հետամնացություն, մտավոր հետամնացության այլ ձևեր»,
բ. «գ» կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) սոցմանկավարժական բարձիթողի վիճակներ»,
գ. բացատրական մասի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
««բ» կետին են վերաբերում թեթև աստիճանի մտավոր հետամնացությունները, ինչպես նաև այլ և չճշտված մտավոր հետամնացությունները` անկախ վարքի և հարմարվողականության խանգարումների առկայությունից:
«գ» կետին են վերաբերում սոցմանկավարժական բարձիթողի վիճակները: Փորձաքննության ժամանակ նկատի են առնվում օրգանիզմի ֆիզիկական, հոգեկան, ինտելեկտուալ զարգացման հնարավորությունների առկայությունը, հարմարվողականությունը և անհրաժեշտ հմտությունների ձեռքբերումը:».
2) հավելված 2-ով սահմանված՝
ա. հիվանդությունների ցանկի 1-ին սյունակով փորձաքննվողների զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրերի աղյուսակի «1գ» տողի 2-րդ սյունակում նշված հակացուցումը հանել,
բ. հիվանդությունների ցանկի 3-րդ սյունակով փորձաքննվողների զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրերի աղյուսակի «1գ» տողի 2-րդ և 3-րդ սյունակներում նշված հակացուցումները հանել:
Обсуждалось
07.06.2019 - 22.06.2019
Тип
Pешение
Область
Безопасность
Министерство
Министерство обороны
Просмотры 7952
Принт09.06.2019
Ներկայացված նախագիծը անհրաժեշտ է ներկայացնել լիարժեք, ինչը հնարավոր կլինի համեմատել այն իրավական ակտի հետ որում կատարվում եմ համապատասխան փոփոխությունները կամ լրացումները: Բացի այդ, WORD տարբերակը հնարավոր չէ ներբերնել:
07.06.2019
Երկու տարբեր հարցեր դրել եք նույն քննարկման տակ? Երեխայի կարիքի գնահատման մեջ էլ է նույն թերությունը, որն էլ պատճառ է հանդիսանում ոչ լիարժեք գնահատման։