«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը
-
3 - За
-
0 - Против
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 67-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ`
«3. Օրենքի նախագիծն Աշխատակարգով սահմանված կարգով շրջանառության մեջ դրվելուց հետո` պատգամավորի և խմբակցության նախաձեռնության դեպքում` հեղինակը, իսկ քաղաքացիական նախաձեռնության դեպքում` Աշխատակազմը ապահովում են նախագծի հանրային քննարկումը:
Հանրային քննարկման իրականացման կարգը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ:»:
Հոդված 2. Օրենքի 77-րդ հոդվածի 2-րդ մասում «մեկամսյա» բառը փոխարինել «քառասունհինգօրյա» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
-
Обсуждалось
13.05.2019 - 28.05.2019
-
Тип
Конституционный закон
-
Область
Юстиция
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 6262
Принт