Добавить в избранное
Հայաստանի Հանրապետության օրենքը ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Դավիթ Խաչատրյան 24.05.2019 17:09:58 | Հասկանալի չէ, թե պաշտոնատար անձիք՝ ծխելը արգելելու վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի վայրում փակցնելուց և ծխող հայտնաբերելու դեպքում արգելելուց բացի այլ ի՞նչ օրինական գործիքակազմ ունեն օրենքով նախատեսվող պահանջները պահպանելու համար։ Ավելին, անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել երրորդ անձի օրինազանց գործունեության համար։ Անձին հնարավոր է պատասխանատվության ենթարկել միայն իր պարտականությունները չկատարելու համար։ Այս դեպքում առաջարկվում է պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկել, ոչ թե իր ուղղակի պարտականությունները չկատարելու՝ ծխելը արգելող ցուցանակների տեղադրում, ծխելու արգելքի մասին տեղեկացում, այլ երրորդ անձի կողմից օրենքի պահանջը չկատարելու՝ արգելված վայրում ծխելու, համար։ Ի վերջո գործնականապես անհնար է մշտապես հետևել որևէ հասարակական վայրի այցելուներից յուրաքանչյուրի պահվածքին՝ վերջիններիս կողմից հնարավոր խախտումը նախապես կանխաչգելելու համար։ Անհասկանալի է, թե Նախագծի հեղինակները ինչպես են պատկերացնում պաշտոնատար անձի կողմից պարտականություններում թերանալը, օրինակ՝ այն դեպքում երբ այցելուն ծխում է հանրային սննդի օբյեկտի զուգարանում, կամ հյուրանոցի սենյակում, կամ նմանատիպ ցանկացած այլ իրավիճակում։ | Նախագծով սահմանված արգելքների և սահմանափակումների համար հիմնական նախագծին հարակից ներկայացված Վարչական իրավախախտումներրի վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով օգտագործման արգելքը և արգելքի ու սահմանափակումների ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը սահմանված են որպես ինքնուրույն իրավախախտման տեսակներ, որոնց համար առանձին պատասխանատվություն է սահմանված: Այդ հոդվածներում հստակ սահմանված են վարչական իրավախախտում համարվող արարքների դիսպոզիցիան, պատասխանատվության/տույժի տեսակները, սուբյեկտները: Ըստ էության, նախագծով հստակ պահպանված է պատասխանատվության անհատականացման սկզբունքը և մեղքի, որպես վարչական զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարրի առկայության պահանջը: Մասնավորապես, նախագծի 173.3 հոդվածով սահմանվել է ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման սահմանափակման արգելքի խախտման համար տարբերակված սուբյեկտների պատասխանատվության չափ՝ միևնույն արարքի, այն է՝ իր, այսինքն պատասխանատվության ենթարկվող անձի կողմից օգտագործման արգելքը կամ սահմանափակումը խախտելու համար: Իսկ տարբերակված սուբյեկտայնությունը և տուգանքի չափերը նպատակ ունեն սահմանելու պաշտոնատար անձանց համար ավելի խիստ տուգանքներ՝ որպես պատասխանատվության առավել մեծ ծավալով օժտված անձանց: Ինչ վերաբերում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման արգելքի մասին տեղեկատվություն պարունակող ցուցանակների բացակայությանը, ապա այդ արարքի համար մեկ այլ՝ 173.4 հոդվածով, առանձին պատասխանատվություն է սահմանված: | |
2 | Դավիթ Խաչատրյան 24.05.2019 17:10:00 | Հասկանալի չէ, թե պաշտոնատար անձիք՝ ծխելը արգելելու վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի վայրում փակցնելուց և ծխող հայտնաբերելու դեպքում արգելելուց բացի այլ ի՞նչ օրինական գործիքակազմ ունեն օրենքով նախատեսվող պահանջները պահպանելու համար։ Ավելին, անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել երրորդ անձի օրինազանց գործունեության համար։ Անձին հնարավոր է պատասխանատվության ենթարկել միայն իր պարտականությունները չկատարելու համար։ Այս դեպքում առաջարկվում է պաշտոնատար անձին վարչական պատասխանատվության ենթարկել, ոչ թե իր ուղղակի պարտականությունները չկատարելու՝ ծխելը արգելող ցուցանակների տեղադրում, ծխելու արգելքի մասին տեղեկացում, այլ երրորդ անձի կողմից օրենքի պահանջը չկատարելու՝ արգելված վայրում ծխելու, համար։ Ի վերջո գործնականապես անհնար է մշտապես հետևել որևէ հասարակական վայրի այցելուներից յուրաքանչյուրի պահվածքին՝ վերջիններիս կողմից հնարավոր խախտումը նախապես կանխաչգելելու համար։ Անհասկանալի է, թե Նախագծի հեղինակները ինչպես են պատկերացնում պաշտոնատար անձի կողմից պարտականություններում թերանալը, օրինակ՝ այն դեպքում երբ այցելուն ծխում է հանրային սննդի օբյեկտի զուգարանում, կամ հյուրանոցի սենյակում, կամ նմանատիպ ցանկացած այլ իրավիճակում։ | Ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների գովազդի լիակատար արգելքը երկարատև հեռանկարում դրանց օգտագործման էական նվազեցման արդյունավետ գործիքներից են:Համաձայն Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի 13–րդ հոդվածի՝ «Կողմերը ընդունում են, որ գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության լիակատար արգելումը կհանգեցնի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման նվազեցմանը» և «Յուրաքանչյուր Կողմ իր սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան ամբողջությամբ արգելում է ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորությունը»: Նշենք նաև, որ յուրաքանչյուր Կողմ իր համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հինգ տարվա ընթացքում է իրականացնում արգելքը։ Գովազդի բոլոր ձևերի արգելքի սահմանմամբ, նախ՝ ՀՀ-ն ուշացած ապահովում է կոնվենցիայի պահանջների ամբողջական կատարումը, երկրորդ՝ որոշ առումով սահմանափակում է մարդկանց կողմից իրենց և շրջապատի համար վնասակար ազդեցություն ունեցող արտադրատեսակի հասանելիությունը, դրանով իսկ առաջին հերթին նվազեցնելով նոր օգտագործողների թիվը: Այսինքն, ըստ էության, գովազդի արգելումը կանխարգելիչ գործիք է, որը հանդիսանում է հանրային առողջապահական խնդրի լուծման միջոց:Իսկ տվյալ դեպքում հանրային ընդհանրական շահի և դրա պաշտպանմամբ ձևավորվող սոցիալ-տնտեսական և բնապահպանական արդյունքները գերակա են առանձին տնտեսավարողների մասնավոր տնտեսական շահերի նկատմամբ: | |
3 | Աննա Դալարյան 24.05.2019 17:09:30 | Նախագծով արգելվում է հատուկ նշանակության այնպիսի վայրերի /ժամանցային կենտրոնների/ գործունեությունը, որոնցից են օրինակ սիգար ակումբները կամ նարգիլե ակումբները։ Խնդիր է առաջանում նաև փակ երեկույթների կազմակերպման հետ կապված։ Բնակչության և, մասնավորապես, պասիվ ծխողների առողջության պահպանման համար նախաձեռնվող ջանքերը խրախուսելի են, բայց դրանք պետք է լինեն տրամաբանական և հավասարակշռված։ Այլ հավասար պայմաններում, իհարկե, անհրաժեշտ է սահմանափակել ծխախոտի ծխի ազդեցությունը չծխող մարդու վրա, սակայն ինչպես կարող է նման արգելքը գործել այն վայրերում և այն դեպքերի համար, երբ դրանց նպատակային օգտագործման պայմանը հանդիսանում է հենց ծխախոտի կամ նմանատիպ այլ արտադրանքի օգտագործումը, կամ երբ առկա է մուտքի սահմանափակում։ Արդյոք անձը օրինակ՝ սիգար ակումբ մուտք գործելիս, օբյեկտիվորեն կարո՞ղ է ակնկալել իր՝ «ծխախոտի ծխի ազդեցությունից» զերծ մնալու իրավունքի իրացում։ | Սիգարներն ու նարգիլեի համար օգտագործվող ծխախոտային արտադրատեսակները նույնպես վտանգավոր են առողջության համար: Ուստի, այդ արտադրատեսակների օգտագործումը նույնպես պետք է կարգավորվի այս Նախագծի շրջանակներում: Բացի այդ, սիգար ակումբները կամ նարգիլե ակումբները ՀՀ իրավական ակտերից որևիցե մեկով սահմանված չեն: Նման եզրույթները բացակայում են իրավական դաշտում և դրանց սահմանումը դուրս է տվյալ Նախագծի նպատակների շրջանակներից, ինչպես նաև ընդհանրապես մեջբերված չեն Նախագծի մեջ: Նախագծի կարգավորումները տարածվում են բոլոր հանրային սննդի օբյեկտների վրա՝ անկախ տնտեսվարողի՝ իր հանրային սննդի օբյեկտը կոչելու կամ որակավորելու անվանումներից: | |
4 | David Ghukasyan 24.05.2019 17:10:03 | 2. Նախագծով արգելվում է ցանկացած եղանակով գովազդել և՛ ծխախոտը, և՛ ծխախոտային արտադրատեսակների նմանակները կամ դրանց փոխարինիչներն ու պատկանելիքները, վաճառասրահներում ցուցադրել ծխախոտը, ծխախոտային արտադրատեսակների նմանակները կամ դրանց փոխարինիչներն ու պատկանելիքները: Նմանատիպ արգելքները ստեղծում են անհավասար մրցակցություն ապրանքների վաճառքով զբաղվող տնտեսվարողների նկատմամբ։ Նման ապրանքները ևս պետք է ունենան գովազդի, առաջխաղացման որոշակի հնարավորություն առնվազն ապահովելու համար շուկայի ազատ մրցակցությունը։ Բացի այդ, վաճառասրահներում արտադրատեսակների ցուցադրման կամ գովազդի արգելքը սահմանափակում է չափահաս ծխող մարդկանց կողմից դրանց վերաբերյալ տեղեկանալու հնարավորությունը։ Գովազդի ամբողջական արգելքը բերելու է շուկայի մոնոպոլիզացիայի արդեն իսկ գործող խաղացողների շրջանակով, քանի որ նոր որևէ տնտեսվարող չի կարողանա շուկա մուտք գործել հավասար հնարավորություններով, քանի որ զրկված կլինի իր արտադրանքը սպառողին ներկայացնելու որևէ տարբերակից։ | Ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների գովազդի լիակատար արգելքը երկարատև հեռանկարում դրանց օգտագործման էական նվազեցման արդյունավետ գործիքներից են:Համաձայն Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի 13–րդ հոդվածի՝ «Կողմերը ընդունում են, որ գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության լիակատար արգելումը կհանգեցնի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման նվազեցմանը» և «Յուրաքանչյուր Կողմ իր սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան ամբողջությամբ արգելում է ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորությունը»: Նշենք նաև, որ յուրաքանչյուր Կողմ իր համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հինգ տարվա ընթացքում է իրականացնում արգելքը։ Գովազդի բոլոր ձևերի արգելքի սահմանմամբ, նախ՝ ՀՀ-ն ուշացած ապահովում է կոնվենցիայի պահանջների ամբողջական կատարումը, երկրորդ՝ որոշ առումով սահմանափակում է մարդկանց կողմից իրենց և շրջապատի համար վնասակար ազդեցություն ունեցող արտադրատեսակի հասանելիությունը, դրանով իսկ առաջին հերթին նվազեցնելով նոր օգտագործողների թիվը: Այսինքն, ըստ էության, գովազդի արգելումը կանխարգելիչ գործիք է, որը հանդիսանում է հանրային առողջապահական խնդրի լուծման միջոց:Իսկ տվյալ դեպքում հանրային ընդհանրական շահի և դրա պաշտպանմամբ ձևավորվող սոցիալ-տնտեսական և բնապահպանական արդյունքները գերակա են առանձին տնտեսավարողների մասնավոր տնտեսական շահերի նկատմամբ: | |
5 | Նարեկ Նազարյան 24.05.2019 17:11:30 | Նախագծով արգելվում է ծխելը հյուրանոցային, առողջարանային և նմանատիպ տնտեսությունների ամբողջ տարածքում, ինչև նույնպես խնդրահարույց է։ Անհասկանալի է, թե ինչու հնարավոր չէ կահավորել հատուկ ծխելու համար նախատեսված տարածքներ/սենյակներ և ինչպես է հնարավոր կազմակերպչի կողմից նախագծով ամրագրված արգելքի պահպանումը՝ հաշվի առնելով տարածքների մեծությունը, սփռվածությունը և աշխատակազմի քանակը։ | Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի ը. կետի համաձայն Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումը արգելվում է hյուրանոցային տնտեսության օբյեկտներում, այլ ոչ թե դրանց տարածքներում կամ հարակից տարածքներում: | |
6 | Մարգարիտա Մելքոնյան 24.05.2019 17:13:02 | Նախագծով նախատեսվում է բոլոր արտադրատեսակները կարգավորել միանման ձևով՝ հաշվի չառնելով անձի առողջության վրա դրանց ազդեցության աստիճանը կամ երկրորդային ծխի աղբյուր հանդիսանալու/չհանդիսանալու փաստը։ Ընդունված է ծխախոտային արտադրանքը դասակարգել դրա օգտագործման նպատակայնությունից (ծխելու համար նախատեսված կամ չնախատեսված և այլն)։ Մինչդեռ, նախագծով հաշվի չի առնվել, որ նիկոտին պարունակող որոշ արտադրատեսակներ/այլընտրանքներ (օրինակ՝ էլեկտրոնային եղանակով աշխատող սարքեր, նիկոտին պարունակող մաստակներ և այլն) ավելի նվազ վնասակար են օգտագործողի և նրան շրջապատող անձանց համար՝ ծխի բացակայության պատճառով։ Նիկոտին պարունակող մաստակները առհասարակ որևէ ազդեցություն չեն կարող ունենալ այն օգտագործողին շրջապատող մարդկանց վրա, սակայն սահմանփակումների տեսակետից դրանք ևս հավասարեցվում են ծխախոտային արտադրանքներին։ | Նախագծի մշակման համար հաշվի է առնվել միջազգային լավագույն փորձը և ԱՀԿ այն դիրքորոշումը, որ ծխախոտային բոլոր արտադրատեսակները և դրանց փոխարինիչները վնասակար են և դրանց առանձին տեսակների պակաս վնասակարության վերաբերյալ գիտականորեն ապացուցված տվյալներ չկան: Միաժամանակ նախագծի ներկայացման նպատակը ոլորտում նոր քաղաքականության և գաղափարախոսության ներդրումն է ՝ ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հնարավոր առավելագույն խելամիտ սահմանափակումների կիրառման ձևով, որը որպես կանխարգելման կգործիք իր արդյունավետությունը ապացուցել է այլ պետությունների կողմից իրականացման օրինակներում: | |
7 | Էլեն Բաղդասարյան 24.05.2019 17:13:13 | Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 12.11.2014թ-ի թիվ 107 որոշմամբ հաստատված ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգին (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ), այն պարզ պատճառով, որ նշված կանոնակարգով արդեն իսկ սահմանված են ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում շրջանառության մեջ դրվող ծխախոտային արտադրանքի նկատմամբ պահանջները և ներմուծման կարգը։ Հետևաբար, այլ նորմեր ու կարգավորումներ, քան նախատեսված են Տեխնիկական կանոնակարգով, չեն կարող հաստատվել ՀՀ կառավարության որոշմամբ, և այն էլ բացառիկ սկզբունքով, իսկ Տեխնիկական կանոնակարգը նույնությամբ ՀՀ կառավարության որոշման մեջ արտացոլելը դժվար թե լինի Նախագիծը մշակող թիմի հետապնդվող նպատակը։ | Առաջարկությունը կարող է քննարկվել առավել հստակ ներկայացվելու դեպքում: Ինչ վերաբերում է վկայակոչված տեխնիկական կանոնակարգին, ապա դրա դրույթները տեղայնացված են ներպետական օրենսդրությամբ (հիմք ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 5-ի թիվ 219-Ն որոշում): | |
8 | Shushanik Tadevosyan 24.05.2019 17:29:51 | Ակնհայտ է, որ Նախագծի ընդունման պարագայում ծխախոտային արտադրության մեջ ներգրավված տնտեսվարող սուբյեկտները ստիպված են լինելու փոփոխել իրենց գործունեությունը։ Մինչդեռ, Նախագծով նախատեսված օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը բավարար չէ տնտեսվարող սուբյեկտների համար նշված փոփոխությունները կատարելու և իրենց գործունեությունը նոր պահանջներին համապատասխանեցնելու համար։ Հետևաբար, մեծ է ռիսկը, որ շատ տնտեսվարող սուբյեկտներ նշված օրենքի ընդունման պարագայում կկանգնեն փակման եզրին կամ կկրեն էական և զգալի վնասներ, որի արդյունքում վնասներ կկրի նաև Հայաստանի տնտեսությունը։ Այսինքն, մենք գործ կունենանք տնտեսության ոլորտային դեֆոլտի հետ՝ իրենից բխող բացասական ռիսկերով (աշխատատեղերի կրճատում, դեպի պետական բյուջե ֆինանսական հոսքերի էական կրճատում և այլն)։ Ծխախոտային արդյունաբերությունը, չնայած դրա վերաբերյալ բոլոր հակասական կարծիքների, հանդիսանում է համաշխարհային տնտեսության խոշորագույն ոլորտներից մեկը և բազմաթիվ երկրների տնտեսական բարեկեցության կարևորագույն գործոնը։ | Ծխախոտային արդյունաբերությունը ՀՀ Կառավարության ռազմավարական ոչ մի փաստաթղթում չի հանդիսանում ՀՀ տնտեսական բարեկեցության կարևորագույն գործոն: Միևնույն ժամանակ միջազգային փորձը ցույց է տալիս, որ ծխախոտային արդյունաբերությունը չի հանդիսանում բազմաթիվ երկրների տնտեսական բարեկեցության կարևորագույն գործոնը: Հակառակը, ինչպես ցույց է տալիս բազմաթիվ երկրների փորձը, ծխախոտային արդյունաբերությունը բարգավաճում է այն պետություններում, որտեղ ծանր է սոցիալ-տնտեսական վիճակը և ոչ լիարժեք ոլորտը կարգավորող օրենսդրությունը: Միևնույն ժամանակ, պետք է կրկին փաստել, որ նախագծերի փաթեթով ոչ թե արգելվում է ծխախոտի արդյունաբերությունը, այլ սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների սպառման և օգտագործման արգելքներ և սահմանափակումներ, որոնց մի մասը արդեն իսկ առկա է գործող օրեսդրությամբ և խոսքը տվյալ դեպքում առավելապես խստացումների մասին է, որոնք ուղղված են հանրային առողջության պահպանմանը և ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված վնասի նվազեցմանը, ինչը երկարատև հեռանկարում սոցիալ-տնտեսական դրական էֆեկտ է ապահովելու: Նախագծի հիմքում դրված է հանրային ընդհանրական շահը, որը ցանկացած դեպքում պետք է գերակայի մասնավոր խմբերի շահերի նկատմամբ:Ավելին, նախագծի մի շարք կարգավորումներ, հակածխախոտային խիստ քաղաքականություն վարող այլ պետությունների օրենսդրությունների համեմատ, մեղմ են: | |
9 | Արփինե Նով 24.05.2019 17:30:33 | Կարծում եմ, որ առավել կարևոր է պայքարել պասիվ ծխելու դեմ, քան սահմանափակել ծխել ցանկացող մարդկանց (ՀՀ բնակչության 29%-ի) իրավունքներ: Ամեն դեպքում հարց է ծագում, թե ինչպե՞ս եք պատրաստվում վերահսկել այս Օրենքի պայմանների իրականացումը: Օրինակ 6-րդ հոդվածի ներքոնշյալ կետերը. Գ. մանկապատանեկան մարզական հաստատություններում և դրանց շենքների մուտքերից ուղիղ գծով 5 մետր հեռավորության վրա. դ. համայնքի կողմից երեխաների համար նախատեսված խաղահրապարակների և խաղային պուրակների տարածքներում. ե. պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ այն պատմության և մշակութային անշարժ հուշարձանների, որոնք համարվում են բնակելի տներ. Անընդմեջ այս վայրերում ծխախոտի օգտագործումը ո՞վ և ինչպե՞ս է վերահսկելու: Ո՞վ և ի՞նչ միջոցներով է վճարելու այդ վերահսկողների աշխատավարձը: Կարծում եմ, որ վերջին հաշվով այս ամենի համար վճարելու է հասարակ հարկատուն, ով իրականում ավելի լուրջ խնդիրների լուծման ակնկալիքներ ունի: | Ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների դեմ պայքարում նման տարբերակված եղանակով պայքարի հաջողված օրինակներ արձանագրված չեն:Այն պետք է համալիր բնույթ ունենա և առավելապես ուղղված լինի օգտագործողների թվի նվազմանը: Ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա գործնականում նման մտահոգություն կարող է առաջանալ ցանկացած ոլորտի վերահսկողության մասով: Սահմանափակումների և արգելքների պատշաճ պահպանումը պետք է երաշխավորվի ոչ միայն պատժիչ գործիքների կիրառմամբ, այլ նախևառաջ քաղաքացիների և տնտեսվարողների վարքագծային փոփոխությունների, նրանց իրազեկվածության բարձրացման արդյունքում: Այս իմաստով ՀՀ առողջապահության նախարարությունը, այլ իրավասու գերատեսչությունների հետ մեկտեղ շարունակական բնույթ ունեցող աշխատանքներ է իրականացնելու: Ինչ վերաբերում է վերահսկողական գործիքներին, ապա այն իրականացվելու Հ ոստիկանության և տեսչական հսկողություն իրականացնող մարմինների հետ մեկտեղ՝ այդ վերահսկողության ոլորտը կարգավորող օրենսդրության շրջանակներում:Օրենքի ընդունման դեպքում հնարավոր բացթողումների արձանագրման դեպքում, կմշակվեն լրացուցիչ մեխանիզմներ վերահսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: | |
10 | Էդգար Շեկոյան 24.05.2019 17:36:37 | Կարծում եմ, որ Օրենքը շատ կտրուկ ձևակերպումներ է տալիս: Բացի այդ՝ Օրենքում նշված ժամկետները շատ կարճ են, որպեսզի տնտեսվարողները և սպառողները նախապատրաստվեն դրա իրագործմանը: Բացի այդ շատ հետաքրքիր է, թե ի՞նչ միջոցներով են կառուցվելու այդ հատուկ վայրերը, ովքե՞ր են կառուցելու, ինչպե՞ս են հասցնելու և այլն: Եթե հասարարական վայրերում կամ պետական վայրերում կառուցվող հատուկ տարածքները կառուցվելու են պետական բյուջեի հաշվին, ապա կարծում եմ, որ պետական բյուջեի գումարներն առավել կարևոր խնդիրների լուծման նպատակով կարելի է ծախսել: | Նախագծի փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետները իրատեսական են և հաշվարկված:Ավելին առավել խիստ իրավակարգավորումների ուժի մեջ մտնելու համար սահմանվել են ուժի մեջ մտնելու առավելու ուշ ժամկետներ:Առաջարկվում է կրկին ուսումնասիրել նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետները: | |
11 | JTI Armenia 24.05.2019 18:20:36 | Ջեյ Թի Այ ընկերությունը գնահատում է Հայաստանում ծխախոտի վերահսկմանն ուղղված պատշաճ կարգավորման ռեժիմ ստեղծելու Առողջապահության նախարարության (ԱՆ) ջանքերը, որը կարող է արդյունավետ կերպով լուծել երիտասարդների շրջանում ծխելու սովորությունը և իրազեկ պահելու բնակչությանը ծխելու հետևանքով առողջությանը հասցվող ռիսկերի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, մենք հարկ ենք համարում նշել, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման կանխարգելման մասին Առողջապահության նախարարության (ԱՆ) կողմից ներկայացված նախագծի հայտարարած նպատակը հավասարազոր է «դենորմալիզացիայի»: Ծխախոտային արտադրատեսակների «դենորմալիզացիան», որոնց ձեռք բերումն օրինական է չափահասների կողմից, չի կարող հանդիսանալ օրինական հիմնավորում պետական քաղաքականության համար և, անշուշտ, չի կարող ծառայել որպես հիմնավորում կարգավորման համար: Օրինական չէ խտրականություն դնել օրենքին համապատասխան արտադրատեսակների և դրանց արտադրությունն իրականացնող իրավաբանական անձանց նկատմամբ։ Որպես քաղաքականության նպատակ, այն հակասում է ժողովրդավարական հասարակության սկզբունքներին (հատկապես՝ բազմակարծությանը և հանդուրժողականությանը) և չունի արժանահավատ հիմնավորումներ: Վերջին տասնամյակում Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է մի շարք կարևոր քայլեր՝ ուղղված Արդյունավետ կարգավորման սկզբունքների խթանմանը (OECD Principles of Good Governance), որի նպատակն է պարզեցնել գործարար միջավայրը կարգավորող դաշտը և ներգրավել օտարերկրյա ուղղակի ներդրումներ: Սա նպաստեց Համաշխարհային բանկի «Գործարարության» (Doing Business) վարկանիշում երկրի գրանցած դրական միտումներին: Արդյունավետ կարգավորման սկզբունքների հետ մեկտեղ, նաև շատ կարևոր է գնահատել գործող օրենսդրությունն (ներառյալ՝ արդյոք այն արդյունավետ կերպով է կիրառվում) ու այլ միջոցները՝ նախքան հետագա կարգավորման իրականացումը։ Կարևոր է նշել, որ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել 2019 թվականի փետրվարին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից հրապարակած ԿԱԳ հաշվետվության արդյունքները, որոնք որևէ կերպ հաշվի չեն առնվել ներկայացված նախագծում։ Միևնույն ժամանակ, մենք հավատացած ենք, որ ծխախոտի փոխարինիչները չպետք է կարգավորվեն նույն կերպ, ինչ մնացած ավանդական ծխախոտային արտադրանքը։ Հարկ է նշել, որ հեղինակավոր զեկույցների գնահատման համաձայն, նման արտադրանքի օգտագործումը 95% պակաս վնասակար է, քան ավանդական ծխախոտային արտադրանքի օգտագործումը և հետևաբար էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը պակաս վնասակար կլինի հանրային առողջության համար։ Բացի այդ, ԵՏՄ-ի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ներկայումս գնահատում է ծխախոտի փոխարինիչների՝ ապրանքների ընդհանուր ցուցակում ներառելու հնարավորությունը, ինչի կապակցությամբ ԵՏՄ-ի շրջանակներում սահմանվել են պարտադիր տեխնիկական պահանջներ՝ նպատակ ունենալով ծխախոտային արտադրանքների փոխարինիչների համար առանձին տեխնիկական կանոնակարգ ստեղծել (նաև այսպես կոչված տաքացվող ծխախոտային արտադրանք և էլեկտրոնային ծխախոտ)․ վերջիններս չեն կարգավորվում ԵՏՄ 035/2014 «Ծխախոտային արտադրանքին ներկայացվող տեխնիկական կանոնակարգով»։ Ջեյ Թի Այ-ի կողմից անընդունելի այնպիսի միջոցառումներն, ինչպիսիք են մանրածախ վաճառքի կետերում ցուցադրման արգելքը, վաճառքի վայրերի սահմանափակումները, հասարակական վայրերում ծխելու և բազմաթիվ այլ սահմանափակումները, և դրանց վերաբերյալ մանրամասն մեկնաբանությունները մեր կողմից ներկայացվել են ՀՀ ԱՆ (2018թ․-ի սեպտեմբերի 14-ին և 2018թ․-ի փետրվարի 9-ին)։ Ջեյ Թի Այ-ի նոր, թարմացված առաջարկները Նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների շրջանակներում ներկայացվել են ԱՆ և ՀՀ Կառավարություն 2019 թվականի մայիսի 24-ին (12 էջ)։ Խնդրում ենք ներկայացրած առաջարկները ևս ներառել Նախագծի ամփոփաթերթում։ Մենք ուրախ կլինենք ավելի մանրամասն ներկայացնել մեր տեսակետներն ու կիսվել լավագույն միջազգային փորձով՝ հաշվի առնելով մեր բազմամյա տարբեր աշխարհագրական վայրերում ստացած փորձը: Ջփեն Տոբակո Ինթերնեշնլ (JTI) ընկերությունը, որը հանդիսանում Ջփեն Տոբակո ընկերությունների խմբի անդամ՝ ծխախոտ արտադրող միջազգային առաջատար ընկերություններից է և ծավալում է իր գործունեությունը աշխարհի ավելի քան 130 երկրում։ Այն ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Winston և Camel ապրանքանիշերը (երկուսն էլ ԱՄՆ-ի տարածաշրջանից դուրս)։ Ջեյ Թի Այ-ին են պատկանում նաև այնպիսի միջազգային ապրանքանիշեր, ինչպիսիք են Mevius-ը և LD-ն։ Միջազգային ճանաչում ունեցող իր Logic ապրանքանիշով հանդերձ, Ջեյ Թի Այ-ը էլեկտրոնային ծխախոտի շուկայում ունի իր կարևոր մասնակցությունը, իսկ 2011թ.-ից ներկայացնում է տաքացվող ծխախոտի դասում իր Ploom ապրանքանիշը: Ջեյ Թի Այ ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայում՝ Ժնևում։ Ընկերությունն ունի ավելի քան 45,000 աշխատակից ողջ աշխարհում և հինգ տարի անընդմեջ ճանաչվել է որպես Համաշխարհային լավագույն գործատու։ Ջեյ Թի Այ-ի հայստանյան գրասենյակում ներկայումս աշխատում է թվով շուրջ 50 աշխատակից։ Հայաստանյան շուկայում ներկայացված են համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսիք են՝ Winston, Camel, Sobranie, Monte Carlo և LD-ն: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.jti.com | Ելնելով 11 հունիսի 2018 թվականի N 728-Լ որոշմամբ հաստատված ՀՀ ԱՆ կանոնադրության 9-րդ կետով սահմանված նպատակներից՝ դենորմալիզացիան՝ որպես Նախագծի նպատակներից մեկը, կարող է հանդիսանալ օրինական հիմնավորում պետական քաղաքականության համար և, անշուշտ, կարող է ծառայել որպես հիմնավորում կարգավորման համար: Նախագիծը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա և ունի բոլոր արժանահավատ հիմնավորումները, որոնք մանրամասնորեն նկարագրված են իրավական ակտի ընդունման անհրաժեշտության հիմնավորման «Ընթացիկ իրավիճակը և խնդիրները» բաժնում: 2019 թվականի փետրվարին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից հրապարակած ԿԱԳ հաշվետվության արդյունքները հաշվի են առնվել ներկայացված նախագծում: Արդյունքների վերաբերյալ տրվել է համապատասխան կարծիք և եզրակացություն: Հանրային առողջապահության միջազգային համայնքին հայտնի չեն այն «հեղինակավոր զեկույցները», որոնց գնահատման համաձայն, «նման արտադրանքի օգտագործումը 95% պակաս վնասակար է, քան ավանդական ծխախոտային արտադրանքի օգտագործումը», որից կարելի է եզրակացնել, որ «հետևաբար էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը պակաս վնասակար կլինի հանրային առողջության համար»: Ոլորտում առկա են միայն փոքր թվով հետազոտություններ, որոնք առաջ են քաշում այդ թեզը, որոնք սակայն ֆինանսավորվել են ծխախոտային արդյունաբերության կողմից: Հետևաբար, գիտական հիմք չեն կարող հանդիսանալ քաղաքականությունների և իրավական ակտերի մշակման համար: ԵՏՄ-ի շրջանակներում ծխախոտային արտադրանքների փոխարինիչների համար առանձին տեխնիկական կանոնակարգերը բացակայում են կամ դեռևս սահմանված չեն: Մանրածախ վաճառքի կետերում ցուցադրման արգելքը, վաճառքի վայրերի սահմանափակումները, հասարակական վայրերում ծխելու և բազմաթիվ այլ սահմանափակումները սահմանված են Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվենցիայով (վավերացվել է ՀՀ կողմից 2004 թվականին), որի ներդրման նկատմամբ պետությունը կրում է որոշակի միջազգային պարտավորվածություններ: Առկա օրենսդրական բացերը կարգավորելու նպատակով էլ մշակվել է նոր օրենքի նախագիծը: Ջեյ Թի Այ-ի կողմից ներկայացրած առաջարկները ևս ներառվելու են Նախագծի ամփոփաթերթում՝ իրենց անհիմն լինելու պատճառը պարզաբանող համապատասխան մեկնաբանություններով: Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Հանրային առողջապահության ծխախոտի դեմ պայքարի իր քաղաքականության մշակման և իրականացման ընթացքում Կողմերը գործում են այնպես, որ ազգային օրենսդրությանը համապատասխան պաշտպանեն իրենց քաղաքականությունը ծխախոտի արդյունաբերության առևտրային և այլ կորպորատիվ շահերից»: Ուստի, Ջեյ Թի Այ-ի՝ ծխախոտային արդյունաբերության ներկայացուցչի հետ ցանկացած տեսակի երկխոսությունը բացառվում է: Մեկնաբանության վերջին հատվածը պարունակում է գովազդի և առաջխաղացման էլեմենտներ, որոնք հակասում են Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվենցիային (վավերացվել է ՀՀ կողմից 2004 թվականին): | |
12 | Արամայիս Վարդանյան 24.05.2019 18:22:09 | Նախագծի բազմաթիվ խնդիրներից մի քանիսի մասին ասեմ ։ Զգուշացման Կահավորումների մասով որոնք եթե Երևանում մի քանիսը կան ապա իսպառ բացակայում են մարզերում որոնք խախտում են մարդու իրավունքները և դա նաև զբոսաշրջությանը մեծ վնաս հասցնող նախագիծ է ինչը նաև կբերի տնտեսության մասով մեծ խնդիրների ։ | Առաջարկության ձևակերպումը հստակ և հասկանալի չէ: | |
13 | Արեգ Մալխասյան 24.05.2019 18:40:01 | 1, Նախագծի 3-րդ և 4-րդ հոդվածով նախատեսվում է սահմանել ծխախոտային արտադրանքի և դրա փաթեթավորման նկատմամբ պահանջներ, իսկ Նախագծի 8-րդ հոդվածով նաև ՀՀ կառավարության լիազորությունը ընդունել տեխնիկական կանոնակարգ։ Վերոգրյալի կապակցությամբ հայտնում եմ, որ նշված ոլորտների կարգավորումը Հայաստանի Հանրապետությունը ՀՀ միջազգային պայմանագրերով փոխանցել է ԵԱՏՄ-ին։ ԵԱՏՄ պայամանգրի X բաժնի համաձայն՝ մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների ու բույսերի կյանքի և (կամ) առողջության պաշտպանության, սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունների կանխարգելման, ինչպես նաև էներգետիկ արդյունավետության ու ռեսուրսախնայողության ապահովման նպատակներով Միության շրջանակներում ընդունվում են Միության տեխնիկական կանոնակարգերը։ Ի կատարումն նշված դրույթի ԵԱ տնտեսական կոմիտեի խորհրդի կողմից 12/11/2014 թվականին ընդունվել է Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ»-ը (ТР ТС 035/2014)։ Վերոգրյալից բխում է, որ սույն Նախագիծը ուղղակիորեն կհակասի ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին և հենց Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։ Այսպիսով նշված դրույթները պետք է խմբագրվեն նախագծի տեքստից։ 2, Նախագծով սահմանվում է ծխախոտային արտադրանքների պարտադիր հավաստագրում, մինչդեռ ներկայումս գործող և ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի համաձայն ծխախոտյին արտադրանքները պետք է հայտարարագրվեն (դեկլառացվեն), ոչ թե հավաստագրվեն։ Կարծում եմ նշված դրույթները և դրանցից բխող դրույթները ևս պետք է խմբագրվեն։ | ՀՀ օրենսդրության մեջ ձևավորված մոտեցումների համաձայն, ՀՀ միջազգային պայմանագրերի առանձին նորմեր, ինչպես նաև ՀՀ-ի անդամակցած վերպետական կառույցների մարմինների առանձին փաստաթղթեր տեղայնացվում են ՀՀ օրենսդրության մեջ՝ առանձին իրավական ակտերի տեսքով: Այսպես ՀՀ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 5-ի թիվ 219-Ն որոշմամբ հաստատված է Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը: ԵԱՏՄ վկայակոչված պայմանագիրը չի արգելում անդամ պետություններին տեղայնացնել ԵԱՏՄ իրավասու մարմինների համապատասխան ակտերը: Ավելին, պետք է նշել, որ մասնավորապես ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների տեխնիկական անվտանգության կանոնակարգ ԵԱՏՄ իրավասու մարմինների կողմից ընդունված չէ, մինչդեռ ՀՀ-ը կարևորում է նման կանոնակարգի ընդունումը, ուստի նախագծով նման իրավավասության վերապահումը ՀՀ կառավարությանը, ինչպես նաև վերպետական օրենսդրության տեղայնացումը ՀՀ օրենսդրության մեջ լիովին իրավաչափ է և չի հակասում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին: | |
14 | Արեգ Մալխասյան 24.05.2019 18:40:01 | 3, Նախագծում օգտագործվում են մի շարք հասկացություններ, որոնք չեն սահմանվում, կամ սահմանումները տրված են թերի և անորոշ, կամ չեն օգտագործվում Նախագծում կամ օրենսդրության մեջ․ ա/ ծխախոտային արտադրատեսակի նմանակ՝ ծխախոտային արտադրատեսակին արտաքնապես նմանեցված արտադրանք, որը չի պարունակում ծխախոտահումք կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչներում օգտագործվող նիկոտին և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, ինչպես նաև համային կամ հոտային հավելումներ Անհասկանալի է թե որոնք են այն չափորոշիչները, որոնցով պետք է գնահատվի արտադրատեսակի արտաքին նմանությունը ծխախոտային արտադրատեսակին։ Անհասկանալի է թե ո՞վ պետք է գնահատի այդ նմանությունը և ինչ կարգով։ Բացի այդ բազմաթիվ ներկայումս վաճառվող ապրանքներ արտաքնապես կարող են "նման" լինել ծխախոտային արտադրատեսակներին․ կտրատված ծխախոտը ինքը արտաքնապես նման է ցանկացած կտրատված կանաչու կամ թեյի տերևներին։ բ/կիսափակ տարածք` ցանկացած նյութից պատրաստված, երկու և ավելի անշարժ պատերով, տանիքի առկայությամբ ժամանակավոր կամ մշտական ցանկացած կառույց Անհասկանալի է "ժամանակավոր կամ մշտական" տերմինի կիրառությունը։ գ/ հանրային տարածք` հանրությանը մատչելի կոլեկտիվ օգտագործման վայր, անկախ դրա սեփականության ձևից կամ դրան հասանելիությունից Նշված սահմանումից հասկանալի չէ, հատկապես որն է հանրային տարածքը եթե դրան հասանելիությունը նշանակություն չունի։ Սահմանումը միաժամանակ օգտագործում է "հանրությանը մատչելի" և "անկախ դրա հասանելիությունից" հասկացություններ, որի հետևանքով առաջանում է շփոթություն և հնարավոր են տարընթերցումներ։ Օրինակ՝ Արդյո՞ք փակ վայրը, ուր մուտքը հնարավոր է միայն սեփականատիրոջ կամ սեփականատերերի համաձայնությամբ կամ թույլտվության հանրային վայր է, թե՞ ոչ։ դ/ ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների իրացման (վաճառքի) խթանում՝ ցանկացած գործողություն, որը չպարունակելով օրենքով սահմանված գովազդի տարրեր, անուղղակի կերպով կարող է կամ ազդում է ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների իրացման ծավալների ավելացման վրա կամ անուղղակի կերպով ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների նկատմամբ ձևավորում է հետաքրքրություն Նշված սահմանումը անորոշ է և անհասկանալի։ Դրանից բխում է, որ ցանկացած գործողություն, որը ԿԱՐՈՂ է ԱՆՈՒՂՂԱԿԻ կերպով ազդել ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խթանում։ Այսինքն, ցանկացած անձի ցանկացած վարքագիգ, որը տեսկանանորեն հնարավոր է ինչ որ կերպ նպաստի ծխախոտային արտադրանքի վաճառքին։ Օրինակ․ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն օրենքով պարտավոր է հրապարակել խոշորագույն հարկ վճարողների ցանկերը։ ՀՀ խոշորագույն 10 հարկ վճարողներից մի քանիսը մշտապես լինում են ծխախոտի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ընկերություններ։ Ստացվում է, որ հարկ վճարողների ցանկերը հրապարակելը ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ կարող է խթանել ծխախոտային արտադրատեսակների վաճառքները։ Կամ ծխախոտի արտադրությամբ կամ վաճառքով զբաղվող ընկերության կողմից որևէ բարեգործական, գիտահետազոտական կամ ներդրումային ծրագրի մասնակցությունը ևս տեսականորեն կարող է դիտարկվել որպես անուղղակիորեն ծխախոտի վաճառքների վրա ազդող։ Անհասկանալի է ինչպես պետք է հաստատվի այդ հնարավոր պատճառահետևանքային կապը ինչ որ գործողության և ծխախոտի վաճառքների խթանման միջև։ | Նախագծում սահմանված հասկացությունները հնարավորին չափով հստակ են և միանշանակ: Այսպես, ա.վերահսկող մարմինների կողմից նմանակներ որոշելիս հիմք պետք է ընդունվի օրենքով տրված սահմանումը, ընդ որում նմանակ դիտարկվող արտադրանքը համեմատելով ՀՀ-ում օրինական շրջանառության մեջ գտնվող ծխախոտային արտադրատեսակները կամ դրանց փոխարինիչների արտաքին տեսքի հետ. բ.պարզ չէ, թե ինչն է անհասկանալի ժամանակավոր կամ մշտական տերմինների մասով: Տվյալ դեպքում տերմինների կիրառման ժամանակ պետք է հիմք ընդունվի Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներից, ըստ որի, Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից...: Ըստ այդմ, ցանկացած նյութից պատրաստված, երկու և ավելի անշարժ պատերով, տանիքի առկայությամբ կառույցները՝ անկախ հանգամանքից՝ կառուցված են 10 օրվա, թե 100 և ավելի տարվա գործողության համար, հանդիսանալու են օրենքի իմաստով կիսափակ տարածքներ: գ.հանրային տարածքների մասով սահմանումը ավելի քան հստակ է, դրանք վայրեր են, որոնք որևէ եղանակով հասանելի են հանրությանը դ.խթանման սահմանմանը համապատասխան դրա ձևերը սահմանված են հոդված 7-ի 4-րդ մասում, ինչը բացառում է լրացուցիչ չհիմնավորված ենթադրությունները այս մասով: | |
15 | Արեգ Մալխասյան 24.05.2019 18:40:01 | ե/աշխատանքային փակ կամ կիսափակ տարածքներ Նշված հասկացությունները Նախագծում սահմանված չէ, որի հետևանքով անհասկանալի է ինչ է իրենից ներկայացնում աշխատանքային տարածքը։ զ/ առևտրային կենտրոն Նշված հասկացությունը ՀՀ օրենսդրության մեջ որևէ տեղ չի օգտագործվում, որի հետևանքով անհասկանալի է դառնում, թե որ հանրային տարածքները կդասվեն "առևտրի կենտրոն"-ի շարքին, որոնք ո՛չ է/ հանրային այլ տարածքներ, ներառյալ ընդհանուր օգտագործման տարածքներ Հասկանալի չէ, որո՞նք են ընդհանուր օգտագործման տարածքները և որո՞նք են ընդհանուր տարածք չհանդիսացող հանրային տարածքները։ Որո՞նք են դրանց տարանջատման չափանիշները։ ը/ երեխաների համար նախատեսված տեսաձայնային ստեղծագործություններ Անհասկանալի է, թե որոնք են այն ստեղծագործությունները, որ նախատեսված են երեխաների համար։ Ով է իրականացնում ստեղծագործությունների դասակարգում ըստ երեխաների համար նախատեսված լինելու ստեղծագործությունների և երեխաների համար չնախատեսված լինելու ստեղծագործությունների։ Ինչ չափանիշների հիման վրա է իրականացվելու նշված դասակարգումը։ Միաժամանակ անհասկանալի է թե որն է Հայաստանի Հանրապետությունում արտադրված ստեղծագործությունը, եթե օրինակ այն նկարվել է այլ պետությունում, բայց ձայնավորվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ հակառակը։ ՀՀ օրենսդրության բաղկացուցիչ մաս հանդիսացող որոշակիության սկզբունքը պահանջում է, որ իրավական ակտերում օգտագործվող հասկացությունները լինեն հստակ իսկ կարգավորումները թույլ չտան տարընթերցումներ։ Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, կարծում եմ, որ Նախագծի համապատասխան դրույթները պետք է խմբագրվեն և հստակեցվեն։ | ե.տվյալ դեպքում ևս պարզ չէ, թե ինչ է անհասկանալի:Աշխատանքային տարածքներ են հանդիսանում ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված կարգով աշխատանքների իրականացման համար նախատեսված փակ կամ կիսափակ տարածքները: զ.Առևտրի կենտրոն հասկացությունը սահմանված է Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքով է.առաջարկությունն ընդունվել է, նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասից հանվել են ընդհանուր օգտագործման տարածքներ բառերը: ը.Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքը պարունակում է ընդհանուր կարգավորում է հեռուստառադիոծրագրերի թեմատիկ, (այդ թվում մանկական) ուղղվածության որոշման հետ կապված հարաբերությունները: Ինչ վերաբերվում է ստեղծագործության՝ ՀՀ-ում արտադրված լինելու որոշման կարգին, այստեղ խոսքը վերաբերում է արտադրության համար պատասխանատվություն ստանձնած ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններին, որոնց արտադրած ստեղծագործությունը ցուցադրվելու է ՀՀ տարածքում: | |
16 | Արեգ Մալխասյան 24.05.2019 18:40:01 | 4, Նախագծով սահմանվում է ծխախոտային արտադրանքների նմանակների վերաբերյալ մի շարք սահմանափակումներ։ Վերոգրյալի կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքը պահանջում է, որ մարդկանց իրավունքների սահմանափակումները համաչափ լինեն սահմանված օրինական նպատակներին։ Մինչդեռ տվյալ դեպքում անհասկանալի է ծխախոտային արտադրատեսակ չհանդիսացող, ավելին, մարդու առողջությանը ՈՐևԷ վնաս չհասցնող արտադրանքների նկատմամբ մի շարք սահմանափակումների համաչափությունը։ Թեպետ սահմանափակման նպատակը հասկանալի է, սակայն անհասկանալի է, արդյոք հնարավոր չէ նույն նպատակին հասնել առանց այլոց իրավունքների անհամաչափ սահմանափակման։ Միաժամանակ անհրաժեշտ է ուսումնասիրել նշված բնագավառում այլ պետությունների փորձը։ | Նկատի ունենալով, որ առաջարկ ներկայացնողի համար հասկանալի է սահմանափակման նպատակը, ուստի լրացուցիչ պարզաբանումներ չեն ներկայացվում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նմանակ հանդիսացող սիգարետի տեսքով հրուշակեղենը արգելված է բազմաթիվ երկրներում, ինչպես օրինակ՝ Կանադան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Բահրեյնը, Ֆինլանդիան Նորվեգիան և այլն https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1118335/ | |
17 | Արեգ Մալխասյան 24.05.2019 18:40:01 | 5, Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է, որ ծխախոտային արտադրատեսակ է ցանկացած արտադրանք, որ ամբողջությամբ կամ մասամբ արտադրված է հումք հանդիսացող ծխախոտի տերևից` արտադրված այնպես, որ օգտագործվի ծխելու կամ ներծծելու կամ ծամելու կամ օրգանիզմ ներսշնչելու համար։ Նախագծի մնացած դրույթներում առկա սահմանափակումներում և կարգավորումներում օգտագործվում է ծխախոտային արտադրատեսակ հասկացությունը։ Վերոգրյալի կապակցությամբ հայտնում եմ, որ նմանօրինակ նույնական մոտեցումը տարբեր ծխախոտային արտադրատեսակների նկատմամբ խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված համաչափության սկզբունքը։ Այսպես՝ ծխախոտային արտադրանքները իրենց մեջ պարունակում են առողջությանը վնաս պատճառելու տարբեր աստիճանի վտանգավորություն, իսկ որոշ արտադրատեսակներ չեն պարունակում շրջապատում գտնվող անձանց առողջության որևէ վտանգ։ Օրինակ՝ Նախագծով նախատեսվում է որոշ տարածքներում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելք, այդ թվում՝ ծծելու կամ ծամելու համար նախատեսված ծխախոտային արտադրատեսակների օգտագործման արգելք, այն դեպքում, երբ վերջիններս դրանք օգտագործողից բացի որևէ մեկի վրա ազդեցություն չունեն և չեն կարող ունենալ։ Այսպիսով տարբեր տեսակի և շրջապատի համար տարբեր վտանգավորության աստիճան ունեցող արտադրատեսակների իրավակարգավորումների միջև հավասարության նշան դնելը անհիմն է և խախտում է համաչափության սկզբունքը։ Ավելին Նախագծով հավասարեցվում են նաև ծխախոտ պարունակող, ծխախոտ չպարունակող, սակայն նիկոտին պարունակող և ծխախոտ կամ նիկոտին չպարունակող արտադրատեսակներ և դրանց նկատմամբ կիրառվում են նույն սահմանափակումները և պատասխանատվության միջոցները։ Մինչդեռ դրանց մի մասը ընդհանրապես առողջությանը վտանգ պատճառելու վտանգ չի պարունակում։ | 5.Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների առանձին տեսակների պակաս վտանգավորության վերաբերյալ ապացուցողական նշանակության, գիտականորեն հիմնավորված տվյալներ չկան:Ուստի դրանց օգտագործման համար առանձահատուկ կարգավորումների սահմանումը չհիմնավորված և հայեցողական մոտեցում կլինի: Ծծելու կամ ծամելու համար նախատեսված ծխախոտային արտադրատեսակների մասով հավասար սահմանափակումների արգելքը նպատակ ունի սահմանափակել հանրային միջավայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը որպես մերժելի վարքագիծ դրսևորելու հնարավորությունը, որը ազատորեն թույլատերլու դեպքում կարող է ոչ պակաս ռիսկային լինել շրջապատի համար և ներշնչել հատկապես անչափահասներին դրա անվտանգության կամ նորաձև լիելու վերաբերյալ թյուր մտայնություն: | |
18 | Արեգ Մալխասյան 24.05.2019 18:40:01 | 6, Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքներիկ ամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների, կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումն ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցներով։ Նշված սահմանափակումը ևս անհիմն է և անհամաչափ։ Այսպես՝ սարքավորումը կարող է տեղադրված լինել այնպիսի վայրում, որտեղ անչափահասների մուտքը արգելված է՝ գիշերային ակումբ, խաղատուն։ Այսպիսով, այն հիմնավորումը, որ տվյալ ավտոմատից կարող են օգտվել անչափահասները, ծխախոտ գնելու նպատակով հիմնավոր չէ, իսկ նշված սահմանափակումը անհամաչափ իրավունքի սահմանափակում։ Հիմք ընդունելով վերոգրյալը, գտնում եմ, որ նախագծի համապատասխան դրույթները ենթակա են խմբագրման։ | Նման սահմանափակումը բխում է Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի պահանջներից, որը անդամ-պետությունների համար սահմանում է պահանջ ամբողջությամբ արգելել վաճառքի խթանումը: Հանրությանը հասանելի սարքերի առկայությունը անշուշտ խթանում է վաճառքը, ուստի զարմանալի չէ, որ բազմաթիվ երկրներ արդեն իսկ հաջողությամբ արգելել են նման սարքերի միջոցով ծխախոտային արտադրատեսակների վաճառքը, ինչը նկատի ունենալով նման արգելող դրույթներ ներառվել են այս նախագծում: Այդպիսի երկրներ են էստոնիան, Ֆինլանդիան, Խորվաթիան, Հունաստանը, Իսլանդիան, Ֆրանսիան, Կիպրոսը և այլն: | |
19 | Արեգ Մալխասյան 24.05.2019 18:40:01 | 7, Նախագծի 5-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտ փոխարինիչների, բացառությանմբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտի փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում: Վերոգրյալ դրույթի կապակցությամբ գտնում եմ, որ նման սահմանափակման կիրառման հիմնավորում Նախագծին կից Հիմնավորման մեջ առկա չէ։ Նման սահմնափակում նախատեսված չէ նաև ԱՀԿ-ի ծխախոտի վերահսկման կոնվենցիայով։ Այլ պետությունների իրավական համակարգերով ևս նման սահմանափակումները ամենուրեք չեն կիրառվում ։ Բացի այդ նման սահմանափակման հետ միասին պետք է սահմանվեն նաև բացառություններ։ Այսպես․ Մեծ Բրիտանիայի օրենսդրության համաձայն՝ թույլատրվում է ծխախոտային արտադրատեսակների ցուցադրությունը հատուկ ծխախոտային վաճառասրահներում ։ Նմանատիպ կարգավորումներ առկա են նաև Իսլանդիայում , Նորվեգիայում , Չիլիում ։ Բացառություններ են նաև նախատեսվում անմաքս առևտրի վաճառասրահներում ցուցադրման համար։ Գտնում եմ, որ նման սահմանափակումը պետք է լրացուցիչ հիմնավորվի, ինչպես նաև նախատեսվեն բացառություններ։ | ԱՀԿ-ն չի ընդունել Ծխախոտի վերահսկման կոնվենցիա:Եթե խոսքը վերաբերում է Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային, ապա դրա 13-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ յուրաքանչյուր Կողմ իր սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան ամբողջությամբ արգելում է ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորությունը:Նկատի ունենալով, որ ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքը,ինչպես նաև սահմանում է պետության հանձնառությունը իրականացնել բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր, ուստի այս համատեքստում ծխախոտային արտադրատեսակների ցուցադրությունը, գովազդի մասին ՀՀ օրենսդրության համաձայն, ուղղված է սպառողի մոտ հետաքրքրություն առաջացնելուն, ուստի նման գովազդի արգելք սահմանելը լիովին իրավաչափ է և բխում է ՀՀ սահմանադրության պահանջներից: | |
20 | Արեգ Մալխասյան 25.05.2019 11:57:59 | 8, Նախագծի 7-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ դրանց օգտագործման պատկերումը թույլատրվում է բացառապես ծխախոտային արտադրատեսակների կամ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ սոցիալական գովանզդներում կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների և դրանց օգտագործման դեմ պայքարին ուղղված տեղեկատվական միջոցառումների շրջանակում։ Սույն դրույթի մեկնաբանությունից հետևում է, որ արգելվում է ծխախոտային արտադրանքի ցանկացած պատկերում, բացի նշված դեպքերի, ի թիվս այլոց նաև անձնական օգտագործման պատկերներում։ Օրինակ․ Պարույր Սևակի հայտնի լուսանկարը ծխախոտով ևս արգելվում է։ Շերլոք Հոլմսին ծխամորճով պատկերելը ևս։ Ավելին փաստացի արգելք է դրվում լուսանկարել ծխախոտային արտադրանք, կամ դրանք օգտագործող անձանց, անկախ այն հանգամանքից, որ դա ծխախոտի գովազդային նպատակներ չի հետապնդում։ Հիմք ընդունելով վերոգրյալը, գտնում եմ, որ նշված սահմանափակումը անհիմն է, իսկ Նախագծի համապատասխան դրույթը ենթակա է խմբագրման | Տվյալ կարգավորումը ուղղված չէ պատմական իրադարձությունների վավերագրերի, հանրահայտ անձանց լուսանկարների կամ գեղարվեստական գրականության հերոսների պատկերման ներկայացվող սահմանափակումներին: Նման պահանջը լիովին համահունչ է Գովազդի մասին ՀՀ օրենքին, ըստ որի արգելվում է անբարեխիղճ գովազդը, այն է՝ գովազդը, որի պատվերի, արտադրության և տարածման ընթացքում շրջանցվել են գործող օրենսդրությամբ սահմանված արգելքները և սահմանափակումները: Միևնույն ժամանակ լիովին անհասկանալի ու անտեղի է առաջարկություն ներկայացնողի՝ ծխախոտային արտադրատեսակի հետ լուսանկարվելու արգելքի մասին պնդումը, նկատի ունենալով, որ հոդվածը կարգավորում է ծխախոտային արտադարտեսակների, փոխարինիչների գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորությունը, որոնք չեն վերաբերում անձամց մասնավոր կյանքի տարբեր դրսևորումներին կամ գործողություններին, այլ հանրային գործունեության բնագավառներ են հանդիսանում: Որոշակի տարբերություններով նման սահմանափակումներ նախագծով սահմանված են: | |
21 | Արեգ Մալխասյան 25.05.2019 12:21:37 | 9, Նախագծով նախատեսվում է սահմանել ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումներ։ Վերոգրյալի կապակցությամբ անհրաժեշտ է անդրադառնալ այլ անձանց իրավունքների պաշտպանությանը։ Մասնավորապես․ Անգլիայի, Շոտլանդիայի, Վրաստանի և այլ երկրների օրենսդրությունը, նախատեսելով փակ հանրային վայրերում ծխելու սահմանափակումներ, սահմանում է բացառություններ, օրինակ հոգեբուժական և պալլիատիվ բժշկական հաստատություններում հիվանդների համար, ծերերի խնամքի վայրերում գտնվող անձանց համար, առանձնացված տարածքներում ։ Ավելին, ծխախոտի օգտագործումը կաչող է հանդիսանալ կրոնական իրավունքների իրականացում, մասնավորապես, եթե հանդիսանում է կրոնական ծիսակատարության մաս։ Այսպիսով անհրաժեշտ է հաշվի առնել այլ անձանց իրավունքները, և դրանց համաչափ պաշտպանության անհրաժեշտությունը և կատարել համապատասխան փոփոխություններ Նախագծի տեքստում։ | Որոշակի տարբերություններով նման սահմանափակումներ նախագծով սահմանված են: | |
22 | Արեգ Մալխասյան 25.05.2019 16:36:12 | 10, Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով արգելվում էՀայաստանի Հանրապետությունում արտադրված երեխաների համար նախատեսված տեսաձայնային ստեղծագործություններում (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմներ, թատերական ներկայացումներ, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ դրանց օգտագործման պատկերումը։ Վերոգրյալ դրույթից բխում է, որ ՀՀ-ում արտադրված և ՀՀ-ից դուրս արտադրված ստեղծագործությունները փաստորեն անհավասար պայմաններում են գտնվում, քանի որ առաջինները ունեն լրացուցիչ պարտականություններ, ի տարբերություն երկրորդների։ Նման կարգավորումը կարող է հակասել ամրագրված հավասարության սկզբունքին, որի հետևանքով պետք է խմբագրվի։ | Տվյալ նորմի սահմանումը բխում է Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի պահանջներից,այն է՝ աԱրգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման ... վրա բացասական ազդեցություն ունեցող,..զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը, որն էլ իր հերթին բխում է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 17-րդ հոդվածի պահանջներից: Այս իմաստով, ՀՀ-ն իր համապատասխան լիազոր մարմնի միջոցով իրավասու է սահմանել անհրաժեշտ ճանաչված սահմանափակումներ կամ արգելքներ և դրանք չեն կարող դիտարկվել, որպես հավասարության սկզբունքի խախտում: | |
23 | Արեգ Մալխասյան 25.05.2019 16:47:04 | 11, Նախագծով ամրագրված կիսափակ վայրերում ծխախոտային արտադրանքի օգտագործման սահմանափակումների վերաբերյալ անհրաժեշտ է նշել, որ ԱՀԿ-ի ծխախոտի վերահսկման կոնվենցիան, ի կատարումն որի մշակվել է Նախագիծը, չի օգտագործում «կիսափակ տարածք» հասկացությունը և դրան վերաբերվող սահմանափակումներ, ուստի Նախագիծը տվյալ մասով ունի լրացուցիչ հիմնավորման կարիք | ԱՀԿ-ն չի ընդունել Ծխախոտի վերահսկման կոնվենցիա:Եթե խոսքը վերաբերում է Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային, ապա դրա 8-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ յուրաքանչյուր Կողմ ազգային օրենսդրությամբ սահմանված առկա ազգային իրավազորության ոլորտներում ընդունում և իրականացնում է և իրավազորության այլ մակարդակներում ակտիվորեն աջակցում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական և/կամ այլ միջոցների ընդունմանը և իրականացմանը, որոնք ապահովում են ծխախոտի ծխի ազդեցությունից պաշտպանությունն աշխատանքային տեղերում շինությունների ներսում, հասարակական տրանսպորտում, փակ հասարակական վայրերում և համապատասխան դեպքերում այլ հասարակական վայրերում։ Փաստորեն, չնայած «կիսափակ տարածք» հասկացությունը սահմանված չէ կոնվենցիայով, այդուհանդերձ կոնվենցիան թույլատրում է պաշտպանության միջոցներ սահմանել համապատասխան դեպքերում այլ հասարակական վայրերում, որի համատեքստում «կիսափակ տարածք» հասկացությունը լիովին տեղավորվում է: | |
24 | Արեգ Մալխասյան 25.05.2019 18:35:41 | 12, Նախագծի 10-րդ հոդվածի համաձայն ՝Ծխախոտային արտադրատեսակներ օգտագործող դեռահասներին և վերարտադրողական տարիքի կանանց, ովքեր դիմում են բժշկական հաստատություններ, տրամադրվում է նիկոտինից կախվածության բուժման և հետևանքների վերացմանն ուղղված անվճար բժշկական օգնություն և սպասարկում։ Վերոգրյալ դրույթի մեկնաբանությունից բխում է, որ պետությունն իր վրա է վերցնում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման հետևանքներով պայմանավորված բոլոր հիվանդությունների բուժման ծախսերը։ Թեև նշված մոտեցումը, ողջունելի է, միաժամանակ անհասկանալի է․ ա/ փաստորեն ծխախոտային արտադրանքի օգտագործման արդյունքում առողջությանը վնաս ստացած անձինք փաստորեն ստանում են առավել շատ իրավունքներ, քան ծխախոտային արտադրատեսակներ չօգտագործած, սակայն նմանատիպ վնաս կրած անձինք, ինչը այքան էլ տրամաբանական չէ; բ/ նման կարգավորումները տարածվում են միայն դեռահասներին և վերարտադրողական տարիքի կանանց վրա։ Նշվածի կապակցությամբ առաջանում են մի շարք խնդիրներ։ Այսպես․ նման կարգավորումը կարող է դիտվել որպես տարիքային և սեռական հիմքով պոզիտիվ խտրականություն։ Բացի այդ անհասկանալի է, արդյոք կանայք, ովքեր վերարտադրողական տարիքում, թեպետ օրենսդրորեն ամրագրված չէ ինչ տարիք է դա, օգտագործել են ծխախոտային արտադրանք, սակայն դիմել են բուժ օգնության այդ տարիքը լրանալուց, կամ տարիքը լրացել է բուժ օգնություն ստանալու ընթացքում, շարունակվում են օգտվել սույն դրույթի արտոնություններից, թե ոչ։ Նույնը վերաբերվում է նաև դեռահաս տարիքում ծխախոտային արտադրատեսակներ օգտագործած անձանց, ովքեր բժշկական օգնության դիմելու պահին կամ ընթացքում արդեն դեռահաս չեն։ Գտնում եմ, որ նշված դրույթները պետք է լրամշակվեն։ | Սահմանադրության 85-րդ և 86-րդ հոդվածների համատեքստում, հաշվի առնելով պետության ռեսուրսները և առաջնահերթությունները, պետությունը իրավասու է սահմանել այն խմբերին, որոնք առավել խոցելի են և նրանց կողմից պետության կողմից տրվող առավելությունները առավել հիմնավորված և սոցիալական իմաստով առավել արդար են:Այս առումով ՀՀ-ը մշտապես երեխաների և կանանց առողջության պահպանման հարցերի առանձնահատուկ ուշադրութուն է դարձրել՝ նկատի ունենալով նրանց առավել խոցելի լինելը՝ երեխաների դեպքում տարիքով և ռեսուրսների սահմանափակությամբ կամ բացակայությամբ պայմանավորված, կանանց դեպքում տղամարդկանց համեմատ եկամուտների առավել նվազ մակարդակով (կանանց միջին աշխատավարձը ցածր է տղամարդկանց աշխատավարձից 5 %-ով («Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2018» վիճակագրական գրքույկ, իսկ եկամուտների մասով տարբերությունն է՛լ ավելի մեծ է և հասնում է 40%-ի (2013թ.), թեև զբաղված կանանց 57.9%-ը, իսկ զբաղված տղամարդկանց՝ 47%-ն ունեն բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն («Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2018» վիճակագրական ժողովածու), | |
25 | Արեգ Մալխասյան 25.05.2019 18:47:12 | 13, Նախագծի 5-րդ հոդվածի 8-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը օդանավակայաններում, բացառությամբ անմաքս առևտրի խանութների։ Վերոգրյալի կապակցությամբ հայտնում եմ, որ նշված կարգավորումը միաժամանակ հանդիսանում է և իրավունքների անհիմն և անհամաչափ սահմանափակում, քանի որ որևէ կերպ հիմնավորված չէ հատկապես ինչու հենց որպես կանոն բնակավայրերից և հետևաբար մանկական կրթական և մշակույթային հաստատություններից հեռու գտնվող օդանավակայաններում պետք է արգելվի ծխախոտային արտադրատեսակների վաճառքը, եթե դրանց հարևանությամբ գտնվող վաճառակետերում վաճառքը սահմանափակված չէ։ Միաժամանակ նշված կարգավորումը նաև խախտում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հավասարության սկզբունքը, քանի որ նույն օդանավակայանում գործող մի քանի տնտեսվարողների նկատմամբ կիրառվում է չհիմնավորված տարբերակիչ մոտեցում։ Մաքսային սահմանից այս կամ այն կողմ լինելը չի կարող տարբերակել ծխախոտային արտադրանքի վաճառքի թույլատրելիությունը կամ արգելվածությունը։ Գտնում եմ, որ նշված դրույթը ևս ենթակա է խմբագրման։ | Անմաքս առևտրի խանութները առանց ԱԱՀ կամ ակցիզային հարկի հարկման, որոշակի տեսակի ապրանքների, այն է՝ հիմնականում ծխախոտային արտադրատեսակների, ալկոհոլային խմիչքների, օծանելիքի վաճառք/իրացում իրականացնողներ են, որտեղ իրացումը կատարվում է պայմանով, որ դրանք վաճառվելու դեպքում դուրս են բերվելու տվյալ երկրի տարածքից:Այս առումով պետք է հաշվի առնել, որ անմաքս առևտրի խանութները տեղակայված են սահմանային անցման հատվածներում և ունեն հստակ ռեժիմային տարբերություններ, որոնք առկա են բազմաթիվ երկրների օդանավակայաններում և դրանցում սահմանված տարբերությունները վկայակոչելը որպես չհիմնավորված տարբերակում, փաստարկված չէ: Ինչ վերաբերում է օդանավակայանների այլ տարածքներում նշված արտադրատեսակների իրացման արգելքին, ապա այն լիովին տեղավորվում է օրենքի նախագծի հիմքում դրված մոտեցումներին, այն է՝ հնարավորինս սահմանափակել մարդկային մեծ շարժ ունեցող վայրերում առողջության և շրջապատի համար վնասակար արտադրանքի ֆիզիկական հասանելիությունը: |