<<Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>>
-
3 - За
-
1 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
<<ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. <<Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-99-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում <<լրատվական>> բառից հետո լրացնել <<կամ մարզական կամ հանգստի կազմակերպման>> բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքը լրացնել 7.1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.
<<ՀՈԴՎԱԾ 7.1. ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարզական կամ հանգստի կազմակերպման բնույթի զինվորական հաստատությունները (այսուհետ` զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկներ) ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
- Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկ ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են հիմնարկի`
1) անվանումը.
2) գտնվելու վայրը.
3) գործունեության առարկան և նպատակները, իրականացվող վճարովի ծառայությունների տեսակները:
- Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկ ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա՝ ստեղծված հիմնարկի կանոնադրությունը, գործունեության առարկային և նպատակներին համապատասխան խնդիրներն ու գործառույթները, կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկները կարող են իրականացնել վճարովի ծառայություններ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով, պայմաններով և չափերով: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկին կարող է տրվել զորամասի պայմանական համար:
- Զինվորական մարզական հիմնարկները կարող են գործել մարզական ակումբների, իսկ հանգստի կազմակերպման հիմնարկները՝ հանգստյան տան տեսքով: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկները լիցենզավորման ենթակա գործունեությամբ կարող են զբաղվել օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի հիման վրա:
- Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկների գործունեության նկատմամբ տարածվում են սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված` զորամասերի գործունեությանը ներկայացվող պահանջները: Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկների կարիքների համար գնումները կատարվում են §Գնումների մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
- Զինվորական մարզական կամ հանգստի կազմակերպման հիմնարկներում զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական կամ պետական այլ ծառայություն անցնելու, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով և հիմնարկի կանոնադրությամբ:>>:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
11.04.2019 - 26.04.2019
-
Тип
Закон
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 7066
Принт