Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
80 - За
-
34 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ալբերտ Հայրապետյան 25.03.2019 18:27:02 | ԿԳՆ հարգելի ներկայացուցիչներ, ՀՀ կառավարության 2018թ․-ի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ արդեն իսկ փոփոխություններ են արվել 2018թ․-ի հունիսի 1-ի N 650-ն որոշմամբ, որով սահմանվել է ՄՈԳ-ի առավելագույն շեմ։ Նախ պետք է նշեմ, որ նշյալ նախագիծը այս տեսքով ներհակ է 2018թ․-ի հունիսի 1-ի N 650-ն որոշման հետ այն իմաստով, որ բակալավրում առավելագույն 20-ից 17,85 ՄՈԳ ունեցողը հաղթահարում է առաջարկվող շեմը՝ 49 բալ (17,85*2,75)։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով փաստաթղթերի սերտ փոխշաղկապվածությունը, առաջարկում եմ սույն նախագծում կատարել լրամշակումներ և 2018թ․-ի հունիսի 1-ի N 650-ն որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետում գրված ուսանողի ՄՈԳ - ը տվյալ բուհի կողմից սահմանված ՄՈԳ -ի առնվազն 90% լինելը վերացնել որպես պարտադիր պահանջ հետևյալ նկատառումներով․ 1․ տարբեր համալսարաններում տարբեր են գնահատման մոտեցումները, 2․ 80, 70 կամ նույնիսկ 60 տոկոս ՄՈԳ ունեցող ուսանողը կարող է ունենալ այլ նշանակալի ձեռքբերումներ, ինչպիսիք են օրինակ «Web of Knowledge» և «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում, ինչպես նաև բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրում հրապարակված գիտական հոդված, 3․ Պահանջը ստեղծում է անհավասարություն ներկայումս սովորող և նախկինում տարկետում ստացած ուսանողների միջև, 4․ Տեսականորեն միանգամայն հնարավոր է, որ 90 տոկոսից ցածր ՄՈԳ ունեցող ուսանողը, մրցույթի արդյունքում, հավաքի ավելի բարձր միավորներ, քան 90 և ավելի տոկոս ՄՈԳ ունեցողը այլ ցուցիչների (օրինակ միջազգային գիտական և գիտակրթական մրցանակների) շնորհիվ, 5․ Սահմանափակումը ինքնին չափացանց խիստ է, եթե հաշվի առնենք, որ բնագիտական մասնագիտություններում սովորող ուսանողները հնարավոր է ավելի քիչ ժամանակ և ուշադրություն հատկացրած լինեին հասարակագիտական առարկաներին։ Պետք է հաշվի առնել առնել նաև այն հանգամանքը, որ հնարավոր է, որ լինեն ուսանողներ, ովքեր, օրինակ առաջին կուրսի ավարտից հետո շարունակաբար դրսևորել են բարձր առաջադիմություն և հնարավորություն չունեն վերահանձնել առաջին կուրսի առարկաների մի մասը, ինչի շնորհիվ ունեն բավականին բարձր առաջադիմություն, որը սակայն քիչ է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 տոկոսից։ | ||
2 | Ալբերտ Հայրապետյան 28.03.2019 16:28:20 | ԿԳՆ հարգելի ներկայացուցիչներ, Սույն նախագիծը անկահյտ հասաության մեջ է 2018թ․-ի հունիսի 1-ի 650-Ն որոշման հետ։ Մասնավորապես, սույն նախագծով առաջարկվում է 2018 թվականի ապրիլի 12-ի կառավարության N 451-Ն որոշման 9-րդ կետում կատարել փոփոխություններ, որոնք ակնհայտորեն հակասում են 2018թ․-ի հունիսի 1-ի 650-Ն որոշմամբ N 451-Ն որոշման 9-րդ կետում արդեն իսկ կատարված փոփոխության հետ։ Ուստի առաջանում է իրավական կոլիզիա «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հատկանիշներով։ Նշյալ օրենքի 40-րդ հոդվածով կարգավորվում են իրավական կոլիզիայի լուծման կանոնները, ընդ որում ըստ հերթականության յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը։ Քանի որ գործ ունենք հավասար իրավաբանական ուժ ունեցող ակտերի հետ, ապա իրավական կոլիզիայի լուծման համար կիրառելի չէ 40-րդ հոդվածի առաջին կետը։ Իրավական կոլիզիայի լուծման համար կիրառելի չէ նաև 2-րդ կետը, քանի որ տվյալ դեպքում չկան ընդհանուր և հատուկ նորմեր։ Ուստի, առաջացած կոլիզիան պետք է լուծվի երրորդ կետով, որը իրավաբանության մեջ հայտնի lex posterior derogat legi priori սկզբունքի հակադրությունն է և ըստ այդմ նախապատվություն է տրվում առավել վաղ ուժի մեջ մտած իրավական նորմին։ Քանի որ և՛ առաջարկվող նախագիծը և՛ ՀՀ կառավարության 2018թ․-ի հունիսի 1-ի N 650-Ն որոշումը վերաբերում են 2018թ․-իկառավարության N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելուն, ապա ըստ «նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի կառավարության 2018թ․-ի հունիսի 1-ի N 650-ն որոշումը գերակա է, ուստի իմաստազրկվում է սույն նախագիծը։ Հավելենք, որ կառավարության 2018թ․-ի հունիսի 1-ի N 650-ն որոշումը դիմորդների համար ստեղծում է անհամեմատ ավելի անբարենպաստ պայմաններ, քան սույն նախագիծը։ Հարկ եմ համարում առանձնահատուկ կերպով ընդգծել, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2018թ․-ի վերջին սույն հարթակում ներկայացրել էր կառավարության 2018թ․-ի հունիսի 1-ի N 650-ն որոշման փոփոխությունների նախագիծ, որով էականորեն ավելի բարենպաստ պայմաններ էին սահմանված մագիստրատուրա և ասպիրանտուրա դիմող զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների համար, սակայն անհասկանալի պատճառներով նշյալ նախագիծը չմտավ/դեռ չի մտել ՀՀ կառավարության նիստի օրակարգ։ Վերոգրյալը հաշվի առնելով և հնարավոր իօրավական կոլիզիաներից խուսափելու համար առաջարկում եմ 1․ ներկայացնել նախագիծ ՀՀ կառավարության 2018թ․-ի հունիսի 1-ի N 650-ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին 2․ անփոփոխ թողնել սույն նախագծում ներկայաված դրույթները, որոնք առավել բարենպաստ պայմաններ են ստեղծում ՀՀ պետական բուհերի մասգիստրատուրա և ասպիրանտուրա դիմող արական սեռի զինապարտ քաղաքացիների համար։ | ||
3 | Arsen Airyan 25.03.2019 22:00:48 | Դիմելու համար սահմանափակում էր դրված 650-Ն որոշմամբ ՄՈԳ-ի վրա ՝ այն է որ պետք է ՄՈԳ-ը լինի ոչ պակաս քան առավելագույնի 90%-ը: Կան ուսանողներ որոնք որ ունեն նշանակալի նվաճումներ գիտության ոլորտում բայց ՄՈԳ-ը չի հասնում առավելագույնի 90%-ին։ Կարծում եմ որ եթե գործակից կա ՄՈԳ-ի համար սահմանափակումը պետք է հանվի։ | ||
4 | Օլգերտ Դալլաքյան 26.03.2019 16:00:09 | Սույն կառավարության որոշման 3րդ մասի[ 3) ] ա․ կետը թերի է․ բացակայում է 3ա․ կետին հետևյալ խմբագրությունը | ||
5 | Բաբկեն Հովհաննիսյան 26.03.2019 23:29:00 | Առարարկում եմ նախ հանել կամ նվազեցնել ՄՈԳ-ի շեմը,որովհետև ոչ մասնագիտական առարկանները զգալի ազդում են ՄՈԳ-ի վրա,իսկ օրինակ լավ ֆիզիկոսը կամ կենսաբանը ցանկալի է,բայց պարտադիր չէ,որ գերազանց իմանա հայոց լեզու կամ պատմություն։Առաջարկում եմ նաև քչացնել սահմանային բալային միավորը,ըստ իս այն սահմանվել է բավականին բարձր,ամեն դեպքում կցանկանայ տեսնել նման շեմ սահմանելու հիմքերը։Բան այն է որ եթե ճիշտ եմ հասկանում օրինակ ասպիրանտուրա ընդունվելու համար նույնիսկ մաքսիմալ ՄՈԳ ունենալու դեպքում դիմորդից պահանջվում է առնվազն ունենալ մի քանի գիտական հոդվածներ,կամ այլ պարգևների հաշվին հաղթահարել շեմը,իսկ ինչո՞վ է այս միավորի պահանջը արդարացվում։ | ||
6 | Ալբերտ Գևորգյան 28.03.2019 20:23:37 | Կարծում եմ՝ դպրոցականների համար նշանակալի հաջողությունների ցանկը շատ սուղ է։ Կան մի շարք օլիմպիադաներ, որոնցից մեդալներ վաստակելը շատ դժվար ու պատվաբեր է, սակայն այդ օլիմպիադաների մեդալները չեն համարվում նշանակալի հաջողություններ։ Այդպիսի օլիմպիադաներից է "International Zhautykov Olympiad"-ը (IZhO) և "European Junior Olympiad in Informatics" (EJOI): Առաջարկում եմ այս օլիմպիադաներից բերած մեդալները ավելացնել նշանակալի հաջողությունների ցանկին։ Նաև կարելի է արտերկրում սովորելու հնարավորություն ընձեռնել միջպետական պայմանագրերով սովորողներին, քանի որ այդ ուսանողները ստանում են նոր գիտելիքներ՝ չհանդիսանալով ֆինանսական բեռ Հայաստանի Հանրապետության վրա։ | ||
7 | Ալբերտ Գևորգյան 29.03.2019 07:48:45 | Կան մի շարք եվրոպական հեղինակավոր ԲՈւՀ-եր առաջարկում են անվճար կամ շատ ցածր վարձով (օրինակ Շվեյցարիայում կամ Գերմանիայում), որոնք առաջարկում են շատ որակյալ ծրագրեր անվճար կամ շատ ցածր ուսման վարձով։ Սույն նախագծի մեջ "բացառությամբ անվճար ծրագրեր իրականացնող ԲՈՒՀերի" բառակապակցությունը արհեստականորեն սահմանաձակում է վերոհիշյալ ծրագրերում քաղաքացու սովորելու համար տարկետում ստանալու հնարավորությունները։ | ||
8 | Անդրանիկ Մուրադյան 29.03.2019 00:55:35 | Առաջրկում եմ վերանայել նաև մինչև 26 տարեկանը տարկետման տրամադրման հատվածը՝ որոշ մասնավոր դեպքերի համար։ Այս ժամկետը հաշվի չի առնում այն փաստը, որ օրինակ միջպետական կառավարական ծրագրերի սահմաններում արտերկրում սովորող կամ աշխարհի առաջատար բուհերում սովորող որոշ ուսանողներին չի տրվում բավարար ժամանակ գիտական աստիճան ստանալու համար։ Այն հաշվի չի առնում օտարերկրյա կրթական համակարգերի առանձնահատկությունները, նրանց բարդությունը, ուսման տևողությունը և ինչքան ժամանակ է անհրաժեշտ ֆորմալ պահանջներին համապատասխանելու համար։ Փաստորեն պետություն միջպետական համաձայնագրի շրջանակներում կամ արտասահմանյան առաջատար բուհերում սովորելու համար քաղաքացուն տրամադրելով տարկետում, որպես գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող անձ, հնավորություն տալիս է սկսել ուսուցումը, բայց հնարավորություն չի տալիս այն ավարտել։ Այդ իսկ պատճառով առաջարկում եմ․ Միջպետական համաձայնագրերի շրջանակներում օտարերկրյա բուհերում սովորող ուսանողների և աշխարհի առաջատար այլ բուհերում սովորող ուսանողների համար նախատեսել տարկետման տրամադրման կամ բանակից ազատման այլ կարգ կամ կառավարության որոշմամբ նմանատիպ դրության մեջ հայտնված քաղաքացիներին թույլ տալ բացառության կարգով ավարտել ուսումը և ստանալ գիտական աստիճան։ | ||
9 | Վահե Քարամյան 29.03.2019 23:15:28 | Եթե արդեն գոյություն ունի բազմապատկման գործակից, ՄՈԳ ի վրա մինիմալ շեմ դնելը համարում եմ անիմաստ։ | ||
10 | Տիգրան Գրիգորյան 30.03.2019 02:49:50 | Քանի որ նախագծի հիմնավորման մեջ նշված են բոլոր փոփոխությունների պատճառները, բացի տարկետում ստանալու համար բավարար միավորների և համամասնության գործակիցների արժեքների ընտրման սկզբունքից, առաջարկում եմ պահպանել նախկին անցողիկ միավորները՝ դրանք 60 և 65-ից սարքելով 40 և 45։ Հավասարակշռությունը չխախտելու համար, առաջարկում գործակիցները թողնել նույնը։ Որպես լրացում, քանի որ մագիստրատուրայի հարցազրույցի գործակիցը 1․25 է, այդ ավելցուկային 0․25 գործակիցը ավելացնեմ k4 ՄՈԳ-ի գործակցին այն դարձնելով 2.25: Առաջարկս հիմնված է մի քանի թերությունների վրա, որոնք առկա են նախագծում միավորների և գործակիցները սահմանումից։ 1․ Մագիստրատուրա դիմողների համար 2․75 գործակցով ՄՈԳ-ը թույլ է տալիս 89% ՄՈԳ-ով հավաքել անհրաժեշտ անցողիկ միավորը, մինչդեռ 2018թ․ հունիսի 1-ի կառավարության N 650-Ն որոշման մեջ նշված է, որ ՄՈԳ-ի արժեքը առնվազն պետք է լինի 90%: Այսինքն այս գործակցի պարագայում մյուս բոլոր հաջողությունները (հոդվածներ, զեկույցներ, մրցանակներ) ոչ մի դեր չեն խաղում։ Նման պարագայում կարելի օրենքում ուղղակի ֆիքսել 90% ՄՈԳ թիվը, և մնացած բոլոր կետերը հանել։ 2․ Ասպիրանտուրա դիմողների համար ակնհայտորեն բարդացել է անցողիկ շեմը հաղթահարելը։ Այսպես օրինակ 100% ՄՈԳ ունեցող ուսանողը, որը օրինակ նաև ունի 2 կամ ավելի միջազգային օլիմպիադաների դիպլոմներ + նախգահի մրցանակ կամ մրցանակներ առավելագույնը կարող է հավաքել 50 միավոր, որով չի հաղթահարվում անցողիկ շեմը։ Ընդ որում, այն պարագայում, երբ նա կարող է հոդվածներ ունենա գրած որոնք դեռ հաստատման պրոցեսի մեջ են։ 3. Նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ բարձր impact factor ունեցող ամսագրերում հաստատման և տպման փուլը բավականին երկար է տևում (մինչև 1․5 տարի)․ Խնդրում եմ հաշվի առնել, որ ուսանողը ելնելով այն նկատառումից որ հին օրենքով արդեն հավաքել էր անհրաժեշտ անցողիկ շեմը, որոշում է իր նոր հրապարակումը փորձել տպել բարձր impact factor ունեցող ամսագրում։ Միավորների այս փոփոխություններից հետո նա կկանգնի փաստի առաջ, քանի որ նա կարող էր այդ հոդվածը կարճ ժամկետներում տպել այլ թերթում, սակայն չի առել ելնելով գործող օրենքից։ Խնդրում եմ ընդունել այս առաջարկը վերը նշված խնդիրները լուծելու համար։ | ||
11 | Լևոն Բաղումյան 30.03.2019 21:32:04 | Առաջարկում եմ ԿԳՆ մաստագետներին օրենքի 9.1 կետում ակադեմիական վարկանշավորման կողմնակիությունը բացառելու համար www.shanghairanking.com կայքից բացի ընդգրկել նաև www.topuniversities.com և www.timeshighereducation.com կայքերը: Ավելացնեմ,որ այս երկու կայքերը օգտագործվում եմ նաև «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրում: | ||
12 | Վահե Թումանյան 01.04.2019 15:03:36 | <<Հայաստանում ֆրանսիական համալսարան>> հիմնադրամի (ՀՖՀՀ) ուսանողները, հանդիսանալով նաև Ֆրանսիայի <<Ժան Մուլեն Լիոն 3>> համալսարանի ուսանողներ, ուսման ավարտին բացի հայկական դիպլոմից նաև ստանում են ֆրանսիական դիպլոմ: Ուստի, եթե ՀՀ այլ համալսարանների դեպքում բակալավրի և մագիստրատուրայի գերազանցության շեմը հիմնականում ՄՈԳ-ի 90 տոկոս ցուցանիշն է, ապա ՀՖՀՀ-ում հայկական դիպլոմի գերազանցության շեմը կազմում է 70 տոկոս՝ համաձայն Պետական քննական հանձնաժողովի որոշման։ Ըստ այդմ` ՀՖՀՀ ուսանողները ուսման ավարտին ՄՈԳ-ի 70% ցուցանիշ ապահովելու դեպքում ստանում են հայկական գերազանցության միևնույն դիպլոմը, ինչ այլ համալսարանների դեպքում 90% ցուցանիշ ապահովելիս է հնարավոր։ Սակայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների ցուցանիշը հաշվարկելիս նման պարագայում ՀՖՀՀ ուսանողները հայտնվում են անհամեմատ ավելի անբարենպաստ իրավիճակում, քանզի վերցվում է իրենց ստացված ՄՈԳ-ը, որը թվային արտահայտմամբ ավելի ցածր է` չնայած նրան, որ այն կարող է ներկայացնել ստացված կրթության միևնույն մակարդակը։ Այդ իսկ պատճառով առաջարկում եմ հաշվի առնել ՀՖՀՀ-ում առկա գերազանցության շեմի ցուցանիշը, և գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների ցուցանիշը հաշվարկելիս մշակել հաշվարկման այնպիսի մեթոդաբանություն ՀՖՀՀ ուսանողների ՄՈԳ-ի համար, որպեսզի այն արտացոլի ստացված կրթության իրական մակարդակը, որը համեմատելի կլինի այլ համալսարանների ուսանողների ՄՈԳ-ի հետ` առանց այլ համալսարանների ուսանողների ՄՈԳ-ի վրա փոփոխություն ունենալու, և որը ՀՖՀՀ ուսանողներին կտրամադրի հավասար հնարավորություններ այլ համալսարանների ուսանողների հետ միասին։ | ||
13 | Aren Gevorgyan 05.04.2019 16:43:53 | Մագիստրատուրա դիմողների համար 2․75 գործակցով ՄՈԳ-ը թույլ է տալիս 89% ՄՈԳ-ով հավաքել անհրաժեշտ անցողիկ միավորը, մինչդեռ 2018թ․ հունիսի 1-ի կառավարության N 650-Ն որոշման մեջ նշված է, որ ՄՈԳ-ի արժեքը առնվազն պետք է լինի 90%: Այսինքն այս գործակցի պարագայում հավանական է, որ տաեկետում ստացողների թիվը գերազանցի 2019/2020 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատոցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի քանակին ։ Ուստի առաջարկում եմ ՄՈԳ-ի գործակիցը դարձնել 2,5։Այս դեպքում տարեկետում կստանան բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները որոնք իսկապես կարող են զբզղվել գիտությամբ։ Իսկ այն ուսանողները , որոնք չունեն անցողիկ բարձր ՄՈԳ և թերացել են ոչ մասնագիտական առարկաներից հավանական է որ ոչ մասնագիտական առարկաների վրա ծախսվող ժամանակը օգտագործել են մասնագիտական ոլորտում աշխատանքներ կատարելու համար, հետևաբար կունենան հոդվածներ ,գիտաժողովների զեկույցներ,գիտակրթական մրցանակներ և նույնպես կօգտվեն տարեկետման իրավունքից ։ | ||
14 | Դավիթ Համբարյան 07.04.2019 15:49:33 | Առաջարկում եմ ՄՈԳ-ի 90% շեմը հանել, նամանավանդ բակալավր դեպքում իմաստ չունի ընդհանրապես։ Քանի որ եթե 90% է ՄՈԳ-ը ուսանողը արդեն իսկ ստանում է տարկետում և իմաստ չունի մնացած գործակիցները իսկ եթե իմաստ ունի այսինքն պետք է հաշվարկվեն մնացած գործակիցները ուրեմն իջեցրեք շեմը։ Շեմը կարելի է իջեցնել մի պարզ պատճառով ևս ՝ կան ուսանողներ որոնց ՄՈԳ-ը չի հասնում առավելագույնի 90%-ին բայց ունեն գիտական հոդվածներ, գիտաժողովի զեկույցներ և նաև կարող են ծավալել գիտական գործնեություն։ Կամ ասենք որ մասնագիտական առրկաները 70% են կազմում ոչ մասնագիտականները 30% ու ասենք մասնագիտականներից ստացել է 20(100%) միավոր(հաշվենք 20 բալանոց համակարգով) իսկ ոչ մասնագիտականներից 13(65%) միավոր որը որ բավարարից բարձր(լավ) գնահատական է ՄՈԳ-ը լինում է 17.9( (100*70+65*30)/100=89.5 ) որն էլ որ դուրս է մնում մրցույթից։ ԵՎ նման լիքը օրինակներ։ Եթե մրցույթ է թող բոլորի համար լինի՝ բոլորը կարողանան դիմել և եթե անցողիկ բալը հավաքեն ստանան տարկետում։ Ոչ թե մեկնաբանեք սահմանափակումը այն բանով որ կատարում եք նշանակալի նվաճումներ ունեցողների ֆիլտրում։ Կան բազմաթիվ նշանակալի նվաճումներ ունեցողներ որոնց ՄՈԳ-ը 90%-ի չի հասնում։ | ||
15 | Նարեկ Կարապետյան 07.04.2019 17:44:07 | Որոշմամբ սահմանված է գիտական հոդվածների հետևյալ ընդունելի շրջանակը. «Գիտական հրապարակումներ (հոդվածներ): Գիտական հոդված` «Web of Knowledge» և «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում, ինչպես նաև բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրում հրապարակված՝ հղման ենթակա հոդված»։ Այս պայմանի պարագայում նշանակալի նվաճումների հնարավոր ցանկից դուրս են գալիս ՀՀ-ից դուրս տպագրված և «Web of Knowledge» կամ «Scopus» միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում չընդգկված հոդվածները, որոնք սակայն կարող են բավարարել օրինակ ասպիրանտից հրապարակման պահանջվող հոդվածների պահանջներին։ Առաջարկում եմ լայնացնել ընդունելի հոդվածների շրջանակը՝ այդտեղ ներառելով նաև օրինակ այլ երկրների Բարձրագույն որակավորման պատասխանատու մարմինների կողմից ընդունելի պարբերականներում տպագրված հոդվածները։ | ||
16 | Վազգեն Միքայելյան 08.04.2019 14:33:50 | Կարծում եմ, որ 19 ՄՈԳ (20 հնարավորից), արտերկրում տեղի ունեցած գիտաժողովներում 2 զեկույց և իր ղեկավարի հետ միասին 2 տպագրված հոդված (ԲՈԿ֊ի կողմից հաստատված ամսագրում) ունեցող մագիստրատուրայի ուսանողը արժանի է ուսումը ասպիրանտուրայում շարունակելու հնարավորություն ստանալ, բայց ըստ ձեր կողմից սահմանված չափանիշների տվյալ ձեռքբերումներով անձը չի հավաքում անցողիկ շեմին համապատասխանող միավորները։ Հաշվի առնելով այս հանգամանքը, առաջարկում եմ վերանայել ասպիրանտուրա ընդունվել ցանկացողների համար սահմանված անցողիկ շեմը կամ կատարել որոշակի փոփոխություններ համապատասխան բալային համակարգերում։ | ||
17 | Դավիթ Մարտիրոսյան 09.04.2019 01:15:43 | Արտերկրի առաջատար բուհերում կրթաթոշակի տրամադրումը ոչ միշտ է պայմանավորված դիմորդի բացառիկ տվյալներով։ Հաճախ ուղղակի այն չի տրամադրվում, որովհետև ուսման վարձը արդեն իսկ բավականին ցածր է, կամ այն չի տրամադրվում, որովհետև առհասարակ նախատեսված չէ, կամ այն չի տրամադրվում առաջին տարվա ուսանողներին, կամ տրամադրվում է, բայց միայն մեկ տարով և ամեն տարի պետք է կրկին դիմել, և այլն։ Դեպքերը շատ են։ Կրթաթոշակի առկայության գործող պահանջը դիմորդին արհեստականորեն կարող է զրկել այն առաջատար կրթօջախներում ուսանելու հնարավորությունից, որտեղ ուսման վարձը կազմում է ընդամենը մի քանի հարյուր հազար դրամ։ Այդպիսի համալսարաններ կան օրինակ Գերմանիայում և Շվեյցարիայում, որոնք պետական ֆինանսավորում ունեն։ Դրանց ոչ միայն 50, այլ նույնիսկ 10 լավագույնների ցանկում կարելի է տեսնել՝ կախված մասնագիտությունից։ Հաշվի առնելով, որ նույնիսկ Հայաստանում արդեն տարեկան 1-2 մլն դրամ ուսման վարձը նորություն չէ, և օրինակ 89.1 տոկոս բակալավրիատի ՄՈԳ ունեցող ուսանողը առանց կրթաթոշակի կարող է տարկետում ստանալ Հայաստանում՝ վճարելով ավելի բարձր ուսման վարձ, առաջարկում եմ, ելնելով արդարության սկզբունքից, 9.1 կետում « կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների» բառերը փոխարինել «ուսման տարեկան վարձի 70 տոկոսը ծածկող կրթաթոշակի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կամ տարեկան 2 մլն դրամին համարժեք գումարը չգերազանցող տարեկան վարձով կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների» բառերով։ | ||
18 | Դավիթ Մարտիրոսյան 09.04.2019 01:16:09 | Հաշվի առնելով տարբեր բուհերում/երկրներում «գերազանցության» շեմի զգալի տարբերությունները(օրինակ, Բրիտանիայում այդ շեմը 70 տոկոսն է, ԱՄՆ-ում՝ 93 տոկոս է, Գերմանիայում՝ 83)՝ առաջարկում եմ դիտարկել E4 կոմպոնենտի հաշվման հետևյալ մոդելը. եթե ուսանողը հաղթահարել է իր բուհի գերազանցության շեմը, ապա ուղղակի վերցնել E4=20։ Եթե ուսանողի ՄՈԳ-ը ցածր է գերազանցության շեմից, ապա վերցնել E4=(ՄՈԳ/ԳՄՈԳ)x20, որտեղ ԳՄՈԳ-ը տվյալ բուհի գերազանցության շեմն է։ E4-ի այսպիսի սահմանման դեպքում k4 կշիռը մագիստրատուրա ընդունվողների համար k4=2.75-ից անհրաժեշտ կլինի իջեցնել 2.5, իսկ ավելացած 0.25-ը կարելի է տալ E1-ի կշռին՝ սահմանելով k1=0.75։ E4-ի այս մոդելի դեպքում ասպիրանտուրա ընդունվողների համար համամասնության k1-k4 նախկին գործակիցները մնում են անփոփոխ։ |