Добавить в избранное
Находится в правительстве РА
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
93 - За
-
4 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նունե Եփրեմյան 21.03.2019 18:42:45 | Նախագիծը լավն է, ըստ էության այդ ոլորտի հետ շփվում են հաշվապահները: | Ընդունվել է ի գիտություն | |
2 | Լիլիթ Սարդարյան 22.03.2019 12:28:05 | Շատ լավ փոփոխություն է, տնտեսվարողները կազատվեն բիզնեսի գրանցման գործընթացի անհարկի հետաձգումներից և քաշքշուկներից, քանի որ մրցակցությունը կապահովվի սպասարկման որակի անհամեմատ բարելավում | Ընդունվել է ի գիտություն | |
3 | Մելինե Հովհաննիսյան 22.03.2019 12:30:08 | Կարծում եմ շատ լավ որոշում է, հատկապես ամսվա վերջին օրը պետռեգիստրում Ա/Ձ-ը գրանցվելու դեպքում, քանզի չիրազեկման պատճառով Ա/Ձ –ները գործունեություն չիրականացնելով ստիպված են լինում այդ մեկ օրվա համար 5.000 դրամ վճարել: | Ընդունվել է ի գիտություն | |
4 | Գոհար Սարգսյան 22.03.2019 12:30:20 | Շատ լավ նախագիծ է, ես կողմ եմ: | Ընդունվել է ի գիտություն | |
5 | Լուսինե Սարգսյան 22.03.2019 12:34:54 | Քանի որ մարզերում պետռեգիստրում մնացել են մեկական աշխատողներ, խնդիր է առաջանում, եթե պետռեգիստրի այդ միակ աշխատողը արձակուրդ է գնում, կամ հիվանդանում է և բացակայում, ստիպված պետք է գրանցելու համար գնանք հարևան քաղաք: Գոնե այլընտրանքներ կունենանք էս դեպքում | Ընդունվել է ի գիտություն | |
6 | Աննա Մեսրոպյան 22.03.2019 12:37:06 | Բավականին ստացված նախագիծ է, պետռեգիստրում երբեմն չեն զգուշացնում նոր բացված Ա/Ձ-ներին նրանց մոտ առաջացող հարկային պարտավորությունների կամ ասենք 20 օրվա ընթացքում հարկման ռեժիմի հայտարարության ուղարկելու մասին, հաշվապահների կողմից սպասարկվելու դեպքում կարծում եմ նմանատիպ խնդիրներ այլևս չեն առաջանա: | Ընդունվել է ի գիտություն | |
7 | Լիաննա Մանուկյան 22.03.2019 12:38:01 | Փոփոխությունը լավն է: Պետռեգիստրում գրանցվելիս շատ կարևոր հարցեր կան, որոնք պետք է հարկ վճարողն իմանա, որպեսզի հետագա խնդիրներից խուսափի՝ հարկման ռեժիմի ընտրության հետ կապված, համապատասխամ հաշվետվությունները ժամանակին ներկայացնելու հետ կապված և այսպես շարունակ: Հաշվապահական գրասենյակներում այդ ամենի մասին անկասկած կտեղեկանան: | Ընդունվել է ի գիտություն | |
8 | Գարեգին Մարգարյան 22.03.2019 12:39:04 | Շատ լավ որոշում է, պետռեգիստրի որոշ գրասենյակներում դեռևս աշխատում են հին ոճով և կարող է գրանցումը անտեղի հետաձգեն: | Ընդունվել է ի գիտություն | |
9 | Աիդա Շիրինյան 22.03.2019 12:39:36 | Շատ լավ որոշում է, իրականում Ռեգիստրի աշխատակիցը նոր Ա/Ձ գրանցելիս չի զգուշացնում, որ եթե ամսվա վերջին օրը գրանցվում է, հարկեր են գոյանում, կարելի է հաջորդ ամսվա 1-ին գրանցվել: | Ընդունվել է ի գիտություն | |
10 | Anna Hovhannisyan 22.03.2019 12:39:43 | Շատ լավ որոշում է, քանի որ պետռեգիստրում հարկման ռեժիմ ընտրելը առանց հաշվապահի հետ խորհրդակցության կարող է շատ վատ հետևանքներ ունենալ: | Ընդունվել է ի գիտություն | |
11 | Ասյա Պողոսյան 22.03.2019 12:49:05 | Հիմնականում մարզերում պետռեգիստրում մնացել են մեկական աշխատողներ և եթե պետռեգիստրի այդ միակ աշխատողը արձակուրդ է գնում ,ստիպված պետք է գրանցելու համար գնանք հարևան քաղաք: Գոնե այլընտրանքներ կունենանք էս դեպքում | Ընդունվել է ի գիտություն | |
12 | Էրիկ Խառատյան 22.03.2019 12:49:34 | Պետռեգիստրի հերթերից պրծանք, շատ լավ որոշում է: Աշխատակցի արձակուրդի ժամանակ էլ գնա ուրիշ քաղաք: | Ընդունվել է ի գիտություն | |
13 | Հասմիկ Գոզեյան 22.03.2019 12:51:21 | Շատ լավ որոշում է, ամսվա վերջին օրը պետռեգիստրում Ա/Ձ-ն գրանցվելուց չեն զգուշացնում, որ մեկ օրվա համար 5000 դրամ պետք է վճարենք և շրջանառության հարկի հայտարարության մասին: | Ընդունվել է ի գիտություն | |
14 | Էդիտա Կարապետյան 22.03.2019 12:51:31 | Շատ լավ նախագիծ է, ըստ էության նոր գրանցվող բիզնեսի առաջին շփումը հիմնականում հաշվապահների հետ է, նրանք էլ կիրականացնեն այդ գործառույթները | Ընդունվել է ի գիտություն | |
15 | Կարեն Հովհաննիսյան 22.03.2019 12:53:15 | Այս պահին նոտարները այս գործառույթը անհամեմատ թանկ են իրականացնում, ընդ որում՝ եթե չեմ սխալվում ծառայության գումարի չափը իրենք չեն որոշում, որպեսզի հաշվապահները կարողանան այս գործառույթը արդյունավետ իրականացնեն, պետք է պետտուրքից բացի իրենց ծառայության գումարի չափը իրենք որոշեն | Ընդունվել է ի գիտություն | |
16 | Մանե Աբրհամյան 22.03.2019 12:55:23 | Բիզնեսի հիմնադրման գործընթացը ավելի պարզ դարձնելու համար շատ լավ նախաձեռնություն է | Ընդունվել է ի գիտություն | |
17 | Սեդա Ստեփանյան 22.03.2019 13:00:34 | Բիզնեսի հիմնադրման գործընթացը առավել պարզ դարձնելու համար շատ լավ նախաձեռնություն է | Ընդունվել է ի գիտություն | |
18 | Արմինե Սարիբեկյան 22.03.2019 13:01:23 | Բոլոր նորմալ զարգացած երկրներում պետական սպասարկման գործառույթները հիմնականում պատվիրակվում են մասնավոր հատվածին, ընդ որում, քանի որ Հայաստանում առկա են բազմաթիվ ոչ պրոֆեսիոնալ և «մոտավոր» հաշվապահներ, շատ լավ է, որ որոշակի ցենզեր է սահմանվել: | Ընդունվել է ի գիտություն | |
19 | Ռուզաննա Վիրաբյան 22.03.2019 13:19:20 | որոշում լավն է նաև այն առումով, որ պետռեգիստրի հերթերից ազատվեցինք | Ընդունվել է ի գիտություն | |
20 | Նունե Մելոյան 22.03.2019 13:33:41 | Հիմնականում ռեգիստրներում մեկական աշխատող է: Աշխատողի բացակայության դեպքում խնդիրներ է առաջանում գրանցումների կամ փոփոխությունների հետ կապված, և մարդիկ ստիպված պետք է այլ քաղաք գնան իրենց գործերը կարգավորելու համար, որն էլ լրացուցիչ ժամանակի և ֆինանսների հետ է կապված: Ցանկալի է այլընտրանքային տարբերակ ունենալը: | Ընդունվել է ի գիտություն | |
21 | Տիգրան Կարապետյան 22.03.2019 13:33:55 | Լավ նախագիծ է, ճիշտ է որ հաշվապահական գրասենյակները ունենան նման գործառույթ, որը կարող են շատ բարձր մակարդակով իրականացնել | Ընդունվել է ի գիտություն | |
22 | Սյունե Սարոյան 22.03.2019 13:43:28 | Շատ լավ կլինի, որովհետև մարզերում մնացել են մեկական աշխատող ու նրանց բացակայության ժամանակ ստիպված ենք լինում գնալ այլ քաղաք: Իսկ այս դեպքում կազատվենք ավելորդ ծախսերց ու քաշքշուկից: | Ընդունվել է ի գիտություն | |
23 | Հովիկ Մամաջանյան 22.03.2019 14:03:39 | Սա ճիշտ կլինի, քանի որ պետռեգիստրում շատ հաճախ չեն զգուշացնում, որ 20 օրվա մեջ պիտի շրջհարկ վճարող համարվելու համար հայտարարություն տանք, իսկ հաշվապահները հաստատ կասեն: | Ընդունվել է ի գիտություն | |
24 | Հռիփսիմե Ադամյան 22.03.2019 14:16:06 | Շատ լավ նախագիծ է, այս դեպքում գոնե այլընտրանք կլինի, այլևս կարիք չի լինի գրանցվելու համար գնալ այլ քաղաքներ, միայն այն պատճառով, որ պետռեգիստրի միակ աշխատողը արձակուրդ է գնում, կամ հիվանդանում է և բացակայում: | Ընդունվել է ի գիտություն | |
25 | Լարիսա Մանասյան 22.03.2019 14:17:33 | Կարծում եմ սա շատ լավ նախագիծ է, քանի որ երբեմն խնդիրներ է առաջանում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ կազմակերպություն գրանցելու ժամանակ՝ կապված պետռեգիստրի միակ աշխատակցի ինչ-ինչ պատճառներով բացակայելու հանգամանքով: Այս փոփոխությունը հնարավորություն կընձեռի բիզնեսի հիմնադրման համար առավել մատչելի և հասանելի պայմաններ ստեղծել: | Ընդունվել է ի գիտություն |