Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Նունե Եփրեմյան 21.03.2019 18:42:45 Նախագիծը լավն է, ըստ էության այդ ոլորտի հետ շփվում են հաշվապահները: Ընդունվել է ի գիտություն
2 Լիլիթ Սարդարյան 22.03.2019 12:28:05 Շատ լավ փոփոխություն է, տնտեսվարողները կազատվեն բիզնեսի գրանցման գործընթացի անհարկի հետաձգումներից և քաշքշուկներից, քանի որ մրցակցությունը կապահովվի սպասարկման որակի անհամեմատ բարելավում Ընդունվել է ի գիտություն
3 Մելինե Հովհաննիսյան 22.03.2019 12:30:08 Կարծում եմ շատ լավ որոշում է, հատկապես ամսվա վերջին օրը պետռեգիստրում Ա/Ձ-ը գրանցվելու դեպքում, քանզի չիրազեկման պատճառով Ա/Ձ –ները գործունեություն չիրականացնելով ստիպված են լինում այդ մեկ օրվա համար 5.000 դրամ վճարել: Ընդունվել է ի գիտություն
4 Գոհար Սարգսյան 22.03.2019 12:30:20 Շատ լավ նախագիծ է, ես կողմ եմ: Ընդունվել է ի գիտություն
5 Լուսինե Սարգսյան 22.03.2019 12:34:54 Քանի որ մարզերում պետռեգիստրում մնացել են մեկական աշխատողներ, խնդիր է առաջանում, եթե պետռեգիստրի այդ միակ աշխատողը արձակուրդ է գնում, կամ հիվանդանում է և բացակայում, ստիպված պետք է գրանցելու համար գնանք հարևան քաղաք: Գոնե այլընտրանքներ կունենանք էս դեպքում Ընդունվել է ի գիտություն
6 Աննա Մեսրոպյան 22.03.2019 12:37:06 Բավականին ստացված նախագիծ է, պետռեգիստրում երբեմն չեն զգուշացնում նոր բացված Ա/Ձ-ներին նրանց մոտ առաջացող հարկային պարտավորությունների կամ ասենք 20 օրվա ընթացքում հարկման ռեժիմի հայտարարության ուղարկելու մասին, հաշվապահների կողմից սպասարկվելու դեպքում կարծում եմ նմանատիպ խնդիրներ այլևս չեն առաջանա: Ընդունվել է ի գիտություն
7 Լիաննա Մանուկյան 22.03.2019 12:38:01 Փոփոխությունը լավն է: Պետռեգիստրում գրանցվելիս շատ կարևոր հարցեր կան, որոնք պետք է հարկ վճարողն իմանա, որպեսզի հետագա խնդիրներից խուսափի՝ հարկման ռեժիմի ընտրության հետ կապված, համապատասխամ հաշվետվությունները ժամանակին ներկայացնելու հետ կապված և այսպես շարունակ: Հաշվապահական գրասենյակներում այդ ամենի մասին անկասկած կտեղեկանան: Ընդունվել է ի գիտություն
8 Գարեգին Մարգարյան 22.03.2019 12:39:04 Շատ լավ որոշում է, պետռեգիստրի որոշ գրասենյակներում դեռևս աշխատում են հին ոճով և կարող է գրանցումը անտեղի հետաձգեն: Ընդունվել է ի գիտություն
9 Աիդա Շիրինյան 22.03.2019 12:39:36 Շատ լավ որոշում է, իրականում Ռեգիստրի աշխատակիցը նոր Ա/Ձ գրանցելիս չի զգուշացնում, որ եթե ամսվա վերջին օրը գրանցվում է, հարկեր են գոյանում, կարելի է հաջորդ ամսվա 1-ին գրանցվել: Ընդունվել է ի գիտություն
10 Anna Hovhannisyan 22.03.2019 12:39:43 Շատ լավ որոշում է, քանի որ պետռեգիստրում հարկման ռեժիմ ընտրելը առանց հաշվապահի հետ խորհրդակցության կարող է շատ վատ հետևանքներ ունենալ: Ընդունվել է ի գիտություն
11 Ասյա Պողոսյան 22.03.2019 12:49:05 Հիմնականում մարզերում պետռեգիստրում մնացել են մեկական աշխատողներ և եթե պետռեգիստրի այդ միակ աշխատողը արձակուրդ է գնում ,ստիպված պետք է գրանցելու համար գնանք հարևան քաղաք: Գոնե այլընտրանքներ կունենանք էս դեպքում Ընդունվել է ի գիտություն
12 Էրիկ Խառատյան 22.03.2019 12:49:34 Պետռեգիստրի հերթերից պրծանք, շատ լավ որոշում է: Աշխատակցի արձակուրդի ժամանակ էլ գնա ուրիշ քաղաք: Ընդունվել է ի գիտություն
13 Հասմիկ Գոզեյան 22.03.2019 12:51:21 Շատ լավ որոշում է, ամսվա վերջին օրը պետռեգիստրում Ա/Ձ-ն գրանցվելուց չեն զգուշացնում, որ մեկ օրվա համար 5000 դրամ պետք է վճարենք և շրջանառության հարկի հայտարարության մասին: Ընդունվել է ի գիտություն
14 Էդիտա Կարապետյան 22.03.2019 12:51:31 Շատ լավ նախագիծ է, ըստ էության նոր գրանցվող բիզնեսի առաջին շփումը հիմնականում հաշվապահների հետ է, նրանք էլ կիրականացնեն այդ գործառույթները Ընդունվել է ի գիտություն
15 Կարեն Հովհաննիսյան 22.03.2019 12:53:15 Այս պահին նոտարները այս գործառույթը անհամեմատ թանկ են իրականացնում, ընդ որում՝ եթե չեմ սխալվում ծառայության գումարի չափը իրենք չեն որոշում, որպեսզի հաշվապահները կարողանան այս գործառույթը արդյունավետ իրականացնեն, պետք է պետտուրքից բացի իրենց ծառայության գումարի չափը իրենք որոշեն Ընդունվել է ի գիտություն
16 Մանե Աբրհամյան 22.03.2019 12:55:23 Բիզնեսի հիմնադրման գործընթացը ավելի պարզ դարձնելու համար շատ լավ նախաձեռնություն է Ընդունվել է ի գիտություն
17 Սեդա Ստեփանյան 22.03.2019 13:00:34 Բիզնեսի հիմնադրման գործընթացը առավել պարզ դարձնելու համար շատ լավ նախաձեռնություն է Ընդունվել է ի գիտություն
18 Արմինե Սարիբեկյան 22.03.2019 13:01:23 Բոլոր նորմալ զարգացած երկրներում պետական սպասարկման գործառույթները հիմնականում պատվիրակվում են մասնավոր հատվածին, ընդ որում, քանի որ Հայաստանում առկա են բազմաթիվ ոչ պրոֆեսիոնալ և «մոտավոր» հաշվապահներ, շատ լավ է, որ որոշակի ցենզեր է սահմանվել: Ընդունվել է ի գիտություն
19 Ռուզաննա Վիրաբյան 22.03.2019 13:19:20 որոշում լավն է նաև այն առումով, որ պետռեգիստրի հերթերից ազատվեցինք Ընդունվել է ի գիտություն
20 Նունե Մելոյան 22.03.2019 13:33:41 Հիմնականում ռեգիստրներում մեկական աշխատող է: Աշխատողի բացակայության դեպքում խնդիրներ է առաջանում գրանցումների կամ փոփոխությունների հետ կապված, և մարդիկ ստիպված պետք է այլ քաղաք գնան իրենց գործերը կարգավորելու համար, որն էլ լրացուցիչ ժամանակի և ֆինանսների հետ է կապված: Ցանկալի է այլընտրանքային տարբերակ ունենալը: Ընդունվել է ի գիտություն
21 Տիգրան Կարապետյան 22.03.2019 13:33:55 Լավ նախագիծ է, ճիշտ է որ հաշվապահական գրասենյակները ունենան նման գործառույթ, որը կարող են շատ բարձր մակարդակով իրականացնել Ընդունվել է ի գիտություն
22 Սյունե Սարոյան 22.03.2019 13:43:28 Շատ լավ կլինի, որովհետև մարզերում մնացել են մեկական աշխատող ու նրանց բացակայության ժամանակ ստիպված ենք լինում գնալ այլ քաղաք: Իսկ այս դեպքում կազատվենք ավելորդ ծախսերց ու քաշքշուկից: Ընդունվել է ի գիտություն
23 Հովիկ Մամաջանյան 22.03.2019 14:03:39 Սա ճիշտ կլինի, քանի որ պետռեգիստրում շատ հաճախ չեն զգուշացնում, որ 20 օրվա մեջ պիտի շրջհարկ վճարող համարվելու համար հայտարարություն տանք, իսկ հաշվապահները հաստատ կասեն: Ընդունվել է ի գիտություն
24 Հռիփսիմե Ադամյան 22.03.2019 14:16:06 Շատ լավ նախագիծ է, այս դեպքում գոնե այլընտրանք կլինի, այլևս կարիք չի լինի գրանցվելու համար գնալ այլ քաղաքներ, միայն այն պատճառով, որ պետռեգիստրի միակ աշխատողը արձակուրդ է գնում, կամ հիվանդանում է և բացակայում: Ընդունվել է ի գիտություն
25 Լարիսա Մանասյան 22.03.2019 14:17:33 Կարծում եմ սա շատ լավ նախագիծ է, քանի որ երբեմն խնդիրներ է առաջանում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու կամ կազմակերպություն գրանցելու ժամանակ՝ կապված պետռեգիստրի միակ աշխատակցի ինչ-ինչ պատճառներով բացակայելու հանգամանքով: Այս փոփոխությունը հնարավորություն կընձեռի բիզնեսի հիմնադրման համար առավել մատչելի և հասանելի պայմաններ ստեղծել: Ընդունվել է ի գիտություն