Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԹԻՎ N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացվելու կարգը սահմանելու մասին» N 1110-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝

          1)Որոշման վերնագրում «ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ» բառերով:

          2) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «փաստաբանական» բառից հետո լրացնել «և հաշվապահական» բառերը:

  1. Որոշման հավելված N 1-ով հաստատված կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

          1)Կարգի վերնագրում «ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ» բառերով:

          2)Կարգի 2-րդ կետը լրացնել նոր 3.1 ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝

          «3.1) Վերջին մեկ տարվա ընթացքում տարեկան առնվազն 20 մլն դրամի չափով հարկվող շրջանառություն ունեցող հաշվապահական գրասենյակը, որը                               գործունեություն է իրականացնում առնվազն վերջին 3 տարվա ընթացքում և որն ունի առնվազն 3 հաշվապահի կամ աուդիտորի որակավորում ունեցող աշխատող:»

           3)Կարգը լրացնել 8.1-ին նոր կետով հետևյալ բովանդակությամբ՝

           «8.1. Իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի               պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները իրականացնելու համար հաշվապահական գրասենյակները վճարում               են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված  նոտարների համար նախատեսված վճարի չափին համարժեք վճար:

           4) Կարգի 9-րդ կետում «փաստաբանական կամ նոտարական» բառերը փոխարինել «փաստաբանական, հաշվապահական կամ նոտարական» բառերով:

           5) Կարգի 22-րդ կետում «փաստաբանը կամ փաստաբանական» բառերը փոխարինել «փաստաբանը, փաստաբանական կան հաշվապահական» բառերով:

           6) Կարգի 24-րդ կետում «փաստաբանի կամ փաստաբանական» բառերը փոխարինել «փաստաբանի, փաստաբանական կամ հաշվապահական» բառերով:

  1. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելված N 2-ով հաստատված պայմանագրում (այսուհետ՝ Պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունը՝

          1) Պայմանագրի 3.3-րդ կետում «փաստաբանական կամ նոտարական» բառերը  փոխարինել «փաստաբանական, հաշվապահական կամ նոտարական» բառերով:

  1. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Քննարկվել է

    20.03.2019 - 04.04.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11892

Տպել

Առաջարկներ`

Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն ՀԿ

04.04.2019

Անհրաժեշտ է հիմնավորել նոր օպերատորներին առաջադրվող չափանիշների պահանջը: Ինչու՞ է առաջարկվում սահմանել, որ ունենան վերջին մեկ տարվա ընթացքում տարեկան առնվազն 20 մլն դրամի չափով հարկվող շրջանառություն, գործունեություն իրականացնեն առնվազն վերջին 3 տարվա ընթացքում և ունենան առնվազն 3 հաշվապահի կամ աուդիտորի որակավորում ունեցող աշխատող: Արդյոք սա մրցակցային անհավասար վիճակում չի դնի ավելի փոքր շրջանառություն և քիչ թվով աշխատողներ ունեցող հաշվապահական գրասենյակներին: Արդյոք չի կարող նորաստեղծ հաշվապահական գրասենյակն էլ արհեստավարժ 2 հաշվապահով ու 20 մլն դրամի չհասնող շրջանառությամբ հաջողությամբ իրականացնել բիզնեսի հիմնադրման գործընթացը: Ի դեպ, փոփոխության մեջ առաջարկվող չափանիշները կարող են վնասել առաջին հերթին մարզերում գործող կամ հիմնադրվող հաշվապահական փոքր գրասենյակներին: Բիզնեսի հիմնադրման գործընթաց իրականացնելուց զրկված լինելով նրանք կարող են զրկվել նաև պոտենցիալ հաճախորդներից, որոնք բիզնես հիմնադրելու համար կդիմեն սույն փոփոխությամբ առաջարկվող հաշվապահական գրասենյակներին, որից հետո էլ կդառնան նրանց հաճախորդը: Տարեկան հարկվող շրջանառության չափի ու աշխատակազմի քանակի չափանիշների սահմանման դեպքում պետք է բերվի օբյեկտիվ կամ հիմնավորված պատճառ: Օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նկատակից զուրկ տարբերակված մոտեցումը խտրականության արգելքի սկզբունքի խախտում է հանդիսանում(Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-881 որոշումը, 4-րդ և 5-րդ կետեր:): Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճիռներում նշել է, որ վերաբերմունքում տարբերությունը խտրական է, եթե այն չունի օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում, այսինքն, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ կամ եթե չկա կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցություն (Տե՛ս Ֆաբրիսն ընդդեմ Ֆրանսիայի (Fabris v. France) գործով 07.02.2013թ. վճիռ, գանգատ թիվ 16574/08, կետ 56: Մազուրեկն ընդդեմ Ֆրանսիայի (Mazurek v. France) գործով 01.05.2000թ. վճիռը, գանգատ թիվ 34406/97, կետ 46 և 48:): Այսպիսով, վերը նշված չափանիշների կիրառմամբ կարգավորումը չունի որևէ օբյեկտիվ և ողջամիտ արդարացում, և պարզ չէ, թե ինչ իրավաչափ նպատակ է հետապնդում: Հետևաբար, առաջարկում եմ սույն փոփոխությունը կատարելու հիմնավորման մեջ բերել օպերատորներին ներկայացվող չափանիշների սահմանման հիմնավոր պատճառաբանությունը կամ չկիրառել օբյեկտիվ հիմքից և իրավաչափ նպատակից զուրկ տարբերակված մոտեցում:

Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն ՀԿ

04.04.2019

Սույն նախագծի հիմնավորման տեքստում չկա նոր օպերատորներ ներգրավելու պատճառաբանված հիմնավորում, այլ միայն նշված է, որ <<բիզնեսի հիմնադրման համար առավել մատչելի և հասանելի պայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է ներգրավել նոր օպերատորների>>: Արդարացիորեն հարց է ծագում. ի՞նչ պատճառաբանված հիմնավորում կա, որ այս փոփոխությամբ ներգրավվող նոր օպերատորները առավել մատչելի և հասանելի պայմաններ կապահովեն: Նշված չէ նաև ինչն է պատճառը, որ մինչ այժմ գործող օպերատորները չեն ապահովել առավել մատչելի և հասանելի պայմաններ: Առաջարկում եմ հիմնավորման մեջ անդրադառնալ վերը նշված հարցերին՝ հիմնավոր պատճառաբանություններով, ինչպես նաև նշել այն ուսումնասիրության արդյունքները, որոնք հիմք են դարձել այս լրացումը կատարել՝ առաջարկելով նոր օպերատորներ ներգրավել:

Տիգրան Սարաֆյան

03.04.2019

վերապահում պետք է մոտենալ, ինչքանով կլինի մրցակցային պայմանները կապահովվեն և ոչ թե արդեն որոշել են անփանց ու ուղղորդեն,

Տեսնել ավելին