Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների բովանդակությունը, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման միջոցառումները սահմանելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-----------------------2017 թվականի N –Ն
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 60.3-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանների բովանդակությունը, ինչպես նաև ընդերքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման միջոցառումները` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
-ի N -Ն որոշման
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
- Ընդերքօգտագործման թափոնների (այսուհետ՝ թափոններ) կառավարումը և վերամշակումն իրականացվում է դրանց կառավարման և վերամշակման պլաններին համապատասխան:
- Թափոնների կառավարման պլանը պետք է պարունակի՝
1) թափոնների բնութագրումը.
2) թափոնների առաջացման աղբյուրների (տեխնոլոգիական գործընթացներ) նկարագիրը.
3) տեղեկատվություն առաջացող թափոնների հնարավոր ծավալների մասին.
4) առաջացած թափոնների վերամշակման կամ վնասազերծման եղանակները.
5) տեղեկատվություն թափոնների օբյեկտների՝ ըստ վտանգավորության դասակարգման և կառավարման վերաբերյալ.
6) տվյալներ թափոնների օբյեկտների տեղադիրքի, կանխատեսումներ դրանց ծավալների ավելացման հաճախականության կամ պարբերականության վերաբերյալ.
7) թափոնների փոխադրման, տեղադրման եղանակի և պահեստավորման նկարագրությունը.
8) տեղեկություններ թափոնների վերջնական տեղադրման վայրի մասին.
9) արտակարգ իրավիճակների առաջացման հնարավորության, դրանց հետևանքների տեղայնացման և վերացման միջոցառումների մասին տեղեկություններ.
10) արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանը.
11) անվտանգության կառավարման համակարգերի տեղակայվածությունը.
12) թափոնների հետ վարվելու և դրանց գոյացման ծավալների ու վտանգավորության աստիճանի նվազեցման մեթոդական ցուցումներ.
13) թափոնների հնարավոր բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի (մթնոլորտային օդ, հող, ջրային ռեսուրսներ, կենսաբազմազանություն) և մարդկանց առողջության վրա, ինչպես նաև դրանց կանխարգելման և մեղմման միջոցառումները, այդ թվում՝ նաև թափոնների օբյեկտների փակման ընթացքում կամ փակումից հետո.
14) թափոնների օբյեկտների և հարակից տարածքների շրջակա միջավայրի դիտանցման, պահպանման և հսկողության ընթացակարգերը, այդ թվում՝ թափոնների օբյեկտների վերջնական փակման և փակումից հետո.
15) թափոնների կառավարման համար անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություններ:
3. Թափոնների վերամշակման պլանը պետք է պարունակի՝
1) թափոնները դրանց վերամշակման օբյեկտ փոխադրման համակարգի նկարագիրը.
2) տվյալներ վերամշակման օբյեկտի տեղադիրքի, կանխատեսումներ դրա ծավալի ավելացման հաճախականության կամ պարբերականության վերաբերյալ.
3) թափոնների վերամշակման օբյեկտում պահեստավորվող թափոնների բնութագրումն ըստ դրանց տեսակների, վտանգավորության դասի և ծավալների.
4) թափոնների վերամշակման և վնասազերծման եղանակները, որոնց այլընտրանքային տարբերակների գնահատումը կատարվում է՝ հաշվի առնելով լավագույն հնարավոր տեխնոլոգիաները, որպեսզի՝
ա. առավելագույնս օգտագործել ընդերքօգտագործման թափոնների այլընտրանքային օգտագործման հնարավորությունները (օրինակ` օգտագործումն որպես լցանյութ, օգտագործումն այլ հանքահորերի տեղամասերի վերակառուցման ընթացքում, օգտագործումը հորատանցքերի ետլիցքի ընթացքում).
բ. ապահովել ընդերքօգտագործման թափոնների մշակման ընթացքում պահանջվող տեխնիկական պայմանները՝ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել ցանկացած վտանգ` շրջակա միջավայրի անվտանգության տեսանկյունից (օրինակ` պիրիտազրկում և բուֆերային նյութի ավելացում).
5) ռիսկերի գնահատումը՝ հավանական բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի (մթնոլորտային օդ, հող, ջրային ռեսուրսներ, կենսաբազմազանություն), հարակից և/կամ ազդակիր համայնքների, պատմանական, մշակութային և բնության հուշարձանների վրա.
6) թափոնների վերամշակման համար անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություններ.
7) թափոնների վերամշակման օբյեկտի և հարակից տարածքների դիտանցման և հսկողության ընթացակարգերի նկարագիրը և իրականացումը, այդ թվում՝ թափոնների օբյեկտի վերջնական փակման և փակումից հետո, ներառյալ՝ նմուշառման վայրերը, հաճախականությունը, համապատասխանության ցուցանիշները, ինչպիսիք են՝ պատվարի կատարի նվազագույն տարողությունը, ճնշումը ծակոտիներում, գրունտային ջրերի մակարդակը, դրենաժային և ջրի շրջանառու համակարգերի գործառումը, մակերևութային ջրերի հեռացումը, պատվարի տեղաշարժը, շեպի կայունությունը.
8) չափանիշներ, որոնք սահմանում են՝ օբյեկտի շահագործման ավարտը, շահագործման ավարտից հետո հողերի նախատեսվող օգտագործումը և ֆիզիկական, երկրատեխնիկական ու կենսաբանական պարամետրերի երկարաժամկետ կայունության ապահովումը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, էկոհամակարգի վերականգնումը.
9) օբյեկտի փակման, ռեկուլտիվացման և փակումից հետո ընթացակարգերի մշակումը.
10) օբյեկտի ֆիզիկական փակումը.
11) արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանը:
- Թափոնների կառավարման և թափոնների վերամշակման միջոցառումները ներառում են՝
1) միջոցառման համառոտ նկարագրությունը՝ աշխատանքներին ներկայացվող պահանջները, աշխատանքների իրականացման ժամկետը, նպատակը, ձևը և բովանդակությունը, իրականացման կարգը, աշխատանքների կատարման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը.
2) թափոնների օբյեկտների և թափոնների վերամշակման օբյեկտների տեխնիկական առանձնահատկությունները, աշխարհագրական դիրքը և էկոլոգիական պայմաննները.
3) թափոնների օբյեկտում և ազդակիր տարածքներում նրա նախագծման, շահագործման, փակման փուլերում և փակումից հետո շրջակա միջավայրի հիմնական բաղադրիչների (օդ, հող, ջուր) մոնիթորինգի իրականացումը, օբյեկտի պահպանումը և հսկողությունը.
4) մնացորդային թափոնների և արտադրական մնացորդների անվտանգ պահեստավորումը և ապահով հեռացումը.
5) խախտված կամ զբաղեցված հողերի վերականգնումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
6) ընդերքօգտագործման թափոնների բնութագրի գնահատումը, ներառյալ երկրաբանական հատկությունները.
7) ցածր տնտեսական նշանակություն ունեցող հանքաքարի վերամշակում գործարանային պայմաններում՝ թթվային ապարների դրենաժի առաջացումը կանխարգելելու նպատակով.
8) օքսիդային նյութերի մշակում գործարանային պայմաններում՝ ավելի ռեակտիվ թափոնների վրա անվնաս շերտ կամ ծածկույթ ստեղծելու համար.
9) թափոններում օքսիդային ռեակցիաները դադարեցնելու համար ուժեղ ռեակտիվ սուլֆիդային նյութերի տեղադրումը խորը փոսերում մի քանի մետր գետնի տակ.
10) թափոնների պատրաստման և հեռացման արդյունավետ մեթոդների ներդրումը, ինչը կապահովի պոչանքներում ավելորդ ջրի հեռացումը՝ նախքան թափոնների տեղափոխումը և հետևաբար նվազագույնի կհասցնի ջրի և աղտոտիչների բեռնաթափումը դեպի պոչամբար:
-
Обсуждалось
05.04.2017 - 26.04.2017
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 9615
Принт