Добавить в избранное

В стадии разработки

«ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ կառավարության «ՀՀ  2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և  Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշման ընդունման  

 

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և  Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշման ընդունումը պայմանավորված է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում վերակառուցվող Մ 1 Երևան –Գյումրի – Վրաստանի սահման  միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ- Թալին կմ29+600–կմ71+500 ճանապարհահատվածի կմ51+000-կմ71+500 հատվածի ընթացիկ ձմեռային պահպանումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Հիշյալ ճանապարհահատվածի ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների  իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և 2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացնել 16.016.000 ՀՀ դրամ:

 

        2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

        ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Թալինի ավտոտրանսպորտային և ճանապարհների» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Կատարող) միջև 21.12.2015թ. կնքվել է Պետության կարիքների համար ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության  ավտոճանապարհների  ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման  աշխատանքների կատարման պետական գնման թիվ ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-15/1-ՏԾԻԳ-16/1-29  պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր): Պայմանագրի համաձայն Կատարողն իրականացնում է ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ձմեռային, ամառային պահպանման, այդ թվում Աշտարակ-Թալին կմ 51,0- կմ 86,6 հատվածի (այսուհետ՝ Ճանապարհահատված) ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները՝ հիմք ընդունելով Պայմանագրի Տեխնիկական բնութագրով նախատեսված ասֆալտաբետոնե ծածկ ունեցող ճանապարհների ձմեռային պահպանման չափորոշիչները:

Մասնավորապես՝ ցեմենտբետոնե ծածկ ունեցող ճանապարհների ձմեռային պահպանման չափորոշիչներն էականորեն տարբերվում են ասֆալտբետոնե ծածկ ունեցող ճանապարհների ձմեռային պահպանման չափորոշիչներից, մասնավորապես՝ ցեմենտբետոնե ծածկ ունեցող ճանապարհների ձմեռային պահպանման դեպքում անհրաժեշտ է՝ ա) նվազագույնի հասցնել օգտագործվող աղի քանակը, բ)նվազագույնի հասցնել աղի և ցեմենտբետոնե ծածկի շփման ժամանակը, գ) կանխել աղային ձյան լճացումը և ապահովել աղաջրի լայնական ջրահեռացումը, դ) օգտագործել հատուկ մեքենա-մեխանիզմներ՝ մասնավորապես, շաղացիր սարքավորաներ, մաքրող մեխանիզմներ (մեխանիզմների սայրը պարտադիր պետք է ունենա ռետինե պահոց, որպեսզի չվնասի բետոնե ծածկույթի մակերևույթը, իսկ անհրաժեշտության դեպքում, օգտագործել ձյան փչամաքրիչներ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Ճանապարհահատվածի, այդ թվում մոտ 9 կմ ցեմենտբետոնե ծածկ ունեցող հատվածի ընթացիկ  ձմեռային պահպանումը պատշաճ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան լրացում կատարել Պայմանագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող Տեխնիկական բնութագրում, որոնց համապատասխան իրականացվող աշխատանքների արժեքը կազմում է 16.016.000 ՀՀ դրամ:

Ընդ որում, Ծրագրի շրջանակներում Ճանապարհահատվածի վերակառուցում իրականացնող Կապալառու կազմակերպության (իսպանական Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն կազմակերպություն) հետ կնքված թիվ T1-T2-CW-01 պայմանագրի համաձայն Կապալառու կազմակերպությունը պատրավոր է ապահովել Աշտարալ-Թալին ճանապարհահատվածի կմ29+600-կմ71+500 երթևեկելի մասի երթևեկության կարգավորման բոլոր միջոցառումները, այդ թվում ձմեռային խնամքը։

Նկատի ունենալով, որ  ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 1437 որոշմամբ իրականացվել են  Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ 279+727-կմ 282+727  հատվածի հիմնանորոգման աշխատանքները՝  191,104,2 հազ. Դրամ արժեքով և այն, որ 2019թ ՀՀ պետական բյուջեով նշված օբյեկտի հիմնանորոգման համար նախատեսված են  միջոցներ, առաջարկվում է  իրականացնել վերաբաշխում՝ նշված օբյեկտիվ նվազեցնելով 16,016.0 հազար դրամ՝ այն ուղղելով  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին՝  Աշտարակ-Թալին  կմ51+000–կմ71+500 հատվածի ընթացիկ ձմեռային պահպանման համար հատկացնել նպատակով:

 

 

3.Ակնկալվող արդյունք

 

Որոշման ընդունման արդյունքում համապատասխան լրացում կկատարվի «Թալինի ավտոտրանսպորտային և ճանապարհների» ՓԲԸ-ի հետ 21.12.2015թ. կնքված թիվ ԳԱԿ-ՇՀԱՇՁԲ-15/1-ՏԾԻԳ-16/1-29 պետական գնման պայմանագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող Տեխնիկական բնութագրում՝ ապահովելով Աշտարակ-Թալին  կմ51+000–կմ71+500 հատվածի ընթացիկ ձմեռային պատշաճ պահպանումը:

 

 

  • Обсуждалось

    24.01.2019 - 09.02.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство индустрии высоких технологий

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8203

Принт

Предложения

Արտակ Քյուրումյան

25.01.2019

Բյուջեում հաճախակի և պարբերաբար կատարվող վերաբաշխումները լավ պրակտիկա չեն և այդ մասին նշել եմ հրապարակումներում (https://factor.am/115109.html): Լավ պրակտիկա չի, երբ կառավարությունը հաճախակի և պարբերաբար "վերաբաշխումներ" է կատարում ԱԺ կողմից հաստատված պետական բյուջեում: Դա վկայում է պլանավորում փուլում թերությունների առկայության մասին: Առաջարկում եմ բարելավել բյուջեի պլանավորման որակը: Շնորհակալություն

Արտակ Քյուրումյան

25.01.2019

Մյուս առաջարկը վերաբերում էր բյուջետային պլանավորման որակի բարելավմանը: Բյուջետային պլանավորման տեսակետից պետք է հայտնի լիներ, որ ճանապարհները ձմեռային պահպանում են պահանջելու և դրա համար անհրաժեշտ էր գումար հատկացնել:

Արտակ Քյուրումյան

25.01.2019

Հարգելիներս, այս հարցերը զեկուցվող են, թե չզեկուցվող են, դա կարևոր չի: Արդյոք դրանով ՀՀ ՏԿՏՏՆ ուզում է ասել, որ կառավարության անդամները չեն կարդում այդ որոշումները և առանց նայելու քվեարկում են: Եթե դա այդպես է, դա որոշումների ընդունման լավ մեխանիզմի վկայություն չի: Կարևորն այն է, որ կառավարությունը պետք է որոշումներ կայացնի պետական քաղաքականության կարևորագույն հարցերի վերաբերյալ, իսկ այսպիսի որոշումներով, որոնք ամբողջությամբ ՀՀ ՏԿՏՏՆ իրավասության դաշտում են, կառավարությունը չպետք է ծանրաբեռնվի: Իմ առաջարկության էությունն այն է, որպեսզի ՀՀ ՏԿՏՏՆ-ն հանդես գա առաջարկությամբ, փոփոխություններ առաջարկի Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքում և նման խիստ նեղ ոլորտային, տեխնիկական հարցերը կառավարության մակարդակի չհասցնի: Կառավարությունը պետք է ներգրավված լինի տրանսպորտի ոլորտում պետական քաղաքականության կարևորագույն հարցերով:

Узнать больше