ՀՀ կառավարության «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշման ընդունումը պայմանավորված է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում վերակառուցվող Մ 1 Երևան –Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ- Թալին կմ29+600–կմ71+500 ճանապարհահատվածի կմ51+000-կմ71+500 հատվածի ընթացիկ ձմեռային պահպանումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Հիշյալ ճանապարհահատվածի ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և 2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացնել 16.016.000 ՀՀ դրամ: