ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____ _______________ 2019 թիվ ____-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմա­կեր­պու­թյուն­ների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաս­­տատելու մասին» թիվ 1177-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրա­ցում­ները՝
1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 7-րդ ենթակետով.

«7) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կող­մից 2019 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրա­գիրը՝ համաձայն N 7 հավելվածի:».

2) Որոշումը լրացնել նոր՝ N 7 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա­նից և տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված իրակա­նաց­վող գոր­ծարք­­ների և գործառնությունների վրա:


  • Обсуждалось

    14.01.2019 - 29.01.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7802

Принт