«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
____ _______________ 2019 թիվ ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1177-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 7-րդ ենթակետով.
«7) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2019 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը՝ համաձայն N 7 հավելվածի:».
2) Որոշումը լրացնել նոր՝ N 7 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված իրականացվող գործարքների և գործառնությունների վրա:
-
Քննարկվել է
14.01.2019 - 29.01.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 7796
Տպել