<<Ռազմական ոստիկանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
0 - За
-
0 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
<<ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. <<Ռազմական ոստիկանության մասին>> Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի ՀO-13-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում <<օրենքով>> բառից հետո լրացնել <<, այլ օրենքներով>> բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.
<<5) կայազորային մեկուսարանների և կայազորային կարգապահական վաշտերի գործունեությունը, ինչպես նաև այն զինծառայողների անվտանգությունը, որոնց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել է պաշտպանության միջոց:>>:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5-րդ հոդվածի`
- 1. 2-րդ մասում <<տարածքային>> բառից առաջ լրացնել <<կենտրոնական մարմնից, կենտրոնական մարմնի ենթակայության ստորաբաժանումներից,>> բառերը,
- 2. 3-րդ մասի երկրորդ պարբերությունում.
1) <<լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ>>,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
<<Ռազմական ոստիկանության պետի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում պետական լիազոր մարմնի ղեկավարը:>>:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասում <<օրենքով>> բառից հետո լրացնել <<և այլ օրենքներով>> բառերը,
2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունում <<լիազոր մարմնի ղեկավարը>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության կառավարությունը>> բառերով,
3) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ և 5-րդ մասեր.
<
- Ռազմական ոստիկանության ծառայողների ընտրության, մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում, որի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:>>:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ և 4-րդ կետերով.
<<3) իրականացում է օրենքով վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննություն.
4) իրականացում է զինված ուժերի տրանսպորտային միջոցների, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ տրանսպորտային միջոցների ուղեկցում:>>:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11.1-րդ հոդվածով.
<<ՀՈԴՎԱԾ 11.1. ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՇՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
- Ռազմական ոստիկանությունն ապահովում է կայազորային մեկուսարանների գործունեությունը` Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով ու <<Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով քրեակատարողական հիմնարկների ու ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերի վարչակազմերի գործունեությունը սահմանող պահանջներին համապատասխան: Կայազորային մեկուսարանների գործունեության ապահովման շրջանակներում ռազմական ոստիկանությունն իրականացնում է կայազորային մեկուսարաններից օրենքով սահմանված դեպքերում ժամկետային պարտադիր զինծառայողներին հետագա ծառայությունը շարունակելու համար նշանակված զորամասեր տեղափոխումը` լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
- Ռազմական ոստիկանությունն ապահովում է կայազորային կարգապահական վաշտերում օրենքով սահմանված կարգով գտնվող զինծառայողների կողմից օրվա խստացված ռեժիմով ծառայության իրականացումը` <<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով համապատասխան պաշտոնատար անձանց գործունեությունը սահմանող պահանջներին և օրվա խստացված կարգացուցակին համապատասխան:
- Ռազմական ոստիկանությունն ապահովում է այն զինծառայողների անվտանգությունը, որոնց նկատմամբ քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով կիրառվել է ծառայության վայրը փոփոխելը պաշտպանության միջոց` պաշտպանության միջոցի կիրառման ժամանակահատվածում զինծառայողի զինվորական ծառայությունն օրենքով սահմանված կարգով իրականացնելով ռազմական ոստիկանության ենթակա զորամասում:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում <<զինվորական>> բառը փոխարինել <<ռազմական>> բառով:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
<<ՀՈԴՎԱԾ 29. ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ
Ռազմական ոստիկանության ծառայողի սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:>>:
ՀՈԴՎԱԾ 9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն օրենքը, բացառությամբ 3-րդ հոդվածի 2-րդ մասի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
- Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:
-
Обсуждалось
24.03.2017 - 15.04.2017
-
Тип
Закон
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство обороны
Просмотры 11305
Принт