Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

<<Ռազմական ոստիկանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

<<ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. <<Ռազմական ոստիկանության մասին>> Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի ՀO-13-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում <<օրենքով>> բառից հետո լրացնել <<, այլ օրենքներով>> բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.

<<5) կայազորային մեկուսարանների և կայազորային կարգապահական վաշտերի գործունեությունը, ինչպես նաև այն զինծառայողների անվտանգությունը, որոնց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվել է պաշտպանության միջոց:>>:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5-րդ հոդվածի`

  1. 1. 2-րդ մասում <<տարածքային>> բառից առաջ լրացնել <<կենտրոնական մարմնից, կենտրոնական մարմնի ենթակայության ստորաբաժանումներից,>> բառերը,
  2. 2. 3-րդ մասի երկրորդ պարբերությունում.

1) <<լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ>>,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

<<Ռազմական ոստիկանության պետի թեկնածությունը Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում պետական լիազոր մարմնի ղեկավարը:>>:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին մասում <<օրենքով>> բառից հետո լրացնել <<և այլ օրենքներով>> բառերը,

2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունում <<լիազոր մարմնի ղեկավարը>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության կառավարությունը>> բառերով,

3) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ և 5-րդ մասեր.

<

  1. Ռազմական ոստիկանության ծառայողների ընտրության, մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում, որի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:>>:

 ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ և 4-րդ կետերով.

<<3) իրականացում է օրենքով վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննություն.

4) իրականացում է զինված ուժերի տրանսպորտային միջոցների, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ տրանսպորտային միջոցների ուղեկցում:>>:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 11.1-րդ հոդվածով.

<<ՀՈԴՎԱԾ 11.1. ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՇՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

  1. Ռազմական ոստիկանությունն ապահովում է կայազորային մեկուսարանների գործունեությունը` Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով ու <<Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով քրեակատարողական հիմնարկների ու ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայրերի վարչակազմերի գործունեությունը սահմանող պահանջներին համապատասխան: Կայազորային մեկուսարանների գործունեության ապահովման շրջանակներում ռազմական ոստիկանությունն իրականացնում է կայազորային մեկուսարաններից օրենքով սահմանված դեպքերում ժամկետային պարտադիր զինծառայողներին հետագա ծառայությունը շարունակելու համար նշանակված զորամասեր տեղափոխումը` լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
  2. Ռազմական ոստիկանությունն ապահովում է կայազորային կարգապահական վաշտերում օրենքով սահմանված կարգով գտնվող զինծառայողների կողմից օրվա խստացված ռեժիմով ծառայության իրականացումը` <<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով համապատասխան պաշտոնատար անձանց գործունեությունը սահմանող պահանջներին և օրվա խստացված կարգացուցակին համապատասխան:
  3. Ռազմական ոստիկանությունն ապահովում է այն զինծառայողների անվտանգությունը, որոնց նկատմամբ քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով կիրառվել է ծառայության վայրը փոփոխելը պաշտպանության միջոց` պաշտպանության միջոցի կիրառման ժամանակահատվածում զինծառայողի զինվորական ծառայությունն օրենքով սահմանված կարգով իրականացնելով ռազմական ոստիկանության ենթակա զորամասում:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում <<զինվորական>> բառը փոխարինել <<ռազմական>> բառով:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

<<ՀՈԴՎԱԾ 29. ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

Ռազմական ոստիկանության ծառայողի սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:>>:

ՀՈԴՎԱԾ 9. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Սույն օրենքը, բացառությամբ 3-րդ հոդվածի 2-րդ մասի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

  • Քննարկվել է

    24.03.2017 - 15.04.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11432

Տպել