Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետությունում Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

«Հայաստանի Հանրապետությունում Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) հիմնադրման օրը, այն է՝ նոյեմբերի 28-ը սահմանել որպես Ծառայության ծառայողի մասնագիտական տոն՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան:

    Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում մի շարք իրավապահ մարմինների հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են որպես այդ կառույցների աշխատողների մասնագիտական տոն: Մասնավորապես, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են  Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ դեկտեմբերի 20-ին, փրկարարի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, քննչական կոմիտեի ծառայողի օրը՝ հոկտեմբերի 8-ին, ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, քրեակատարողական ծառայողի օրը՝ հոկտեմբերի 19-ին  և այլն: 

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարծում ենք, որ նպատակահարմար է Ծառայության հիմնադրման օրը՝ նոյեմբերի 28-ը, պաշտոնապես հայտարարել որպես Ծառայության ծառայողի օր:

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Ծառայության հիմնադրման օրը Հայաստանի Հ կառավարության որոշմամբ սահմանել որպես Ծառայության ծառայողների մասնագիտական տոն:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես կնշվի Ծառայության ծառայողների մասնագիտական տոնը:

  • Обсуждалось

    04.12.2018 - 19.12.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5669

Принт