Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետությունում Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետությունում Հատուկ քննչական ծառայության ծառայողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) հիմնադրման օրը, այն է՝ նոյեմբերի 28-ը սահմանել որպես Ծառայության ծառայողի մասնագիտական տոն՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան:
Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում մի շարք իրավապահ մարմինների հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են որպես այդ կառույցների աշխատողների մասնագիտական տոն: Մասնավորապես, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ դեկտեմբերի 20-ին, փրկարարի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, քննչական կոմիտեի ծառայողի օրը՝ հոկտեմբերի 8-ին, ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, քրեակատարողական ծառայողի օրը՝ հոկտեմբերի 19-ին և այլն:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարծում ենք, որ նպատակահարմար է Ծառայության հիմնադրման օրը՝ նոյեմբերի 28-ը, պաշտոնապես հայտարարել որպես Ծառայության ծառայողի օր:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է Ծառայության հիմնադրման օրը Հայաստանի Հ կառավարության որոշմամբ սահմանել որպես Ծառայության ծառայողների մասնագիտական տոն:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես կնշվի Ծառայության ծառայողների մասնագիտական տոնը:
-
Քննարկվել է
04.12.2018 - 19.12.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 5673
Տպել