Добавить в избранное

Проект принят

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

 

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշ­տու­թ­յու­­նը

2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՀՀ Սահմանադրության (այսուհետ՝ «ՀՀ Սահմանա­դրու­թ­յուն») 8-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է գաղափարախոսական բազմակարծությունը: ՀՀ Սահմանադրու­թ­յան 42-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտա­հայ­տելու իրավունք: Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տե­ղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:

Հեռուստառադիոընկերությունների կարգավիճակը, իրավունքները և պարտա­կա­նությունները, դրանց հիմնադրման, հեռուստաընկերությունների լիցենզավոր­ման և ղեկավարման կարգը, հեռուստառա­դիո­ընկերությունների ստեղծման ու գոր­ծու­նե­ության ընթացքում ծագող հարաբերու­թ­յունները սահմանվում են «Հեռուստա­տե­սության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ նաև՝ «Օրենք»), որի գործո­ղու­թյունը տարածվում է հե­ռուս­տառադիոծրագրերի հե­ռար­­ձակում և վերահեռար­ձա­կում իրա­կա­նացնելու հետ կապ­ված հարաբերու­թ­յուն­նե­րի վրա:

«Հեռուստա­տե­սության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2000թ. հոկ­տեմբերի 9-ին և ուժի մեջ է մտել 2000թ. նոյեմ­բե­րի 18-ին: Ընդունումից հետո այն 26 անգամ փոփոխվել և լրացվել է համապա­տաս­խան օրենքներով:

Չնայած դրան՝ «Հեռուստա­տե­սության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը մինչ օրս բա­վականաչափ հստակ և լիարժեք չի կար­գա­վորում իր կարգավորման ոլորտում առ­կա իրավահարաբերությունները: 

Ավելին, ՀՀ Սահմանադրությամբ փոփոխվել են հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը ապահովող, հե­ռուս­տաընկերություններին օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորող և հե­ռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը վերահս­կող մարմնի՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ­նե­րի թվաքանակը, ան­դամների ընտրության և լիազորությունների դադարման կար­գը, ինչպես նաև՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ան­դամներին ներ­կայացվող պահանջները:

Դարաշրջանի պահանջները մղում են քայլեր ձեռնարկել հեռուստատեսության և ռադիոյի ոլորտն առավել ճկուն դարձնելու և հեռուստաընկերությունների և ռադիո­ընկերությունների գործունեությունն առավել ազատ ու անկաշկանդ դարձնելու ուղ­ղու­թյամբ, ինչը պայմանավորված է տեխնոլոգիական արագընթաց զարգացումնե­րով, որոնց համահունչ՝ անհրաժեշտ է բարեփոխել հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի իրավակարգավորումները:

«Հեռուստա­տե­սության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը ներկայումս որոշակի բա­վարար չափով կարգավորում է իր կարգավորման ոլորտի իրավահարաբերու­թ­յուն­ները, սա­կայն օրենքում առկա են որոշակի խնդրահարույց հարցեր, բացեր, թե­րու­թյուններ և անհստա­կություններ: Մասնավորապես՝

- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում օգտագործվող հաս­կա­ցություններում («հեռուստառադիոհաղորդում», «հեռուստառադիոծրագիր», «հե­ռար­­ձա­­կում», «վերահեռարձակում») առկա է որոշակի շփոթ: Թեև Օրենքով սահ­մանված հասկացությունները բավականաչափ ճշգրիտ են, այդուհանդերձ այդ հաս­կա­ցությունները որոշ դեպ­քե­րում Օրենքում օգտագործված են հասկացությունների բնորոշմանը ոչ համահունչ:

- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով անհրաժեշտ է սպառիչ կերպով հստակեցնել այն դեպքերը, երբ հեռուս­տա­ռա­դիո­հաղորդումները կարող են հեռարձակվել ոչ ՀՀ պետական լեզվով և այն դեպքե­րը, երբ հեռուստառադիո­հա­ղորդումները պետք է հեռարձակվեն նաև ժեստերի լեզ­վով թար­գմանությամբ զու­գակ­ցված:

- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով անհրաժեշտ է առավել տրամաբանորեն կարգավորել հեռուստա­ընկե­րու­թ­յուն­նե­րի և ռադիոընկերություն­նե­րի պարտականությունները ռազմական կամ ար­տա­­կարգ դրություն հայտարարված լինելու ժամանակահատվածում:

- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով հեռուստառադիոընկե­րու­թ­յունների համար սահմանված որոշակի պա­հանջներից և սահ­մանափակում­նե­րից բացառությունները կարող են սահմանվել միայն միջպետական պայմանա­գ­րե­րով:  Մինչդեռ ոլորտի ճկունությունը և դինամիկան ապահո­վե­լու և հեռուստառադիո­ըն­­կերություն­նե­րի գործունեությունն ազատականացնելու հրա­մա­­յական պահանջից ելնելով՝ առավել նպատակահարմար է ամրագրել, որ նման բա­­ցառությունները կա­րող են սահմանվել ոչ միայն միջպետական, այլև՝ «Հայաստանի Հան­րա­պետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված միջ­կառավարական և միջգերատեսչական պայմանագրերով:

- Անհրաժեշտ է հեռուստառադիոընկերությունների կողմից հեռուստառա­դիո­հա­­­ղոր­դումների ձայնագրությունների և տեսագրությունների պահպանման՝ «Հեռուս­տա­տեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամ­կե­տը համա­պա­տաս­խանեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առկա իրավակարգավո­րում­­նե­րի հետ:

- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով անհրաժեշտ է հս­տա­կեցնել հեռուստաընկերությունների և ռադիոընկե­րութ­յուն­ների պարտականութ­յուն­ներն այն դեպքերում, երբ վերջիններիս կողմից հեռար­ձակ­ված նյութի կապակ­ցու­թյամբ ներկայացվում է պատվի, արժանապատվության և/կամ գործարար համբավի պաշտպանությանն առնչվող հայց կամ պահանջ:

- Հեռուստառադիոընկերությունների գործունեության ազատականացման պա­հան­ջից ելնելով՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով անհրաժեշտ է հնարավորինս նվազեցնել այն դեպքերը, երբ հե­ռուս­տաընկերությունները և ռա­դիո­ընկերությունները պատասխանատվություն են կրում այլ անձանց կարծիքը, տե­սա­կետը կամ ելույթը հեռարձակելու համար:

- Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից առ այսօր տրամա­դր­վել են մի շարք պաշտոնական պարզաբանումներ՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի մի շարք իրավանորմերի վերաբերյալ, որոնք անհրա­ժեշտ է ամրագրել օրենսդրական մակարդակով:

- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով անհրաժեշտ է գոր­ծող իրավակարգավորման տրամաբանությունը հաշվի առնելով և դրա շրջանակ­նե­րում առավելագույնս համակարգված և տրամաբանորեն ունիֆիկացնել այն անձանց շր­ջա­նակը, ովքեր չեն կարող լինել հե­ռուս­տառադիոընկերության հիմնադիր, Հան­րա­յին հեռուստա­ռա­դիոընկերության խորհրդի և Հեռուստատեսության և ռադիոյի ազ­գային հանձ­նաժո­ղովի անդամ:

- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ է­րո­տիկ բնույթի հաղորդումների, սարսափ ու ակն­հայտ բռնություն պարունակող ֆիլ­մե­րի և անչափահասների առողջության, մտա­վոր և ֆիզիկական զարգացման, դաս­տիա­րակության վրա հնարավոր բացա­սա­կան ազ­դե­ցություն ունեցող հաղորդում­նե­րի չափորոշիչները սահմանվում են օրենքով: Մինչ­դեռ նման օրենք առ այսօր չի ըն­դունվել (ընդունվել է միայն Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժո­ղո­վի համապատասխան որոշում, որը չի կարող գործել, քանի որ այդ չափորոշիչները, ներ­կայիս իրավակարգավորման համաձայն, պետք է սահմանվեն բացառապես օ­րեն­­քով): Միևնույն ժամանակ, նշված չափորոշիչների սահ­մանումն օ­րենքով նպա­տա­կահարմար չէ, քա­­նի որ այդ չափանիշները ենթարկ­վում են և ժամանակի ըն­թաց­քում ողջամտորեն պետք է ենթարկվեն դի­նամիկ փոփո­խու­թյունների:

- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ է գործող իրավակարգավորման տրա­մա­բանության շրջանակներում որոշակիորեն փոփոխել և հստակեցնել հեռուստատեսու­թ­յուն­ների և ռադիոընկերությունների կողմից Օրեն­քով սահմանված մի շարք պարտա­կա­նություների կատարման ժամկետը:

- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով անհրաժեշտ է օ­րենս­դրորեն հստակեցնել Հանրային հեռուստա­ռա­դիոընկե­րու­թ­յան խորհրդի և Հեռուս­տա­­տե­սության և ռադիոյի ազգային հանձ­նաժո­ղովի ըն­թա­ցիկ գործունեությանն առնչ­վող մի շարք հարցեր՝ կապված քվորման առկա­յու­թ­յան, որո­շում­ների ընդուն­ման կարգի, նիստերի անցկացման և համապատասխան մար­­մին­ների ղեկավար­նե­րի և նրանց տե­ղա­կալների լիազորությունների հետ:

- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով անհրաժեշտ է հնա­րա­վորինս ունիֆիկացնել և հստակեցնել Հանրային հեռուս­տա­­ռա­դիոընկե­րու­թ­յան խոր­հր­դի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձ­­նաժողովի անդամի լիազո­րու­թյունների վաղաժամկետ դադարեցման դեպքե­րը:

- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օրենքով սահմանված կարգով հեռուստառադիոհեռարձակում իրականացնող ընկերություն­նե­րի հեռուստառադիոծրագրերը հեռուստառադիոծրագրերի կաբելա­յին (մալուխա­յին) հեռարձակման լիցենզիա ստացած անձի կողմից կարող են վերա­հեռարձակվել միայն թույլտվության հիման վրա: Թույլ­տվու­թյունը տրվում է, կամ դիմումը մերժվում է Հեռուստատեսության և ռադիոյի ազ­­գային հանձնաժողովի կողմից: Սակայն «Հե­ռուս­տատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքն առ այսօր չի սահմանել նման դի­մումի մերժման հիմքերը, ինչն առաջացնում է իրավական անորոշություն:

- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հե­ռուս­տառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լի­ցեն­զիա ստացած ան­ձը սեփական արտադրության հեռուստառադիոհաղորդումներ կա­րող է ար­տադ­րել և հեռարձակել Հեռուստատեսության և ռադիոյի ազ­գային հանձ­նա­­ժո­ղովի թույլ­տվու­թյան հիման վրա: Սակայն օրենքն առ այսօր չի սահմանել թույլ­տվությունը տա­լը մերժելու հիմքերը, ինչն առաջացնում է իրավական անորո­շու­թյուն:

- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ մաս­նա­վոր մուլտիպլեքսորի գործունեության լիցեն­զիան, ի թիվս օրենսդրական այլ պա­հանջների, տրվում է նաև հանրային լսումների արդյունքների հիման վրա: Սակայն օրենքով սահմանված չեն հանրային լսումների իրականացման արդյունավետ ընթա­ցա­կարգեր:

- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝  հեռուս­տա­ռադիոընկերություններն իրավունք ունեն դի­մե­լու դատարան` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշում­ներն անվավեր ճանաչելու կամ փոփո­խե­լու պահանջով: Մինչդեռ ՀՀ վարչական դա­տա­վարության օրենսգրքի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պա­հան­ջել միայն վերացնել (սակայն ոչ փո­փո­խել) միջամտող վարչական ակտը (նե­րառ­յալ՝ զուգորդվող վարչական ակտի մի­ջա­մտող դրույթները):

- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթ­նե­րում առկա են մի շարք մեծածավալ նորմեր, ո­րոնց առկայությունն օրենքում այլևս ո­րևէ խնդիր չի լուծում:

- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում առկա են մի շարք կրկնվող իրավական նորմեր և ուժը կորցրած իրավական նորմերին կատարված մի շարք հղումներ:

- «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներում առկա է խմբագրական փոփոխություններ կա­­տարելու անհրաժեշտություն՝ իրավա­նոր­մերի հնարավորինս հասկանալիությունը ա­պահովելու նպատակով:

Բացի այդ, ինչպես արդեն նշվեց, անհրաժեշտ է «Հեռուստատեսության և ռա­դիոյի մասին» ՀՀ օրենքի դրույթները թե՛ ձևա­կան, թե՛ բովանդակային տե­սան­կյու­նից համապատասխանեցնել ՀՀ Սահմա­նա­դ­րու­թյան պահանջներին: Ձևական պա­հանջների մա­սով պետք է նշել, որ ՀՀ Սահմանադրությունը պա­հան­ջում է, որպեսզի փո­փոխվի Հե­ռուստատեսության և ռադիոյի ազգային հանձ­նա­ժո­ղո­վի անվանումը: ՀՀ Սահ­մա­նադրության ներկայիս խմբագրության համա­ձայն՝ այն պետք է կոչվի Հե­ռուստա­տե­սության և ռադիոյի հանձնաժողով (առանց «ազգային» բառի), ինչի կա­պակցութ­յամբ ևս անհրաժեշտ է Օրենքում կատարել համապատասխան փոփոխու­թ­յուններ:

Պետք է նշել, որ վերը նշված մի շարք հարցեր ներկայումս ողջամտորեն կար­գավորվում են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից, որը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը մեկնաբանելիս ղեկա­վար­վում է առավել ողջամտության և համաչափության սկզ­բունքներով: Սակայն դա չի նսեմացնում իրավական ակտի ընդունման անհրա­ժեշ­տությունը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջին հերթին լուծվել են վերը նշված խնդիրները: Մասնավո­րա­պես, Հեռուս­տա­տեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ըստ նախագծի՝ Հե­ռուստա­տե­սու­թյան և ռադիոյի հանձնաժողովի) կազմը (անդամների քանակը), դրա ան­դամների ընտրության և լիազո­րու­թյունների դադարման կարգը, անդամ­նե­րին ներ­կայացվող պահանջները և Օրենքի ո­րոշ այլ նորմեր համապատասխանեցվել են ՀՀ Սահմանա­դ­րությանը: ՀՀ Սահմանադրությանը համահունչ՝ սահմանվել է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից, որոնց Հայաստանի Հանրապետության Ազ­գային ժողովի իրավասու մշտական հանձնաժո­ղո­վի առաջար­կու­թյամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հին­գերորդով, վեց տարի ժամկետով: Նմանապես սահ­մանվել է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի լիա­զո­րու­թյունները Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջար­կու­թ­յամբ վա­­ղա­ժամկետ դադարեցվում են Ազգային ժո­ղովի կողմից՝ պատգամա­վոր­նե­րի ընդ­հա­նուր թվի ձայների առնվազն երեք հին­գե­րորդով:

Նախագծով շտկվել են բո­լոր այն իրավանորմերը, որոնցում առկա է որոշակի շփոթ՝ կապված  «հեռուստառա­դիո­հա­ղորդում», «հեռուստառադիոծրագիր», «հե­ռար­­­ձա­­կում» և «վե­րա­հեռարձակում» հաս­կա­­ցությունների հետ: Նախագծով ողջա­մտո­րեն ընդլայնվել են պետական մարմին­նե­րի՝ հեռուստատեսության և ռադիոյի ո­լորտին առնչվող լիա­զո­րու­թ­յունները և ի­րա­վունքները՝ ռազմական կամ ար­տա­­կարգ դրություն հայտա­րար­ված լինելու ժամանա­կա­հատվածում: Սահմանվել է, որ հեռուս­տա­ռադիո­ընկե­րու­­թյունների կողմից հեռուս­տա­ռա­դիո­հա­­ղոր­դումների ձայնագրութ­յուն­ների և տես­ագրությունների պահպան­ման ժամ­կե­տը վեց ամիս է, ինչը առավել համահունչ է ՀՀ քա­ղաքացիական օրենս­գր­քում առ­կա կարգավո­րում­­նե­րին: Հստա­կեց­վել են նաև այդ նյութերի պահպահման կարգը և ժամկետները՝ այն դեպքերում, երբ հեռար­ձակ­ված նյութի կապակցությամբ առկա է պատվի, արժանապատվության և/կամ գործա­րար համբավի պաշտպա­նու­թ­յանն առնչվող հայց կամ պահանջ: Նա­խա­գծով հստա­կեցվել է, որ հեռուստառադիոընկերությու­նը չի կա­րող կրել «Հեռուս­տա­տեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պատաս­խա­նատ­վու­թյուն՝ իր կողմից հեռարձակված նյութերում (լրա­տ­վա­կան և այլն) հնչած կարծիքների և ելույթների համար, եթե բա­ցակայում են հեռուս­տա­ռադիոընկերության սեփական գնահատականները: Նա­խագծում օրենսդրական մա­կար­դակով ամրագրվել են նաև Հե­ռուստատեսության և ռադիոյի ազգային հանձ­նա­ժողովի կողմից առ այսօր տրա­մա­­դր­ված այն պաշտո­նա­կան պարզաբանումները, ո­րոնք այսօրվա իրավակար­գա­վոր­ման պայմաններում ան­­հրաժեշտ են (որոնց ակտուալությունը դեռևս առկա է): Նախագծով սահմանվել է, որ էրոտիկ բնույթի հաղորդումների, սար­սափ ու ակն­հայտ բռնություն պարունակող ֆիլմերի և անչափահասների առող­ջու­թյան, մտա­վոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացա­սա­կան ազ­դե­ցություն ունե­ցող հաղորդումների չափորոշիչները սահմանվում Հե­ռուստատե­սու­թ­­յան և ռադիոյի հանձնաժողովի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակ­տե­րով: Նախագծով հստակեցվել և կարգավորվել են հեռուստառա­դիոընկե­րութ­յուն­նե­րի կողմից իրենց պարտա­կա­նու­թյունների իրականացման ժամկետները, Հան­րային հեռուստա­ռա­դիոընկե­րու­թ­յան խորհրդի և Հեռուստատեսության և ռա­դիոյի հանձ­նա­ժո­ղովի ըն­թա­ցիկ գործու­նեու­թյանն առնչվող հարցերը:

Նախագծով սահմանվել է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարող է մերժել հեռուստառադիոծրագրերի կաբելա­յին (մալուխային) հե­ռար­ձակման լի­ցենզիա ստացած անձի կողմից ներկա­յաց­ված հե­ռուստառադիո­ծրագրերի վերա­հե­ռարձակման թույլ­տվություն ստանալու վերաբերյալ դիմումը բացա­ռապես այն դեպ­քում, երբ դիմումը կամ դրան կից ներկայաց­ված փաստաթղթերը չեն համա­պա­տաս­խանում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օ­րենքի պահանջ­նե­րին: Նույնը վերաբերում է նաև հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հե­ռար­ձակման լի­ցեն­զիա ստա­ցած անձի կողմից ներկայացված սեփական արտա­դ­րու­թյան հեռուստառադիո­հա­ղոր­դումներ ար­տադրելու և հեռարձակելու թույլտվու­թ­յուն ստանալու վերաբերյալ դիմումին:

Մասնավոր մուլտիպլեքսորների լիցենզավոր­ման առնչությամբ սահմանվել է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողո­վը Օրենքով սահմանված տեխ­նի­կական փորձաքննության եզրակացությունը ստա­նա­լուց հետո՝ առա­վե­լագույնը 15-օրյա ժամկետում կազմակերպում է հանրային լսում­ներ, որոնց անցկացման տևո­ղու­թյան, վայրի և ժամի մասին հայտարարություն է հրա­պա­­րակում ՀՀ հրապարա­կա­յին ծանուցումների պաշ­տո­­նա­կան կայքում (www.azdarar.am) և զանգվածային լրատ­վության միջոց­նե­րում: Ընդ որում, հանրային լսումների տևողությունը չի կարող պա­կաս լինել երկու շա­բաթից, իսկ լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու վե­րա­բերյալ որոշումը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կայացնում է հանրային լսումներն ավարտվելուց հետո՝ հիմք ընդունելով նաև հանրային լսում­նե­րի արդյունքները:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օ­րենքի և ՀՀ վարչական դա­տա­վարության օրենսգրքի իրավակարգավորումները միաս­նականացնելու նպատակով նախագծում սահմանվել է, որ հեռուստառա­դիո­ընկերություններն իրավունք ունեն դի­մե­լու դատարան` միայն Հեռուստատեսության և ռա­դիոյի հանձնաժողովի որո­շում­­ներն անվավեր ճանաչելու պահանջով:

Նախագծով լուծվել են նաև մի շարք այլ խնդրահարույց հարցեր, ինչպես նաև՝ հստակեցվել և խմբագրվել են մի շարք իրավանորմեր, որոնց կիրառումը տեսա­կա­նորեն կարող է խնդիրներ առաջացնել:

Բացի այդ, հաշվի առնելով  այն հանգամանքը, որ ներկայումս պետական քաղաքականությունն ուղղված է բոլոր վարչական իրավախախտումները և դրանց համար սահմանված պատասխանատվությունը մեկ միասնական իրավական ակտում նախատեսելուն, նախագծերի փաթեթով  հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում առկա իրավախախտումները և դրանց համար սահմանված պատասխանատվությունը նախատեսվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենս­դրու­թ­յան զարգացման և իրավական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» հիմնադրամի կող­մից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում «Հեռուստատեսության և ռադիոյի մա­սին» ՀՀ օրենքը կամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը, հեռուստատե­սու­թյան և ռադիոյի ոլորտը կարգավորող օրենսդրությունը որոշակիորեն կդառնա ա­վելի դի­նամիկ և ճկուն, իսկ հե­ռուս­տաըն­կե­րությունների և ռադիո­ընկերությունների գործու­նեու­թյունը կլինի առա­վել ազատ և ան­կաշկանդ: Կշտկվեն և կլրացվեն «Հեռուստա­տե­սության և ռադիոյի մա­սին» ՀՀ օ­րենքում առկա անհստակությունները, իրա­վա­կան բացերը և անորոշու­թյունները, ինչի արդյունքում Օրենքը կդառնա առավել հաս­կանալի և ոչ երկիմաստ: Բացի այդ, նախագծի ընդունման արդյունքում ա­վելի հս­տակ կլինեն հեռուստաընկե­րությունների և ռադիոըն­կերու­թ­յունների պար­տա­կա­նու­թյունները և դրանց կատարման ժամկետները: Նախագծի ընդունման արդ­յուն­քում կհստա­­կեցվի նաև հեռուս­տա­տեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մար­մին­նե­րի ընթացիկ գործունեությունը: Արդյունքում, նախագիծն առավել ամբողջա­կան կա­­պահովի գաղափարախոսական բազմակարծության՝ ՀՀ Սահմանադրութ­յամբ ամ­րագրված սկզբուն­քի գործնական իրացումը, ինչպես նաև՝ լրատվության մի­ջոց­նե­րի, ռադիոյի և հե­ռուս­­տատեսության ազատության և անկախության սահ­մա­նա­դրա­կան պահանջը:

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

    «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակ­ցու­թ­յամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն առկա չէ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

     «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակ­ցու­թ­յամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյու­­ջեում եկա­մուտ­ների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

  • Обсуждалось

    23.03.2017 - 07.04.2017

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10329

Принт