Добавить в избранное

Находится в правительстве РА

«Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

          Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի եվրոպական և միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրերում առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ն հավատարմագրման գործընթացն իրականացնում է «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1201-Ն որոշման, այլ իրավական ակտերի, ինչպես նաև ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17000 շարքի, տարածաշրջանային, այդ թվում` եվրոպական և միջպետական, միջազգային ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջներին համապատասխան: Մասնավորապես` ընդունում, գրանցում է հավատարմագրման հայտը, իրականացնում է հավատարմագրմանը հավակնող համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից ներկայացված հավատարմագրման փաստաթղթերի փորձաքննությունը, գնահատումն ըստ համապատասխանության գնահատման մարմինների (այսուհետ` ՀԳՄ) գործունեության իրականացման վայրի:

Հավատարմագրման մասին որոշումը կայացնում է հավատարմագրման տեխնիկական կոմիտեները: ՀԳՄ-ների հավատարմագրման վերաբերյալ դրական որոշման ընդունման դեպքում հավատարմագրման ազգային մարմինը ՀԳՄ-ներին ներառում է համապատասխան ռեեստրում, իսկ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին հավատարմագրված արտադրանքի սերտիֆիկացման մարմիններին և փորձարկման լաբորատորիաներին՝ Եվրասիական տնտեսական  միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրի ազգային մասում:

Հավատարմագրման խորհուրդը հաստատում է հավատարմագրման տեխնիկական կոմիտեների գործունեության կարգը և կազմը:

Համաձայն հավատարմագրման ոլորտի ՀՀ օրենսդրության, ՀԳՄ-ների հետագա հավատարմագրումն իրականցվում է ինչպես առաջին հավատարմագրումը: Տվյալ գործընթացը ներառում է հավատարմագրման հայտի ներկայացում, փաստաթղթերի փորձաքննություն, ՀԳՄ-ի` ըստ գործունեության իրականացման վայրի գնահատում, որն էլ առաջացնում է ՀԳՄ-ների դժգոհությունը տվյալ գործընթացի նկատմամբ:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հավատարմագրման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Հավատարմագրումը հանրային շահերը ներկայացնող ծառայություն է և նպաստում է առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը,  նախադրյալներ է ստեղծում շուկա մուտք գործող ապրանքների և ծառայությունների բարձր որակի ապահովման համար:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն օրենքի նախագծի ընդունման նպատակն է ՀԳՄ-ների հավատարմագրման գործընթացի շարունակական կիրառումը և ԵԱՏՄ ու միջազգային հավատարմագրման համակարգերին ինտեգրումը, այդ թվում` հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմ, երկկողմ համաձայնագրերում հավատարմագրման մարմնի մասնակցությունը, ինչը կվերացնի առևտրային խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը և կնպաստի տնտեսության զարգացմանը:

«Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի փոփոխության մեջ հետագա հավատար­մագրումը առաջարկվում է փոխարինել վերագնահատման գործընթացով, որն իր մեջ ներառում է՝ հավատարմագրման ոլորտի փոփոխությունների բացակայության դեպքում, միայն ՀԳՄ-ի` ըստ գործունեության իրականացման վայրի գնահատումը: Առաջարկվող փոփոխությունը կնպաստի ՀԳՄ-ների ժամանակի, ինչպես նաև ֆինանսական միջոցների կրճատմանը: Միջազգային պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, առաջարկվում է «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգ»-ը հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի կողմից, որն ավելի դյուրին կլինի արդիականացնելու, փոփոխություններ կատարելու համար:

Առաջարկվել է «Հավատարմագրման ազգային մարմնի անդամակցությունը հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին» հոդվածը լրացնել նոր դրույթով, որի համաձայն երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու դեպքում Հավատարմագրման ազգային մարմինը կճանաչի Հավատարմագրման եվրոպական համագործակցության, Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության և Հավատարմագրման միջազգային ֆորումի հետ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագիր կնքած կողմերի հավատարմագրման վկայագրերը և նրանց կողմից հավատարմագրված ՀԳՄ-ների արդյունքները:»: Նշված դրույթը հանդիսանում է պարտադիր պահանջ Հավատարմագրման եվրոպական և միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար:

Հիմնական հասկացություններ հոդվածը լրացվել է նոր հասկացություններով «հավատարմագրման արդիականացում», «վերագնահատում», «հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշ», «հավատարմագրման պահպանում» և այլն, ինչպես նաև «հավատարմագրում», «հավատարմագրման ազգային մարմին», «հավասարության սկզբունքներով փորձագիտական գնահատում», «պարբերական գնահատում», «համապատասխանության գնահատման մարմին» հասկացությունները խմբագրվել են միջազգային պահանջներին համապատասխան:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

  1. Ակնկալվող արդյունքը

Հավատարմագրված ՀԳՄ-ների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ վստահության ապահովում և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման համակարգի զարգացում և միջազգային ճանաչում:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

  • Обсуждалось

    26.11.2018 - 16.12.2018

  • Тип

    Закон

  • Область

    Безопасность, Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9075

Принт