Գտնվում է ՀՀ կառավարությունում
«Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը
Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի եվրոպական և միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրերում առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ն հավատարմագրման գործընթացն իրականացնում է «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» 2012 թվականի սեպտեմբերի 6-ի N 1201-Ն որոշման, այլ իրավական ակտերի, ինչպես նաև ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17000 շարքի, տարածաշրջանային, այդ թվում` եվրոպական և միջպետական, միջազգային ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջներին համապատասխան: Մասնավորապես` ընդունում, գրանցում է հավատարմագրման հայտը, իրականացնում է հավատարմագրմանը հավակնող համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից ներկայացված հավատարմագրման փաստաթղթերի փորձաքննությունը, գնահատումն ըստ համապատասխանության գնահատման մարմինների (այսուհետ` ՀԳՄ) գործունեության իրականացման վայրի:
Հավատարմագրման մասին որոշումը կայացնում է հավատարմագրման տեխնիկական կոմիտեները: ՀԳՄ-ների հավատարմագրման վերաբերյալ դրական որոշման ընդունման դեպքում հավատարմագրման ազգային մարմինը ՀԳՄ-ներին ներառում է համապատասխան ռեեստրում, իսկ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին հավատարմագրված արտադրանքի սերտիֆիկացման մարմիններին և փորձարկման լաբորատորիաներին՝ Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրի ազգային մասում:
Հավատարմագրման խորհուրդը հաստատում է հավատարմագրման տեխնիկական կոմիտեների գործունեության կարգը և կազմը:
Համաձայն հավատարմագրման ոլորտի ՀՀ օրենսդրության, ՀԳՄ-ների հետագա հավատարմագրումն իրականցվում է ինչպես առաջին հավատարմագրումը: Տվյալ գործընթացը ներառում է հավատարմագրման հայտի ներկայացում, փաստաթղթերի փորձաքննություն, ՀԳՄ-ի` ըստ գործունեության իրականացման վայրի գնահատում, որն էլ առաջացնում է ՀԳՄ-ների դժգոհությունը տվյալ գործընթացի նկատմամբ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հավատարմագրման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Հավատարմագրումը հանրային շահերը ներկայացնող ծառայություն է և նպաստում է առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանը, համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահության բարձրացմանը, նախադրյալներ է ստեղծում շուկա մուտք գործող ապրանքների և ծառայությունների բարձր որակի ապահովման համար:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն օրենքի նախագծի ընդունման նպատակն է ՀԳՄ-ների հավատարմագրման գործընթացի շարունակական կիրառումը և ԵԱՏՄ ու միջազգային հավատարմագրման համակարգերին ինտեգրումը, այդ թվում` հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմ, երկկողմ համաձայնագրերում հավատարմագրման մարմնի մասնակցությունը, ինչը կվերացնի առևտրային խոչընդոտները, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը և կնպաստի տնտեսության զարգացմանը:
«Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքի փոփոխության մեջ հետագա հավատարմագրումը առաջարկվում է փոխարինել վերագնահատման գործընթացով, որն իր մեջ ներառում է՝ հավատարմագրման ոլորտի փոփոխությունների բացակայության դեպքում, միայն ՀԳՄ-ի` ըստ գործունեության իրականացման վայրի գնահատումը: Առաջարկվող փոփոխությունը կնպաստի ՀԳՄ-ների ժամանակի, ինչպես նաև ֆինանսական միջոցների կրճատմանը: Միջազգային պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, առաջարկվում է «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգ»-ը հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի կողմից, որն ավելի դյուրին կլինի արդիականացնելու, փոփոխություններ կատարելու համար:
Առաջարկվել է «Հավատարմագրման ազգային մարմնի անդամակցությունը հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին» հոդվածը լրացնել նոր դրույթով, որի համաձայն երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր ստորագրող կողմ դառնալու դեպքում Հավատարմագրման ազգային մարմինը կճանաչի Հավատարմագրման եվրոպական համագործակցության, Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային համագործակցության և Հավատարմագրման միջազգային ֆորումի հետ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագիր կնքած կողմերի հավատարմագրման վկայագրերը և նրանց կողմից հավատարմագրված ՀԳՄ-ների արդյունքները:»: Նշված դրույթը հանդիսանում է պարտադիր պահանջ Հավատարմագրման եվրոպական և միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար:
Հիմնական հասկացություններ հոդվածը լրացվել է նոր հասկացություններով «հավատարմագրման արդիականացում», «վերագնահատում», «հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշ», «հավատարմագրման պահպանում» և այլն, ինչպես նաև «հավատարմագրում», «հավատարմագրման ազգային մարմին», «հավասարության սկզբունքներով փորձագիտական գնահատում», «պարբերական գնահատում», «համապատասխանության գնահատման մարմին» հասկացությունները խմբագրվել են միջազգային պահանջներին համապատասխան:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
- Ակնկալվող արդյունքը
Հավատարմագրված ՀԳՄ-ների կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ վստահության ապահովում և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման համակարգի զարգացում և միջազգային ճանաչում:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան:
-
Քննարկվել է
26.11.2018 - 16.12.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն, Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 9057
Տպել