«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի նիստի N 7 արձանագրության 27-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 7 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
Հիմք ընդունելով ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը՝ պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրի շրջանակներում դիզելային վառելիքի քանակությունը սահմանվել էր մինչև 6,000,000 լիտր դիզելային վառելիք, որից 2018 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ փաստացի բաշխվել է 1,409,762 լիտր: Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը 2018 թվականի սեպտեմբերի 18-ի N 091/2876-18 գրությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ պետական աջակցության ծրագրի շրջանակներում 460,000 լիտր դիզելային վառելանյութի ձեռքբերման խնդրանքով: ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N 7 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման» ծրագրի շրջանակներում 2018 թվականին նախատեսված 6,000,000 լիտր դիզելային վառելանյութից, հնարավոր է Արցախի Հանրապետությանը տրամադրել 100,000 լիտր պահուստից, 290,000 լիտր` ՀՀ Կոտայքի, 35,000 լիտր` ՀՀ Վայոց ձորի մարզի և 35,000 լիտր ՀՀ Գեղարքունիքի մարզերի քանակություններից: Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել կատարել ՀՀ կառավարության 2018 թվական փետրվարի 22-ի նիստի N 7 արձանագրության 27-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ սահմանված ժամկետի փոփոխություն, որի արդյունքում նույն պայմաններով կշարունակվի ՀՀ մարզերին, կազմակերպություններին և Արցախի Հանրապետությանը փաստացի հատկացվող դիզելային վառելիքի քանակությունների բաշխման գործընթացը: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ |
|
Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N 174-Ն որոշման և ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի նիստի N 7 արձանագրության 27-րդ կետով հավանության արժանացած «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածի` պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրով նախատեսված 6,000,000 լիտր դիզելային վառելիքից հողօգտագործողների փաստացի կատարված վճարումների հիման վրա 2018 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ բաշխվել է 1,409,762 լիտր: Մնացորդը կազմում է 4,590,238լիտր դիզելային վառելիք, որից էլ հնարավոր է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի սեպտեմբերի 18-ի N 091/2876-18 գրությամբ ներկայացված 460,000 լիտր դիզելային վառելիքի պահանջարկը բավարարել: Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է ծրագրի ավարտման ժամկետ սահմանել 2018 թվականի դեկտեմբերի 10-ը, իսկ վերոնշյալ որոշման ծրագրի N 1 աղյուսակի բաշխացուցակում կատարել փոփոխություն: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012 - 2018 թվականներին իրականացվել են Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին դիզելային վառելիքի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության 18 ծրագիր: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
2018 թվականի աշնանային գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում աջակցել հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Աջակցություն հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում (հողի բերրիության բարձրացման և հողօգտագործողների եկամուտների ավելացում): |
7. |
Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը |
|
Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն իրազեկելու նպատակով: |
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը |
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
Նախագծին առնչվող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան: |
-
Обсуждалось
23.11.2018 - 08.12.2018
-
Тип
Протокольное решение
-
Область
Сельское хозяйство
Просмотры 8382
Принт