Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի նիստի N 7 արձանագրության 27-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                                   ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ՆԻՍՏԻ N 7 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.

   Անհրաժեշտությունը

 

          Հիմք ընդունելով ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվությունը՝ պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտա­գոր­ծող­ներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրի շրջանակներում դիզելային վառելիքի քանակությունը սահմանվել էր մինչև 6,000,000 լիտր դիզելային վառելիք, որից 2018 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ փաստացի բաշխվել է 1,409,762 լիտր:

          Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը 2018 թվականի սեպտեմբերի 18-ի N 091/2876-18 գրությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ պետական աջակցության ծրագրի շրջանակներում 460,000 լիտր դիզելային վառելանյութի ձեռքբերման խնդրանքով:

          ՀՀ  կառավարության  2018 թվականի փետրվարի 22-ի N 7 արձանագրային  որոշմամբ հավանության արժանացած «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման» ծրագրի շրջանակներում 2018 թվականին նախատեսված 6,000,000 լիտր դիզելային վառելանյութից, հնարավոր է Արցախի Հանրապետությանը տրամադրել 100,000 լիտր պահուստից, 290,000 լիտր` ՀՀ Կոտայքի, 35,000 լիտր` ՀՀ Վայոց ձորի մարզի և 35,000 լիտր ՀՀ Գեղարքունիքի մարզերի քանակություններից:

       Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել կատարել ՀՀ կառավարության 2018 թվական փետրվարի 22-ի նիստի N 7 արձանագրության 27-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ սահմանված ժամկետի փոփոխություն, որի արդյունքում նույն պայմաններով կշարունակվի ՀՀ մարզերին, կազմակերպություններին և Արցախի Հանրապետությանը փաստացի հատկացվող դիզելային վառելիքի քանակությունների բաշխման գործընթացը:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

 

          Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N 174-Ն որոշման և ՀՀ  կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի նիստի N 7 արձանագրության 27-րդ կետով հավանության արժանացած «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտա­գոր­ծող­ներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման հավելվածի` պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրով  նախատեսված 6,000,000 լիտր դիզելային վառելիքից հողօգտագործողների փաստացի կատարված վճարումների հիման վրա 2018 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ բաշխվել է 1,409,762 լիտր: Մնացորդը կազմում է 4,590,238լիտր դիզելային վառելիք, որից էլ հնարավոր է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի սեպտեմբերի 18-ի  N 091/2876-18 գրությամբ ներկայացված  460,000 լիտր դիզելային վառելիքի պահանջարկը բավարարել:

       Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է ծրագրի ավարտման ժամկետ սահմանել 2018 թվականի դեկտեմբերի 10-ը, իսկ վերոնշյալ որոշման ծրագրի N 1 աղյուսակի բաշխացուցակում կատարել փոփոխություն:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

          Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012 - 2018 թվականներին իրականացվել են Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին դիզելային վառելիքի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության 18 ծրագիր:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

2018 թվականի աշնանային գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում աջակցել հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Աջակցություն հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում (հողի բերրիության բարձրացման և հողօգտագործողների եկամուտների ավելացում):

7.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

 

Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

 

 


ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

          Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

Նախագծին առնչվող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան:

 

  • Քննարկվել է

    23.11.2018 - 08.12.2018

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8386

Տպել