В стадии разработки
ԴՆԹ (ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ) ՈՐՈՇՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՆՄՈՒՇԱՌՄԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԴՆԹ-Ի (ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ) ՈՐՈՇՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՆՄՈՒՇԱՌՄԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ և ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման (ներառյալ` նմուշառման) իրականացման կարգը և ժամկետները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետև Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ մասերի, ինչպես նաև «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 24 նոյեմբերի 2016 թվականի N 1100 - Ա որոշման պահանջներից:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հունիսի 29-ի ՀՕ 134-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահվել է ԴՆԹ-Ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման (ներառյալ` նմուշառման) իրականացման կարգը և ժամկետները սահմանելու մասին որոշումը ընդունելու լիազորություն:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հունիսի 29-ի ՀՕ 134-Ն օրենքով փոփոխվող Օրենքի 15-րդ հոդվածով սահմանվում են փոխնակ մորից ծնված նորածիններին կենսաբանական ծնողներին հանձնելու կարգը արյունակցական կապը հաստատելուց հետո, ուստի ծագեցին ԴՆԹ-Ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման (ներառյալ` նմուշառման) իրականացման կարգի և ժամկետների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատման ենթակա կոնկրետ հարցերի շրջանակ, այն է՝ արյան վերցնելու, նմուշառման, տեղափոխման, հետազոտության եզրակացության և կենսաբանական նյութի պահպանման ժամկետների, հետազոտության հակացուցումների ցանկը, համաձայն որի Փոխնակ մորից ծնված բոլոր նորածինները ենթակա են սույն որոշումով սահմանված կարգով ԴՆԹ թեստավորման և կարող են հանձնվել օրենսդրությամբ սահմանված կարգով փոխնակ մոր պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին/անձանց, եթե ԴՆԹ-ի որոշման արդյունքում հաստատվում է նորածնի և այդ անձանց արյունակցական կապը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունումը նպատակ ունի սահմանել օրենսդրական կարգավորումների միջոցով փոխնակ մորից ծնված երեխայի կենսաբանական ծնողին/ծնողներին հանձնելուց առաջ արյունակցական կապի հաստատման նպատակով ԴՆԹ-Ի թեստավորման գործընթացին ներկայացվող պահանջներն ու պայմանները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ստեղծվում ապահովել փոխնակ մոր, նրանից ծնված նորածնի ու կենսաբանական ծնողի/ծնողների հարաբերությունների համապարփակ կարգավորումը:
-
Обсуждалось
22.03.2017 - 10.04.2017
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение, Ювенальная юстиция
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 11573
Принт