Добавить в избранное

В стадии разработки

ԴՆԹ (ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ) ՈՐՈՇՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՆՄՈՒՇԱՌՄԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2017 թվականի _______________ N_______Ն

 

ԴՆԹ (ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ)  ՈՐՈՇՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՆՄՈՒՇԱՌՄԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ  մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել փոխնակ մորից ծնված երեխայի ԴՆԹ(ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ)   որոշման   (ներառյալ` նմուշառման) իրականացման կարգն ու ժամկետները ՝ համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

Հավելված 

ՀՀ կառավարության  2017 թվականի

------ N  Ն որոշման

 

ԴՆԹ (ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ) ՈՐՈՇՄԱՆ  (ՆԵՐԱՌՅԱԼ` ՆՄՈՒՇԱՌՄԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ  ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգով կարգավորվում են փոխնակ մոր, նրանից ծնված երեխայի ու օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտված կենսաբանական ծնողի/ծնողների միջև արյունակցական կապի հաստատման հետ կապված հարաբերությունները:
  3. Փոխնակ մորից ծնված բոլոր նորածինները և առնչվող անձիք (փոխնակ մայր և կենսաբանական ծնողներ/ծնող) ենթակա են սույն որոշումով սահմանված կարգով  ԴՆԹ թեստավորման և կարող են  հանձնվել   Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխնակ մայրության պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին/անձանց, եթե ԴՆԹ-թեստավորման արդյունքում հաստատվում են նորածնի և այդ անձի/անձանց արյունակցական կապը, միաժամանակ մոր՝ երեխայի կենսաբանական ծնողը չհանդիսանալու փաստը:

 

  1. ԴՆԹ-ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՆՄՈՒՇԱՌՄԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ  ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
  2. ԴՆԹ-թեստավորումն իրականացվում է կենսաբանական ծնողի/ծնողների, նորածնի և փոխնակ մոր կենսաբանական հետևյալ նյութերից որևէ մեկի (բերանի լորձաթաղանթի քսուկ, մազանոթային արյուն, երակային արյուն,բացառելով ներերակային փողրակի համակարգից  արյան ստացումը) նմուշառման միջոցով:
  3. ԴՆԹ-թեստավորման նպատակով կենսաբանական նյութի  նմուշառման  գործընթացի  պայմաններն են.
  • կենսաբանական ծնողից/ծնողներից, փոխնակ մորից և երեխայից նմուշառում կատարել միայն անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում՝ կցելով պատճեները բժշկական  փաստաթղթերին,
  • բժշկական միջամտությունների սենյակը մինչ նմուշառման իրականացումը  վարակազերծել ուլտրա-մանուշակագույն  լամպերի միջոցով` 45 րոպե տևողությամբ,
  • նմուշառման ամբողջ ընթացքում բոլոր ներկաները (բուժգործողություն և նմուշառում իրականացնող բուժաշխատողը/փորձագետը, կենսաբանական ծնողը/ծնողները, փոխնակ մայրը) պետք է կրեն միանվագ օգտագործման բժշկական արտահագուստ (խալաթ), հողաթափեր, գլխարկներ  և պաշտպանիչ շնչառական դիմակներ,
  • բուժգործողություն և նմուշառում իրականացնող բուժաշխատողը/փորձագետը բացի միանվագ օգտագործման  բժշկական արտահագուստից պետք է կրի վարակազերծված, լատեքսից կամ վինիլային երկտակ բժշկական ձեռնոցներ ՝ առանց փոշու (տալկի),
  • յուրաքանչյուր անձից նմուշ ստանալուց հետո բուժաշխատողը հանում է  արտաքին ձեռնոցները, թողնելով ձեռքերին առկա ներքին ձեռնոցները և հագնում է  նորը,
  • նմուշառման ընթացքում նմուշառման սենյակի մուտքի դուռը պետք է լինի  բանալիով կողպված, կողմնակի անձանց մուտքը  բացառելու և միայն հետազոտվողների և բուժաշխատողի/փորձագետի ներկայությունը ապահովելու համար,
  • հետազոտվող անձանց նմուշառումը պետք է իրականացվի միաժամանակ հետազոտության ենթակա  բոլոր անձանց  ներկայության պարագայում,
  • նմուշառման գործընթացի վերաբերյալ տվյալները պետք է գրանցել գրանցամատյանում, այնուհետև  կազմել արձանագրություն և այն վավերացնել  հետազոտվողների ու բուժաշխատողի  ստորագրություններով,
  • հետազոտությունից առաջ հետազոտվողի/հետազոտվողների կողմից սննդի ընդունման փաստը հակացուցում չէ  ԴՆԹ-թեստավորման իրականացման  համար:

6․ Բերանի լորձաթաղանթի բջիջների նմուշառման գործընթացին ներկայացվող պահանջներն են.

 2) մինչև նմուշառում կատարելը հետազոտվող անձը պետք է բերանը ողողի ջրով, իսկ նորածնի  բերանի  խոռոչը  պետք է մաքրել ֆիզիոլոգիական լուծույթով թրջված  ձողիկի բամբակյա ծայրով ,

3) թեստավորման գրանցման ձևանմուշառման մասում գրանցել հետազոտվող անձի անունը, ազգանունը, հայրանունը (համապատասխան ներկայացված փաստաթղթերի) և նշել՝ ենթադրյալ հայր, մայր, փոխնակ մայր, նորածին,

4) զգուշությամբ բացել բերանի խոռոչը,  բացառելով  ձողիկների բամբակյա ծայրի հետ որևէ մակերեսի հետ հպումը,

5) ձողիկի ծայրի  բամբակյա խծուծը  հպելով հետազոտվող անձի այտի ներքին մակերեսին, շրջանաձև շարժումներով, 5-10 վարկյան (10-20 շրջանաձև շարժում) նմուշառում կատարել, ապահովելով բամբակյա խծուծի  ամբողջ մակերեսով հպումը այտին,

6) նմուշառումից անմիջապես հետո ձողիկը հանել բերանից, բացառելով այլ մակերեսների հետ շփումը,

7) ձողիկը տեղադրել համապատասխան չոր սրվակի մեջ, իսկ  սրվակները տեղադրել ինքնասոսնձվող փաթեթի մեջ ու տեղափոխել լաբորատորիա, որտեղ կկատարվի թեստավորման գործընթացը,

7․Մազանոթային արյան նմուշառման գործընթացին ներկայացվող  պահանջներն են.

  • հետազոտվող անձի  ձախ ձեռքի մատնեմատի  մակերեսը մշակել վարակազերծող լուծույթով,
  • չորացնել մշակված մատը վարակազերծված բամբակյա խծուծով,
  • միանվագ օգտագործման սկարիֆիկատորի միջոցով ծակել մատը, արյան առաջին կաթիլը մաքրել,
  • հետազոտվող անձի  մատի ծակված հատվածից անմիջապես նմուշառման համար նախատեսված հատուկ թղթերի մակերեսին առկա 4 շրջանակների մեջ ներծծել մազանոթային արյան կաթիլները և կրկին մշակել մատի մակերեսը վարակազերծող լուծույթով խոնավեցված բամբակյա խծուծով,
  • մազանոթային արյան նմուշառման հատուկ թղթերի գրանցման մասում գրանցել հետազոտվող անձի անունը, ազգանունը, հայրանունը /համապատասխան ներկայացված փաստաթղթերի/ և նշել՝ ենթադրյալ հայր, մայր, փոխնակ մայր, նորածին,
  • բացի գրանցման մասում նշումներ կատարելուց, արյան նմուշառման համար նախատեսված հատուկ թղթի եզրին ենթադրյալ հայրը և ենթադրյալ մայրը մինչ նմուշառումը պարտավոր են ստորագրել, չխախտելով 4 շրջանակները, որոնք նախատեսված են արյան նմուշների համար,
  • նորածնի համար նախատեսված թղթի մակերեսին ստորագրում են այն անձիք, ովքեր ստորագրել են նոտարական վավերացում ունեցող փոխնակ մայրության պայմանագրում, 
  • յուրաքանչյուր անձից արյան նմուշ ստանալուց հետո անհրաժեշտ է ծալել թուղթը հատուկ նախատեսված ծալվածքի տեղում, թղթի արանքում տեղադրել խոնավությունը ներծծող պարագան, որից հետո թուղթը տեղադրել հատուկ ծրարի մեջ, և սոսնձել ծրարը, դրա վրա առկա գործարանային սոսնձանյութով,
  1. Երակային արյան նմուշառման գործընթացին ներկայացվող պահանջները․
  • երակային արյունը պետք է վերցնել ստերիլ վակուտայներ համակարգով ԷԴՏԱ(EDTA)-հակամակարդիչ պարունակող մանուշակագույն կափարիչով փորձանոթի մեջ։
  • սրվակների գրանցման մասում մինչ նմուշառում կատարելը գրանցել հետազոտվող անձի անունը, ազգանունը, հայրանունը /համապատասխան ներկայացված փաստաթղթերի/ և նշել՝ ենթադրյալ հայր, մայր, փոխնակ մայր կամ նորածին,
  • երակային արյան նմուշառումը պետք է կատարվի որակավորված բուժաշխատողի կողմից, պահպանելով անվտանգության կանոնները,
  • հետազոտվողի համար պետք է բացառել  մեկ ամսվա ընթացքում,   ոչ պակաս քան 30 օր,   արյան փոխներարկում  ունենալու  փաստը  
  • անամնեզում ոսկրածուծի փոխպատվաստումը,
  • Նշված հակացուցումների դեպքում ԴՆԹ-թեստավորումը կարելի է իրականացնել բերանի լորձաթաղանթի նմուշի միջոցով:

10.ԴՆԹ թեստավորման արդյունքների  ճշգրտության ապահովմանը ներկայացվող  պահանջները.

  • պահպանել կենսաբանական նմուշի նմուշառմանը, տեղափոխմանը ներկայացվող պահանջները, բացառել կենսաբանական նմուշի գենետիկական աղտոտումը /կոնտամինացիա/ նմուշառման, փաթեթավորման, տեղափոխման ընթացքում,

 

11.ԴՆԹ թեստի արդյունքները ներկայացնել կենսաբանական ծնողներին/ծնողին  և փոխնակ մորը առձեռն, ոչ ուշ,  քան կենսաբանական նյութի նմուշառումից հետո 5աշխատանքային օրվա ընթացքում:

  1. ԴՆԹ թեստի պատասխանները տալ 5 հավասարազոր օրինակով՝ կենսաբանական ծնողներին/ծնողին, փոխնակ մորը, ծննդօգնությունն և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներ իրականացնող բժշկական հաստատությաններին: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ)  մարմնին եզրակացությունը ներկայացնում է   կենսաբանական ծնողը/ծնողները:
  2. ԴՆԹ թեստավորման նպատակով վերցված կենսաբանական նմուշների պահպանման ժամկետները.

ԴՆԹ թեստավորման նպատակով կիրառված կենսաբանական նմուշները լաբորատորիան պարտավոր է պահպանել 6 ամիս, անհրաժեշտության դեպքում կրկնակի թեստավորում իրականացնելու կամ հետազոտվողի/հետազոտվողների/ ցանկությամբ նույն հետազոտությունը այլ հաստատությունում կրկնելու նպատակով:

  • ներթշային էպիթելային բջիջների հավաքածուի միջոցով  հատուկ թղթի մակերեսին նմուշառված բերանի խոռոչի նմուշը պահել սենյակային ջերմաստիճանի պայմաններում,  թղթե ծրարների մեջ:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԴՆԹ-Ի (ԴԵԶՕՔՍԻՌԻԲՈՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒ) ՈՐՈՇՄԱՆ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՆՄՈՒՇԱՌՄԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ և ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման (ներառյալ` նմուշառման) իրականացման կարգը և ժամկետները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետև Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ  մասերի, ինչպես նաև  «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը  հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 24 նոյեմբերի 2016 թվականի N 1100 - Ա որոշման պահանջներից:

 

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հունիսի 29-ի ՀՕ 134-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահվել է ԴՆԹ-Ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման (ներառյալ` նմուշառման) իրականացման կարգը և ժամկետները սահմանելու մասին որոշումը ընդունելու լիազորություն:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հունիսի 29-ի ՀՕ 134-Ն օրենքով փոփոխվող Օրենքի 15-րդ հոդվածով սահմանվում են  փոխնակ մորից ծնված նորածիններին կենսաբանական ծնողներին հանձնելու կարգը արյունակցական կապը հաստատելուց հետո, ուստի ծագեցին ԴՆԹ-Ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման (ներառյալ` նմուշառման) իրականացման կարգի և ժամկետների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատման ենթակա կոնկրետ հարցերի շրջանակ, այն է՝ արյան վերցնելու, նմուշառման, տեղափոխման, հետազոտության եզրակացության և կենսաբանական նյութի պահպանման ժամկետների,  հետազոտության հակացուցումների ցանկը,  համաձայն որի Փոխնակ մորից ծնված բոլոր  նորածինները ենթակա են  սույն որոշումով սահմանված կարգով  ԴՆԹ թեստավորման և կարող են  հանձնվել   օրենսդրությամբ սահմանված կարգով փոխնակ մոր պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին/անձանց, եթե  ԴՆԹ-ի որոշման արդյունքում հաստատվում է նորածնի և այդ անձանց արյունակցական կապը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 Նախագծի ընդունումը նպատակ ունի սահմանել  օրենսդրական կարգավորումների միջոցով  փոխնակ մորից ծնված երեխայի կենսաբանական ծնողին/ծնողներին հանձնելուց առաջ  արյունակցական կապի հաստատման նպատակով ԴՆԹ-Ի թեստավորման գործընթացին ներկայացվող պահանջներն ու պայմանները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ստեղծվում ապահովել փոխնակ մոր, նրանից  ծնված նորածնի  ու կենսաբանական ծնողի/ծնողների  հարաբերությունների համապարփակ կարգավորումը:

  • Обсуждалось

    22.03.2017 - 10.04.2017

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение, Ювенальная юстиция

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11729

Принт