ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի №339Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2013 թվականի հոկտեմբերի 2-ի №339Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով փոփոխվել են էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել ենթարկել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի N374Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն որոշման նախագծով էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը համապատասխանեցվում է «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ Մասնավորապես, նախատեսվում են համապատասխան կարգավորումներ էներգետիկական շուկայի նոր մասնակիցների լիցենզավորման ընթացակարգերի վերաբերյալ, հստակեցվում է լիցենզիա ստանալու համար հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի ցանկը։ Հաշվի առնելով, որ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն էլեկտրական էներգիայի ներկրումը և արտահանումը այսուհետ իրականացվելու է առանց ներկրման կամ արտահանման լիցենզիա ստանալու՝ լիցենզավորման կարգից հանվում են նաև դրանց վերաբերյալ կարգավորումները։ Միևնույն ժամանակ մեկ միասնական կարգում են ներառվում նաև բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզավորման գործընթացները։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի շրջանակներում՝ «Տետրա Տեկ Ի ԷՍ» ընկերության տեղական և միջազգային փորձագետների աջակցությամբ։
- Ակնկալվող արդյունքը
Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի համապատասխանեցում «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի պահանջներին։
-
Обсуждалось
30.10.2018 - 14.11.2018
-
Тип
Pешение
-
Область
Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 7481
Принт