«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը)
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է պետության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերումը ավելացված արժեքի հարկից ազատելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ներկայումս պետության կողմից կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերումը հարկվում է ավելացված արժեքի հարկով, ինչի արդյունքում դեղերի գինը ավելանում է: Ուսումնասիրելով միջազգային փորձը` պարզ է դառնում, որ դեղերի ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ)-ի վճարումից ազատված են Վրաստանում, Ադրբեջանում, Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Ղազախստանում, Բելառուսում և այլն:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի մշակման նպատակն է պետության կողմից գնման ընթացակարգերով իրականացող գնումների համար ծախսվող գումարները ԱԱՀ-ի հաշվին տնտեսել, և դրանք ուղղել այլ սոցիալական հարցերի իրականացմանը և, նախևառաջ, բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում դեղերի պահանջարկի ամբողջական բավարարմանը, առողջապահական բուժական նոր ծրագրերի իրականացմանը:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ԱԱՀ-ի հաշվին տնտեսված գումարների արդյունքում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի արդյունավետ իրականացում և նոր անվանում դեղերի ձեռքբերում:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պետական բյուջեում ծախuերի և եկամուտների նվազեցում կառաջացնի: