Добавить в избранное

В стадии разработки

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 N ----------Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N1231-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» N 1231-Ն որոշման(այսուհետ՝որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի 6-րդ պարբերությունից հանել «կամ քաղաքացիությունից զրկելու» բառերը, իսկ «դ» ենթակետի 1-ին պարբերության «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը» բառերը փոխարինել «Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը» բառերով,

2) թիվ 1 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եթե սույն կարգի 3-րդ կետում նշված անձի ծնողները հաշվառված են տարբեր հասցեներում, ապա երեխայի ծնունդը գրանցելու ժամանակ ծնողներից մեկը դիմում է երեխայի ծնունդը գրանցող պետական մարմին՝ ծնողներից որևէ մեկի հաշվառման հասցեում երեխային հաշվառելու համար:»,

3)  թիվ 1 հավելվածի 8-րդ կետի «բ» ենթակետում«կանգնելու»բառիցհետոլրացնել«կամռեգիստրվարողլիազորմարմինօտարերկրյապետությունումմշտապես կամ առավելապես բնակվելը հաստատող համապատասխան փաստաթղթեր (անձնագիր կամ օտարերկրյա պետությունում օրինական բնակությունը հավաստող այլ փաստաթուղթ և դրանց` օրենքով սահմանված կարգով կատարված թարգմանությունները) ներկայացնելու:» բառերը,

4)թիվ 1 հավելվածի 8.1. կետի`

ա. 1-ին ենթակետում «սեփականատիրոջ» բառից հետո լրացնել«կամ համասեփականատերերից մեկի» բառերը.

բ. լացնել նոր 5-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում»,

5) թիվ 1 հավելվածի 10-րդ կետի 2-րդ պարբերությունը և 17.5. կետի 1-ին ենթակետնուժը կորցրած ճանաչել,

6)թիվ 1 հավելվածի 20.1-րդ կետի 1-ին և 2-րդ պարբերություններում «տեղեկանք» բառը և դրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեղեկատվություն (տեղեկանք կամ գրություն)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

7) 21-րդ կետի՝

ա. «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

բ. վերջին պարբերությունից առաջ լրացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ.

«Եթե օրենքով սահմանված կարգով երեխայի խնամքը հանձնված է ծնողներից մեկին, ապա նա հաշվառվում է այդ ծնողի հաշվառման հասցեով՝ ծնողի կողմից լիազոր մարմին դիմում և համապատասխան փաստաթուղթ(երեխայի բնակության վայրը որոշելու` նոտարական կարգով վավերացված համաձայնության պատճենը կամ դատական ակտի պատճենը) ներկայացնելու դեպքում:»,

8) Թիվ 4 հավելվածի՝

ա. 2-րդ կետում  «ծնողները համատեղ դիմումի հետ միասին ներկայացնում են երեխայի հաշվառման վայրում ծնողներից որևէ մեկի հաշվառված լինելու մասին տեղեկանք, ինչպես նաև` իրենց անձը հաստատող փաստաթուղթ» բառերը փոխարինել  «ծնողներից մեկը դիմումի հետ միասին ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը և երեխայի ծննդյան վկայականը» բառերով,

բ. 5.1. կետում լրացնել նոր նախադասություններ հետևյալ բովանդակությամբ.

«Համաձայնության մեջ պետք է նշվեն այն անձանց տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան օր, ամիս, ամսաթիվ), որոնց սեփականատերը ցանկանում է հաշվառել իր բնակելի տարածության հասցեում: Այն դեպքում, երբ բնակելի տարածությունն ունի մի քանի սեփականատեր, ապա անձին հաշվառելու համար անհրաժեշտ է ներկայացնել բոլոր սեփականատերերի համաձայնությունը:»,

9) Թիվ 6 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Բնակչության պետական ռեգիստրում առկա մահացած անձի անհատական հաշվառման տվյալներն արխիվացվում են կենտրոնական ռեգիստրում՝ անձի մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները (համարը, տալու ամսաթիվը, տրամադրող մարմինը) մուտքագրելուց հետո՝ անմիջապես:»,

2.Որոշման մեջ և որոշման հավելվածներում՝

1) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն», «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Ոստիկանություն» բառով և դրահամապատասխան հոլովաձևերով»,

2) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Անշարժ գույքի կադաստրի կոմիտե» բառերով և դրանցհամապատասխան հոլովաձևերով»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Обсуждалось

    09.10.2018 - 24.10.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Агентства загса

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8919

Принт