В стадии разработки
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
9 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով:»:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածում.
- 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ընտանեկան դրամագլուխը, մինչև երեխայի (որի անվամբ բացված է պետական աջակցության հաշիվը, այսուհետ՝ հաշվետեր) 18 տարին լրանալը, տնօրինում է.
- ծնողը, ում նշանակվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստը,
- մյուս ծնողը, եթե դադարել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողի՝ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը։»,
- 4-րդ մասում.
- նախաբանում «Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի)» բառերը փոխարինել «Ծնողի» բառով.
- 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) դադարել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի խնամակալությունը հաշվետիրոջ նկատմամբ (ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը ազատվել է խնամակալի պարտականությունների կատարումից) կամ վերացվել է հաշվետիրոջ որդեգրումը (եթե անձը ձեռք է բերել ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք որպես որդեգրող), կամ».
- 5-րդ կետից հանել «հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված)» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
27.09.2018 - 12.10.2018
-
Тип
Закон
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 9534
Принт