Добавить в избранное

В стадии разработки

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N358Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի №358Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների (այսուհետ՝ Կանոններ)  հետագա կատարելագործմամբ և հստակեցմամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Թեև Կանոնների կիրառման ընթացքում, ինչպես մատակարար ընկերության, այնպես էլ սպառողների կողմից որևէ լուրջ խնդիրներ կամ անճշտություններ չեն արձանագրվել, այնուհանդերձ հանձնաժողովը յուրաքանչյուր տարի իրականացնում է Կանոնների լրամշակման հետևողական գործընթաց։

 3. Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորման մեխանիզմների միջոցով մատակարար-սպառող հարաբերությունների հստակեցում, տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվության ընդլայնում։

 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և հասարակական կազմակերպությունների հետ:

 5. Ակնկալվող արդյունքը

Կանոնների լրամշակման արդյունքում.

ա. Սպառողին ներկայացվող վճարման փաստաթղթում կներառվի սպառողի համար ավելի ծավալուն տեղեկատվություն, որի շնորհիվ վերջինիս համար ավելի վերահսկելի կդառնա սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի չափը.

բ. Առևտրային հաշվառքի սարքերի խախտման դեպքերում կհստակեցվի սպառողի կողմից ծախսված էլեկտրական էներգիայի վերահաշվարկի բանաձևը, իսկ սպառված էլեկտրաէներգիայի արժեքի որոշումը կիրականացվի ավելի ճշգրիտ՝ տարանջատված ըստ ցերեկային և գիշերային սակագնի.

գ. Սպառողի հարմարավետության և սպառողին ամրակցված հաշվառքի սարքի աշխատանքի վերահսկման նպատակով, մատակարարը կպարտավորեցվի առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում սպառողին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը.

դ. Մի շարք խմբագրային բնույթի լրամշակումների շնորհիվ կհստակեցվեն մատակարար-սպառող հարաբերությունները։

 

Տեղեկանք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

 

Տեղեկանք

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

 

  • Обсуждалось

    26.09.2018 - 16.10.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7862

Принт