В стадии разработки
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N358Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
-
3 - За
-
1 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
... հոկտեմբերի 2018 թվականի №____Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ`Կանոններ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1)Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1 կետով.
«12.1.Մատակարարը և սպառողը միմյանց պատճառած վնասի համար կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:».
2) Կանոնների 13.4-րդ կետի 3-րդ ենթակետում «հաշվառքի սարքը» բառերից հետո լրացնել «և 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում Դիմող անձին.» բառերը.
3)Կանոնների 46-րդ կետի «դ» ենթակետում «հաշվարկային ամիսը,» բառերից հետո լրացնել «էլեկտրական էներգիայի ցերեկային և գիշերային սակագները,» բառերը.
4) Կանոնների 58-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3)առկա չէ վերստուգիչ հաշվառքի սարք, առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, առևտրային հաշվիչը ներառված չէ էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում, սակայն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հնարավոր է եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևերով`
|
ՀԱէք2 . Ս%Հ |
|
Վէք |
= |
_________ |
|
100% |
երբ առևտրային հաշվիչը դանդաղ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է, և
-( |
ՀԱէք2 . Ս%Հ |
) |
|
||
Վէք |
= |
_________ |
, |
||
100%+Ս%Հ |
երբ առևտրային հաշվիչն արագ է աշխատել, քան իր սխալանքի թույլատրելի տիրույթն է,
որտեղ`
ՀԱէք2-ն առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրը առևտրային հաշվառքի սարքով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակն է (կՎտժ).
Ս%Հ-ն Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության մեջ նշված առևտրային հաշվիչի չափման սխալանքի թույլատրելի տիրույթը գերազանցող տոկոսային այն մեծությունն է, որն առավելագույնս բնութագրում է խախտման հայտնաբերմանը նախորդող ամսում սպառողի սպառման համակարգի հզորության գործակցի (cos φ) և հոսանքային բեռի մեծությունը.».
5) 59-րդ կետի 2-րդ ենթակետում «տոկոսային մեծությունն է,» բառերից հետո լրացնել «որն առավելագույնս բնութագրում է խախտման հայտնաբերմանը նախորդող ամսվա հոսանքային բեռի մեծությունը,» բառերը.
6) 59.1 կետը շարադրել հետևյալ խմբադրությամբ.
«59.1.Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում վերահաշվարկված էլեկտրաէներգիայի արժեքը որոշվում է վերահաշվարկված էլեկտրաէներգիայի՝ տարանջատված ըստ ցերեկային ու գիշերային քանակների և առևտրային հաշվառքի սարքի խախտման հայտնաբերման ամսվա համապատասխան սակագնի արտադրյալով:».
7) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 59.5.2 կետով.
«59.5.2 Բոլոր այն դեպքերում, երբ սույն կանոնների 64-րդ կետի համաձայն առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման արձանագրություն չի կազմվել, և սպառողը չի համաձայնել էլեկտրական էներգիայի վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին, մատակարարը վեճը լուծում է դատական կարգով` մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով սպառողի էլեկտրամատակարարումը:».
8) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 65.5 կետով.
«65.5 Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման դեպքում մատակարարը պարտավոր է առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում սպառողին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացության պատճենը:».
9) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 75․1 կետով․
75․1․ Մատակարարը սպառողի կամ Դիմող անձի դիմումի առնչությամբ Հանձնաժողովի հարցմանը պատասխանում է այն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի կողմից այլ ժամկետ նախատեսված չլինելու դեպքում:․
10) Կանոնների 77-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
77. Մատակարարը սպառողին (Դիմող անձին) վճարում է տույժ՝
- սույն կանոնների 27-րդ կետում էլեկտրամատակարարման պլանային ընդհատման համար սահմանված ժամկետի խախտման համար,
- էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումից հետո` սույն կանոնների 28-րդ կետում սահմանված ժամկետում սպառողի էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետի խախտման համար, բացառությամբ, եթե էլեկտրամատակարարման արտապլանային ընդհատումները պայմանավորված են եղել էլեկտրամատակարարման անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներով,
- վճարման համար հատկացված ժամկետի խախտման դեպքում մինչև սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելը սույն կանոնների 48-րդ և 49-րդ կետերում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,
- վճարման համար հատկացված ժամկետի խախտման համար սպառողի էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո այն վերականգնելու՝ սույն կանոնների 52-րդ կետում սահմանված ժամկետի խախտման համար,
- հաշվարկային փաստաթղթում սխալի ուղղման սույն կանոնների 11-րդ գլխում սահմանված կարգի յուրաքանչյուր խախտման համար,
- սպառված էլեկտրաէներգիայի վերահաշվարկման սույն կանոնների 12-րդ գլխում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,
- առևտրային հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտության ստուգման համար սույն կանոնների 13-րդ գլխում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,
- սպառողի պահանջով առևտրային հաշվառքի սարքերի փոխարինման համար սույն կանոնների 43.1 կետում և 14-րդ գլխում սահմանված ընթացակարգերի յուրաքանչյուր խախտման համար,
- սպառողի դիմում-բողոքին պատասխանելու համար սույն կանոնների 75-րդ կետում սահմանված ժամկետի խախտման համար,
- Դիմող անձի դիմում-բողոքին պատասխանելու համար սույն կանոնների 75-րդ կետում սահմանված ժամկետի խախտման համար,
- սպառողի դիմումի հիման վրա՝ Պայմանագրի վերակնքման՝ սույն կանոնների 4.1 կետով սահմանված ժամկետի խախտման համար:․
11) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 77․1 կետով․
77․1․ Սույն կանոնների 77-րդ կետի համաձայն՝ տույժը վճարվում է սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը, բացառությամբ սույն կանոնների 77-րդ կետի 10-րդ ենթակետի, որի դեպքում վճարվում է տույժ 2500 դրամի չափով։․
12) Կանոնների 78-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«78. Սպառողի կողմից սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքն ընդունվում է հավասար՝ սույն կանոնների 77-րդ կետում նշված խախտման հայտնաբերմանը նախորդող 12 օրացույցային ամիսներին սպառողի ծախսած էլեկտրաէներգիայի արժեքի և նույն ժամանակահատվածում ծախս ունեցած ամիսների քանակի քանորդին:».
13) Կանոնների №1 հավելվածի՝ մատակարարի և սպառողի (բացառությամբ բնակչության) օպերատիվ փոխհարաբերությունների կարգի 2.1 կետի 3-րդ ենթակետում «ձայնագրությունները» բառից հետո լրացնել «, եթե այլ բան օրենքով նախատեսված չէ» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Մ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ք. Երևան
… հոկտեմբերի 2018թ.
-
Обсуждалось
26.09.2018 - 16.10.2018
-
Тип
Pешение
-
Область
Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 7841
Принт